Մեկնաբանություն. Եվրոպայի թուլությունն ԱՄՆ-ի անօրինական քայլերին հակադրվելու հարցում
ԱՄՆ-ը փորձում է գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ որպեսզի կանխի ԱՀԿ-ի կողմից Իրանին վարկի տրամադրումը:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, պատասխանելով Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Իրանին վարկի տրամադրմանն ԱՄՆ-ի ընդդիմությանը, նշել է. «Երրորդ երկրները պարտավոր են խզել իրենց կապը կարգը խախտած երկրի հետ և միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրը կարգավորելու ուղղությամբ»
Ավելի վաղ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Թվիթերում արած գրառման մեջ նշել էր. «Առողջապահական ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ապօրինի և անմարդկային են և Իրանի ժողովրդի նկատմամբ Թրամփի բացահայտ թշնամության խորհրդանիշը»: «Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ԱՀԿ-ի կողմից Իրանին վարկի տրամադրմանն ԱՄՆ-ի ընդդիմությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործության իրական օրինակ է», - գրել էր նա:
ԱՄՆ-ի հակամարդկային քաղաքականությունները հայտնի են ոչ միայն Իրանին այլ ամբողջ աշխարհին: Ներկայումս համաշխարհային հանրությունը հասկացել է, որ ԱՄՆ-ի գործողությունները, ինչպես օրինակ կորոնավիորսւի դեմ պայքարում, սպառնում են ամբողջ մարդկությանը:
Վերջերս ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելը, մտահոգություն հայտնելով ԱՄՆ-ի գործողությունների կապակցությամբ, նույնպես հայտարարել էր, որ Վաշինգտոնը փորձում է խոչընդոտել ԱՀԿ-ի կողմից Իրանին վարկի տրամադրմանը:
Ավելի վաղ, ԵՄ-ը նման դիրքորոշում էր հայտնել նաև ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների և ՀԳՀԾ-ից այդ երկրի դուրս գալու վերաբերյալ, սակայն որևէ գործնական քայլի չէր դիմել: Եվ հիմա ԵՄ-ը կրկնում է նույն եչզոք դիրքորոշումը: Իսկ ԱՀԿ-ն, որպես ֆինանսական կառույց, պատասխանատվություն է կրում իր անդամների նկատմամբ, և հիմնադրամի միջոցները չեն կարող բռնագրավվել մի բռնատեր անդամի կողմից:
ԱՄՆ-ը փորձում է Իրանի վրա ճնշում գործադրել հնարավոր բոլոր միջոցներով, անգամ խախտելով միաջզգային սկզբունքմերն ու կանոնակարգերը:
Որոշ ժամանակ առաջ, ԶԼՄ-նեը հայտնեցին, որ Լյուքսեմբուրգի դատարանը մերժել է Իրանին պատկանող 1.6 իլիարդ դոլար կապիտալը սեպտեմբերի 11-ի զոհերի ընտանիքներին որպես փախահատուցում վճարելու համար բռնագրավելու ԱՄՆ-ի հայտը: Սակայն ավելի ուշ, The Washington Free Beacon կայքը, վկայակոչելով Թրամփի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, գրեց, որ Վաշինգտոնը ստացել է հավաստիացում, որ Իրանի ակտիվներն առայժմ կշարունակեն մնալ սառեցված և չեն փոխանցվի Թեհրանին:
Վերջերս, ԱՄՀ-ն հայտարարեց, որ 50 միլիարդ դոլարի օժանդակություն է տրամադրելու այն երկրներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ: Հայտարարությունից հետո, Իրանը, որպես ԱՄՀ հիմնադիր անդամ, դիմեց կառույցին՝ 5 միլիարդ դոլար վարկ ստանալու համար: Ինչպես հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը, ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քրիստալինա Գերոգիևայի հետ զրույցում. «Եթե ԱՄՀ-ի անկողմնակալության սկզբունքը խախտվի, այն վերականգնելը դժվար կլինի»:
Իսկ ԵՄ-ի վերաբերյալ պետք է ասել, որ եթե եվրոպացիները չդիմակայեն ԱՄՆ-ի անօրինական գործողությոններին և չկատարեն իրենց ստանձնած պարտականություններն ու շարունակեն միայն ափսոսանք հայտնել, պետք է պատրաստ լինեն կրելու նաև դրա հետևանքները, իսկ նման իրավիճակում նրնաք հայտնվել են նաև ՀԳՀԾ-ի շրջանակում: