Մեկնաբանություն. Պարսից ծոցում ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանի անապահովության պատճառն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119514-Մեկնաբանություն._Պարսից_ծոցում_ԱՄՆ_ի_ներկայությունը_տարածաշրջանի_անապահովության_պատճառն_է
Ուրբաթ օրը, բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով Պարսից ծոցում ամերիկյան զորուժի ներկայությանն Իրանի Պաշտպանության նախարարն ասել է, որ այդ ներկայությունը տարածաշրջանի անապահովության պատճառ է դարձել:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 18, 2020 08:56 Asia/Tehran

Ուրբաթ օրը, բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով Պարսից ծոցում ամերիկյան զորուժի ներկայությանն Իրանի Պաշտպանության նախարարն ասել է, որ այդ ներկայությունը տարածաշրջանի անապահովության պատճառ է դարձել:

Անդրադառնալով Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտանի հայտարարությանը, թե իրանական նավերը մոտեցել են ամերիկյան ռազմանավերին, Հաթամին ասել է. «Պարսից ծոցի տարածաշրջանի անապահովության պատճառն ամերիկացիների անօրիանական ներկայությունն է, որոնք եկել են աշխարհի մյուս ծայրից, հաստատվել մեր սահմանների  մոտ ու հիմա անհիմն հայտարարություններ են անում»:

Հինգշաբթի օրը, Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել էր, որ իրանական 11 ռազմանավեր մոտեցել են ամերիկյան վեց ռազմանավերի, խոչընդոտ ստեղելով վերջիններիս համար:

Ի պատասխան այդ հայտարարության, Իրան ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում հրապարակեց ԱՄՆ ԶՈՒ գլավոր շտաբի երկու տարի առաջ նույն բովանդակությամբ արված հայտարարությունը, դրա տակ հավելելով . «տարեկան հիշեցում»: Զարիֆը հավելել է. «Տպավորություն է ստեղծվում, թե ամերիկյան զորուժը չի կարաղոնում մեր ջրերում գտնել իր ճանապարհը: Հավանաբար նրա համար, որ չգիտի դրա անունը:  Պարսից ծոց անվանումը գոյություն է ունեցել ԱՄՆ-ի ձևավորումից 2 հազար տարի առաջ: Կամ ամերիկացիները չգիտեն, թե իրենց տնից 7 հազար մղոն հեռավորության վրա, մեր տան մոտ ինչ են անում»:

Բանակի օրվա կապակցությամբ իրան ՊՆ Ամիր Հաթամիի ուղերձը նույնպես վերաբերում է այս հարցին:

Նա ասել է. «Մենք մեր տանն ենք: Իսկ նրարքն եկել են աշխարհի մյուս կողմից, սպառնալիքների ու պատժամիոջցների միջոցով տարածաշրջանի երկրների համար խնդիրներ ստեղծելու նպատակով»:

Պատմությունը վկայում է, որ ամեն անգամ, երբ ամերիակցիներն անվտանգություն հաստատելու նպատակով որևէ քայլ են արել, ավելի մեծ սպառնալիքներ ու ավելի շատ անապահովություն առաջացրել տարածաշրջանի ժողովուրդների համար: Եվ Պարսից ծոցում ԱՄՆ-ի տեղաշարժերը բացառոթյուն չեն: Այս ներկայությունը կարող է ունենալ երեք շարժառիթ.

Առաջինը տարածաշրջանում Իրանին որպես ապակայունացնող ուժ ներկայացնելն է:

Երկրոդը՝ տարածաշրջանն ապակայունացնելով և իրանաֆոբիայի տարածման միջոցով հակաիրանական դաշինք ձևավորելն է:

Եվ վերջապես, տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների ստեղծումը՝ Իրանի պաշտպանական հնարավորությունները սահմանափակելու նպատակով:

Տարածաշրջանում անապահովություն տարածելու ԱՄՆ-ի հիմնական նպատակը տարածաշրջանի երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը կանխելն է: Ներկայումս ամերիկացիներն այդ ուղղությամբ նոր խաղի մեջ են մտել և Իրանին որպես սպառնալիք ներկայացնելով, փորձում են ներկայանալ որպես Պարսից ծոցի ու Հորմուզի նեղուցի անվտանգության պաշտպան, մինչդեռ անապահովության պատճառը հենց իրենք են:

Եվ հենց այդ նպատակով, Իրանը ներկայացրել է «Հորմուզի խաղաղության» նախաձեռնությունը, տարածաշրջանի երկրներին հրավիրելով համագործակցել այդ հարցում:

Իրանի այս ռազմավարությունը փատսում է, որ Իսլամաան հանրապետությունը Պարսից ծոցի ու Հորմուզի նեղուցի անվտանգությունը համարում է տարածաշրջանի ու աշխարհի անվտանգությունը և հենց այդ պատճառով, պայքարում է տարածաշրջանում թշնամու ապակայունացնող գործողությունների դեմ: