Մեկնաբանություն/ԻՀՊԿ-ի ուժի ցուցադրումը տիեզերական ոլորտում
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաջողությամբ ուղեծիր է արձակել «Նուռ» ռազմական արբանյակը:
Ապրիլի 22-ին Իրանի կենտրոնական անապատից, «Ղասեդ» եռաստիճան հրթիռակրի միջոցով, «Նուռ» արբանյակը հաջողությամբ տեղակայվել է ուղեծրում՝ 425 կմ բարձրության վրա։
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժի արձանագրած այս հաջողությունը մեծ նշանակություն ունի և ցույց է տալիս, որ սեփական ուժերով հնարավոր է տարբեր ոլորտներում մեծ հաջողություններ արձանագրել և անհասանելին դարձնել հասանելի։
ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների պայմաններում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժի արձանագրված հաջողությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ոչ մի արգելք չի կարող կասեցնել առաջադիմության գագաթները նվաճելուն ուղղված երթը։
Պաշտպանական ուժի ամրապնդմանն ուղղված օրինական հնարավորությունների կիրառումը ոչ միայն ընտրություն է, այլ անհրաժեշտություն։ Իրանի զինված ուժերն այսօր պաշտպանական բոլոր ոլորտներում գնում են այս ուղղությամբ։
Այս կապակցությամբ, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին անդրադառնալով, բազմաֆոնկցոնալ արբանյակի հաջող արձակմանն, ընդգծել է. ««Նուռ» արբանյակի հաջողությամբ տիեզեք արձակվելն ավելի մեծացրեց Իրանի պաշտպանական ուժը»:
Տիեզերական բազմաֆունկցիոնալ ու բազմազան տեխնոլոգիաներին հասանելիությունը բոլոր երկրների նպատակն է: Իսկ տիեզերական արդյունաբերությունը ռազմավարական նշանակություն ունի պաշտպանական ուժի հզորացման գործում, քանի որ առանց տիեզերքում գտնվելու հնարավոր չէ իրականացնել լիարժեք ու համապարփակ ծրագրեր։
Հաշվի առնելով այս կարևոր սկզբունքը՝ տիեզերքում գտնվելու միջոցով պաշտպանական լավագույն տեխնոլոգիային հասնելիությունը, որը տարբեր հարթություններում, ներառյալ տեղեկատվական պատերազմում, ընդլայնում է Իրանի պաշտպանական կարողությունները, արբանյակի արձակումը ռազմավարական ձեռքբերում է:
Որքան երկրի ռազմական կարողությունները տեղական լինեն, այդքան այդ երկիրը մրցակցային դաշտում ավելի ինքնավստահ կլինի։ Այս ուղղությամբ, շատ կարևոր է «Նուռ» արբանյակի հաջողությամբ տիեզերք արձակվելը և ուղեծրում տեղակայվելը։
Սեփական ուժերով և տեղական տեխնոլոգիայով ռազմական արբանյակ տիեզերք արձակելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաջողությունն առավել քան երբևէ կարևոր է, քանի որ արձանագրվել է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների պայմաններում։
Ինչպես ասել է ԻՀՊԿ ավիա-տիեզերական ուժերի հրամանատար,բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն․ «Թե՛ «Նուռ» արբանյակը և թե՛ «Ղասեդ» արբանյակակիրը սեփական արտադրություն են և բնականաբար միայն գերտերություններն ունեն այդ հնարավորությունը, իսկ մյուսները միայն տիեզերական տեխնոլոգիայի սպառողներ են»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նշում է իր հիմնադրման 41-րդ տարեդարձը։ Այս տարիների ընթացքում ԻՀՊԿ-ն պաշտպանական, այդ թվում՝ հրթիռային ու տիեզերական ոլորտներում, հանդես է եկել որպես հզոր ուժ, ինչի շնորհիվ, արևմտյան Ասիայի տարածաշրջանում բոլորն են խոսում Իրանի իսլամական հանրապետության հզորության ու հեղինակության մասին։