Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորել է իսլամի թշնամիների սպառնալիքներից չվախենալը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119832-Իսլամական_հեղափոխության_մեծարգո_առաջնորդը_կարևորել_է_իսլամի_թշնամիների_սպառնալիքներից_չվախենալը
«Անվտանգության, առողջության ու անդորի հաստատման և բռնությունից, խտրականությունից, անապահովությունից ու արժեզրկվելուց մարդկության փրկության միակ ճանապարհն է հետևել Ղուրանի ուսուցումներին»,-ասել է ԻԻՀ մեծարգո առաջնորդը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2020 08:57 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորել է իսլամի թշնամիների սպառնալիքներից չվախենալը

«Անվտանգության, առողջության ու անդորի հաստատման և բռնությունից, խտրականությունից, անապահովությունից ու արժեզրկվելուց մարդկության փրկության միակ ճանապարհն է հետևել Ղուրանի ուսուցումներին»,-ասել է ԻԻՀ մեծարգո առաջնորդը:

ԻԻՀ առաջնորդը նշել է, որ «թշնամուց չվախենալով նրա դիմաց կանգնելը»  Ղուրանի կարևոր պատվիրաններից է: Նա հավելել է «Որոշ իսլամական պետությունների ներկա վիճակը և գերտերությունների կողմից նրանց նվաստացումը իսլամի թշնամիների նկատմամբ վախի արդյունքն է»:

Ղուրանին նվիրված տեսակոնֆերանսում, նշելով, որ ճնշումներից, խտրականությունից, պատերազմից, անապահովությունից, արժեքների ոտնահարումից զերծ մնալու և անվտանգության ու առողջության հաստատման միակ ուղին Ղուրանի պատվիրաններին հետևելն է, առաջնորդն ասել  է. «Ղուրանի պատվիրաններից է կյանքի սկզբունքները սահմանելն էը: Եթե այդ սկզբունքը հիմնված լինի փողի ու ցանկասիրության վրա, մարդը դժգոհ կլինի իր կյանքից թե այս թե հանդերձյալ կյանքում: Սակայն եթե մարդն իր կյանքը հիմնի բարության վրա, աշխարհիկ կյանքի բարիքներից բացի, կգտնի նաև կյանքի իրական իամստը»:

Խոսելով այն մասին, որ Ղուրանի մեկ այլ պատվիրանի համաձայն, չպետք է հետևել այն լուրերին որոնք հիմնավորված չեն, Այաթոլլահ Խամենեին նշել է, որ ամբողջ աշխարհում լրագրության խնդիրներից մեկն այն է, որ այս պատվիրանիը չի գործադրվում և ասեկոսեների և սուտ լուրերի տարածումը շարւնակվում է :

Այաթոլլահ Խամենեին ընդգծել է. «ԱՄՆ-ից վախը դառը արդյուք է ունենալու: Մենք անցած տարիների ընթացքում տեսել ենք, թե որոշ պետությունների վախն ԱՄՆ-ից, նրանց համար ինչպիսի խնդիրներ է ստեղծել»:

Իրանի ժողովուրդը իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, դիմակայել է թշնամիներին: Շահի բռնապետական իշխանությունից ազատվելը, ԱՄՆ-ի դավադրություններին դիմակայելը, տարածաշրջանում և աշխարհում Իրանի հեղինակության բարձրացնելը, պատմական ստորացումից ձերբազատվելը և ԱՄՆ-ի ընչաքաղցությունների ու մենատիրության դիմաց ազգային արժանապատվությունը բարձր պահելն անցած քառասուն տասնամյակների ընթացքում Իրանի ձեռքբերումներն են եղել: Հեղափոխության հաղթանակից ի վեր, Իրանի ժողովուրդը, հետևելով Ղուրանի ուսուցումներին, խափանել է թշնամիների բոլոր սադրանքները:

Ինչպես ասել է մեծարգո Այաթոլլահ Խամենեին, սպառնալիքների, ճնշումների ու դավերի դիմաց Իրանի ժողովրդի անպարտելիությունն իսլամի օրհնությունն է:

Իրանի վեհությունը պատմական իրողություն է: Անցած 41 տարիների ընթացքում, Իրանը հաջողել է ամենադժվարին պայմաններում հիմնվել իր ներքին կարողություններին և ուժի վրա ու հաղթող լինել: 

Իրանի ժողովուրդը հզորությամբ դիմակայել և դիմակայում է բռնատիրական համակարգին, կարևոր դերակատարություն է ունեցել եղել տարածաշրջանի իրադարձություններում և օրինակ է հանդիսացել բռնապետական համակարգերին դիմադրելու հարցում: 

Իսլամական հեղափոխությունը, Ղուրանի ուսուցումներին հետևելով, և իր ուժերին կառչած, ընթացել է անկախության ճանապարհով: Եվ Իրանի հետ բռնապետական համակարգի թշնամության գլխավոր պատճառը կայանում է հենց դրանում: Այսօր թշնամիների մեծ ճակատ է կանգնած իսլամական համակարգի դեմ և բոլորի նպատակն է ոչնչացնել իսլամական հանրապետությունը, սակայն նրանց չի հաջողվելու իրագործել այդ նպատակը:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի տեսանկյունից, անվտանգության, առողջության ու անդորի հաստատման և բռնությունից, խտրականությունից, անապահովությունից ու արժեզրկվելուց մարդկության փրկության միակ ճանապարհն է հետևել Ղուրանի ուսուցումներին: Նա հույս է հայտնել, որ Իրանի ժողովուրդը և բոլոր մուսուլմաններն ու իսլամական պետությունները կհետևեն Ղուրանի ուսուցումներին: