Հունվար 19, 2020 18:10 Asia/Tehran
  • ԵՄ-ի պատժիչ քայլերը Թուրքիայի դեմ

ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ:

Դա տեղի ունեցավ  այն  բանից հետո, երբ Անկարան հորատման գործողություններ սկսեց Կիպրոսի ափերի մոտ և ռազմական գործողություներ՝ Սիրիայի հյուսիսում: Այսպիսով, 77 տոկոսով կրճատվում է ԵՄ-ին Թուրքիայի միանալու ծրագրին ֆինանսական աջակցությունը:

ԵՄ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությւնները սրվել են երկու կարևոր հարցերի շուրջ: Առաջին հերթին, Թուրքիան լայնածավալ գործողություններ է սկսել Արևելյան Միջերկրականում գազ արտահանելու համար, հատկապես Կիպրոսի հյուսիսային հատվածում: Դա դուր չի եկել ԵՄ-ին, իսկ Հունաստանն ու Կիպրոսը, քննադատելով այդ քայլը, ԵՄ-ից պահանջել են Անկարայի նկատմամբ խիստ միջոցներ կիրառել: ԵՄ անդամները պաշտպանել են Կիպրոսին ու այս քայլերի կապակցությամբբ զգուշացրել Թուրքիային:

2019թ նոյեմբերին, ԵՄ-ը պատժամիջոցներ սահմանեց Թուրքայի և հատկապես այն կազմակերպությունների դեմ, որոնք իրականացնում են հորատումը:

Թուրքիան հայտարարել է, որ հորատումն իրրականացնում է Կիպրոսի թրքաբնակ հատվածում,ը որը համարում է իր տարածքը: 2019թ հոտկեբերի սկզբին, Թուրքիան իր  հարևաններին իր ռազմական ուժը ցույց տալու նպատակով, Էգեյան ծովում զորավարժություն անցկացրեց:

Մյուս կողմից, այն, ինչ Բրյուսելի ու Անկարայի միջև տարաձայնությունների պատճառ է դարձել, ԵՄ-ի քննադատություններն են հատկապես՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի կողմից՝ Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժելու վերաբերյալ: 2019թ Թոիրքիօայի բանակը, Սիրիայի հյուսիսում սկսեց «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի ու Սիրիայի հետ համատեղ սահմանը քուրդ  աշխարհազորայիններից մաքրելու պատրվակով, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: Եվրոպան խստորեն քննադատեց Թուրքիայի այս քայլը: իսկ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ սիրիացի փախստականներին կուղարկի Եվրոպա: Դրանից հետո, Բրիտանիան ու Գերմանիան դադարեցրեցին Թուրքիային զենքի վաճառքը: Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Սիրիա ներխուժելու Թուրքիայի քայը, որն իրականացվեց ԱՄՆ-ի աջակցությամբ, բնութագրեց որպես ՆԱՏՕ-ի ուղեղի մահ:

Եվրոպան, որ մինչ այժմ քննադատում էր Թուրքիայի  ներքին քաղաքկանությունը, այդ թվում՝ 2016թ ձախողված հեղաշրջման կողմնակիցների դեմ խիստ քայլերը, կառավարման համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխելը և սահմանադրական փոփոխությունները, ներկայումս մտել է Անկարայի հետ լարվածության նոր փուլ: Եվրոպան խիստ պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ և ըստ երևույթին, ԵՄ-ին միանալու Թուրքիայի հույսը խամրել է:

Պիտակ