Մեկնաբանություն. Անվստահություն՝ Նեթանյահու-Գանց համաձայնության հետևում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119785-Մեկնաբանություն._Անվստահություն_Նեթանյահու_Գանց_համաձայնության_հետևում
Բռնագրավված տարածքներում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են, Բեննի Գանցի և Բենիամին Նեթանյահուի միջև առկա անվստահության և նրանց միջև կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին ձեռք բերված համաձանության փխրունության մասին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 25, 2020 08:31 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Անվստահություն՝ Նեթանյահու-Գանց համաձայնության հետևում

Բռնագրավված տարածքներում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են, Բեննի Գանցի և Բենիամին Նեթանյահուի միջև առկա անվստահության և նրանց միջև կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին ձեռք բերված համաձանության փխրունության մասին:

Ապրիլի 21-ին, երկար տևած բանակցություններից հետո, «Կապույտ և սպիտակ» կոալիցիայի առաջնորդ Բեննի Գանցը և «Լիքուդ» կուսակցության  նախագահ Բենիամին Նեթանյահուն, համաձայնության եկան առկա փակուղային իրավիճակից դուրս գալու նպատակով, կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ: Սակայն այդ համաձայնութունն այնքան էլ ամուր հիքմեր չունի:

Համաձայնության փխրունության մասին վկայող առաջին նշաններից մեկը կողմերի միջև առկա ակնհայտ անվստահոթյունն է: Նեթանյահուն վերջին տարիներին լուրջ խնդիրներ ունի: Եթե նա հրաժարական ներկայացնի, ամենայն հավանականությամբ կձերբակալվի, քանի որ մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Հետևաբար, վերջին մեկ տարվա ընթացքում, Նեթանյահուն օգտվել է բոլոր հնարավոր միջոցներից՝ իշխանության ղեկին մնալու համար: Եվ Բեննի Գանցի հետ կոալիցոն կառավարություն ձևավորելու մասին համաձայնությունը նույնպես կայացել է այդ նպատակով: New York Times- ն այս կապակցությամբ գրել է, որ համաձայնությունը Նեթանահուի համար միջոց էր՝ իր պաշտոնանկությունը և ձերբակալությունը հետաձգելու համար:

Սակայն այս  համաձայնության ամենակարևոր առանձնահատկությունը կողմերի միջև առկա անվստահությունն է: Համաձայնությունը կտևի 36 ամիս, որից 18 ամիսը վարչապետի պաշտոնը կվարի Նեթանյահուն, մյուս 18 ամիսը՝ Գանցը: Սակայն Գանցին մտահգում է այն հանգամանքը, որ իր վարչապետության ընթացքում, Նեթանյահուն կփորձի քայլեր ձեռնարկել պաշտոնավարումը շարունակելու համար և կհրաժարվի իրեն փոխանցել պաշտոնավարումը: Այս գործարքով Գանցը մեկ քայլ հետ կատարեց իր նախորդ հայտարարությունից, քանի որ խոստացել էր երբեք չկանգնել Նեթանահուի կողքին:

Նեթանյահուն իր հերթին վախենում է, որ որպես Քնեսեթի նախագահ, Գանցը կկարաողանա իր պաշտոնավարման ընթացքում ձեռնարկել միջոցներ իրեն պաշտոնանկ անելու համար:

Այս համաձայնության հաստատման նպատակով, Քնեսեթն ընդունել է մի շարք օրենքներ, այդ թվում՝ վարչապետի պաշտոնանկության հետաձգումը մինչև դատարանի վերջնական վճռի հրապարակում, խորհրդարանի 23-րդ շրջանի աշխատանքը 4 տարվա փոխարեն  3 տարով սահամանափակելը, որպեսզի Նեթանյահուն ու Գանցը կարողանան 1.5 տարի վարել վարչապետի պաշտոնը և այդ պաշտոնի փոխանցումը  Նեթանյահուի և Գանցի միջև, որպեսզի «Լիքուդը» 1.5 տարի հետո չկարողանա կազմալուծել կառավարությունը: Այս օրենքները հաստատվել են 64 կողմ և 37 դեմ ձայներով:

Մեկ այլ գործոն, որը ցույց է տալիս կոալիցիոն կառավարության մասին ձեռքբերված համաձայնության փխրունության մասին, կառավարության նիստերը գաղտնի պահելու կարգն է և արտահոսքի դեպքում քրեկան պատասխանատվության ենթարկելը:

Ի վերջո, պետք է ասել, որ  հաշվի առնելով կողմերի միջև առկա անվստահությունը, որոշ փորձագետներ կարծում են, որ եթե Նեթանյահուի գլխավորած կոալիցիոն կառավարությունը ձևավորվի, այն երկար կյանք չի ունենա և երկրում կանցկացվեն  խորհրդարանական  չորրորդ ընտրությունները: