Իրանի միջուկային արդյունաբերությունը հաղթահարել է ԱՄՆ պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116394-Իրանի_միջուկային_արդյունաբերությունը_հաղթահարել_է_ԱՄՆ_պատժամիջոցները
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, շարունակելով իր ձախողած և անօրինական քաղաքականությունը, բոյկոտել է Իրանի Ատոմային էներգիայի գործակալությունը և կառույցի ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2020 08:03 Asia/Tehran
  • Իրանի միջուկային արդյունաբերությունը հաղթահարել է ԱՄՆ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, շարունակելով իր ձախողած և անօրինական քաղաքականությունը, բոյկոտել է Իրանի Ատոմային էներգիայի գործակալությունը և կառույցի ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Հինգշաբթի օրը ԱՄՆ Պետդեպարտամենտում Իրանի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել է.«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը կարևոր դեր է խաղում ՀԳՀԾ-ով ընդունած Իրանի պարտավորությունների խախտման գործում»: Հուքը ասել է, որ Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավարն անձամբ հետևել է նոր  ցենտրիֆուգներ տեղադրելու աշխատանքին՝ ուրանի հարստացման կարողությունները ընդլայնելու համար:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն անդրադառնալով Իրանի Ատոմային էներգիայի գործակալությունը բոյկոտելու և Բրայան Հուքի պնդումներին, ասել է, որ Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը կշարունակի առաջ գնալ, հիմնված լինելով երկրի կարիքների վրա:

ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո առավելագույն ճնշումը և պատժամիջոցները Իրանի դեմ Սպիտակ տան կիրառած քաղաքականությններն են, որպեսզի Վաշինգտոնը հասնի իր նպատակներին: 

Դոնալդ Թրամփի վարչակազմը, որը գործնականում հետապնդում է ՀԳՀԾ-ի ոչնչացումը, առաջին քայլով 2018 թվականի մայիսի 8-ին դուրս եկավ այս միջազգային համաձայնագրից, որպեսզի  ճանապարհը հարթիիր իր նպատակները հետապնդելու համար:

Թրամփի վարչակազմը երկրորդ  փուլում շրջափակումներ սահմանեց Իրանի  տնտեսական տարբեր բաժինների վրա ՝ ստիպելով Իրանին գալ բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Թրամփի պայմաններով:

Այս քայլը գործնականում ձախողվել է և այսօր պատժամիջոցների պայմաններում Իրանը շարունակում է հետապնդել ինչպես իր խաղաղ միջուկային գործունեությունը, այնպես էլ ռազմավարական արդյունաբերության զարգացումը և հետազոտությունը:

ՀԳՀԾ-ի պարտավորությունների կրճատման շրջանակում,  Իրանը հինգ քայլ է ձեռնարկել և վերջին  քայլով  հրաժարվել է ՀԳՀԾ-ի բոլոր սահմանափակումներից: Ներկայումս, Իրանն առանց սահմանափակումների զարգացնում է  իր խաղաղ միջուկային արդյունաբերությունը: Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը կշարունակի, հիմնված լինելով երկրի կարիքների վրա:

Թրամփի վարչակազմընախորդ երկու քայլերը ձախողվելուց հետո, դիմել է երրորդ քայլին՝ սպառնալով եվրոպացիներին, որպեսզի ՀԳՀԾ-ի երեք եվրոպական պետությունները համաձայնեն դուրս գալ  միջուկային գործարքից: Թրամփի վարչակազմի ջանքերն իր  ցանկացած գործարքին հասնելու համար, երազանք և պատրանք են, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ նոր բանակցություններ չի սկսի ՀԳՀԾ-ի շուրջ:

Թրամփը շարունակում է խաղալ բոյկոտի քարտով ՝ իր նպատակներին հասնելու համար  և առավելագույն ճնշում գործադրելու  քաղաքականության համատեքստում բոյկոտի է ենթարկել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը:

ՀԳՀԾ-ի փորձի հիման վրա Իրանն իր ազգային շահերը սպասարկելու համար չի մտնի նոր խաղերի մեջ և ԱՄՆ-ի քաղաքական և տնտեսական ճնշումները որևէ ազդեցություն չեն ունենում խաղաղ միջուկային գործունեությունն իրականացնելու Իրանի պատրաստակամության վրա: Իրանը վճռականությամբ կշարունակի այս ուղին: Իրանի միջուկային արդյունաբերության հաջողությունը ցույց է տալիս, որ արդյունաբերությունն անցել է ԱՄՆ պատժամիջոցներից և կշարունակի առաջ գնալ: