Մամուլի տեսություն 29.04.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119954-Մամուլի_տեսություն_29.04.2020
Ապրիլի 29-ին Իրանում նշվում է Պարսից ծոցի ազգային օրը: Պատմական օր, երբ քաջարի իրանցի զինվորները գաղութարարներինն դուրս մղեցին Իրանի հարավային ծոցից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2020 11:35 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29.04.2020

Ապրիլի 29-ին Իրանում նշվում է Պարսից ծոցի ազգային օրը: Պատմական օր, երբ քաջարի իրանցի զինվորները գաղութարարներինն դուրս մղեցին Իրանի հարավային ծոցից:

Խորասան օարթերթ

Իրանցիներն արդեն 2700 տարի նավավարություն են իրականացնում Պարսից ծոցում

Այսօր Իրանում նշվում է Պարսից ծոցի ազգային օրը: Այս օրը Շահ Աբբաս առաջինի զորքերն Իրանի հարավային ջրերից դուրս վռնդեցին պորտուգալացի գաղութարարներին և Հորմուզը վերադարձրին իր հայրենիքին:

Միջին Արևելքի հազարամյա պատմության ընթացքում, Պարսից ծոցը միշտ կրել է նույն անունը: Դրա առաջին պատճառն այն է, որ ծոցի երկու կողմերը գտնվել են Իրանի ափերին, երկրորդը՝ Պարսից ծոցի ջրերում իրանցի նավաստիների հազարամյա ներկայությունն է և երրորդն այդ տարածքում մշտապես իրանցի ղեկավարների իշխանությունը:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Պոմպեոյի նոր սադրանքը՝ Իրանի զենքի էմբարգոն երկրաձգեու նպատակով

Աշխարհում զենքի ամենախոշոր վաճառողը հանդիսացող ԱՄՆ-ի նախագահն անհանգստացած է Իրանի դեմ սահմանված զենքի էմբարգոյի ժամկետի ավարտի կապակցությամբ: Իրանի զենքի էմբարգոն ավարտվում է այս տարվա հոկտեմբերին: Եվ որպեսզի կարողանա ՄԱԿ-ի վրա ճնշում գործարդել պատժամիջոցների ժամկետը երկարագելու հարցում, ԱՄՆ-ը հայտարարում է, թե իրավաբանորեն դեռևս հանդիսանում է ՀԳՀԾ-ի անդամ:

«Ռոյթերս» և «AFP»  լրատվական գործակալությունները, հղումա նելով ՄԱԿ-ում օտարերկրյա դիվանագետների հայտարարություններին, հաղորդել են, որ ԱՄՆ-ը բռնել է Իրանի նկատմամբ սահմանված սպառազինական էմբարգոյի ժամկետը երկարաձգելուն ուղղված ջանքերի ուղին և այդ ճանապարհին առերեսվելու է մարտահրավերների հետ:

 

Քեյհան օրաթերթ

Բրիտանական հետազոտական կենտրոն. «Ղասեդ» արբանյակակիրն ԱՄՆ-ի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ է

 European Network Leadership կենտրոնը մի հաղորդման մեծ հայտարարել է. «Ապրիլի 22-ին Իրանը հաջողությամբ գործարկեց իր առաջին ռազմական արբանյակը ՝ «Նուռը», «Ղասեդ» արբանյակակրով: Այս արբանյակակիրը կառուցվել է չոր վառելիքով աշխատող շարժիքով, ինչը կարևոր տեխնոլոգիական առաջընթաց է Իրանի համար: Եռափուլ արբանյակակիրը միջմայրցամաքային հրթռիների նման, առաջին երկու փուելրում հրթռիներն առանձնացնում է հիմնական հրթիռից, իսկ երրորդ փուլում,  հրթիռը տեղակայում ուղեծրում, ճիշտ այնպես ինչպես միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորություն ունեցսղ հրթռիները: «Ղասեդն» իրականում «Շահաբ 3» -ի առաջադեմ տարբերակն է»:

 

Էբթեքար օրաթերթ

ՉԹՕ-ների չլուծվող հանելուկը

ՉԹՕ-ների գոյության ամսին խուսակցությունները տասնամյակներ շարունակ չեն դադարել: Այս նպատակով իրականացվում են բազմաթիվ գաղտնի և բացահայտ հետազոտություններ: Իսկ Պենտագոնը վերջերս հրապարակել է երեք տեսանյութ, որոնցում պատկերված են երեք օբյեկտներ, որոնք նման են թռչող ափսեների:

Պենբտագոնն այդ կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ նշել է. «Պաշտպանության նախարարությունը հրապարակում է այս տեսանյութերը, որ ճշգրտի հանրային ցանկացած ոչ հավաստի պատկերացումն այն մասին` արդյոք տարածված կադրերն իրական են, թե այնտեղ ինչ-որ բան էլ կա։ Տեսանյութում դիտարկված օդային երևույթները դեռևս բնութագրվում են որպես չբացահայտված»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ»։

 

armenpress.am

Ֆրանսիայում 98-ամյա բժիշկը շարունակում է աշխատել սահմանափակումների պայմաններում

Մասնագիտությամբ բժիշկ 98-ամյա Քրիստիան Չենեյը շարունակում է աշխատել բարձր ռիսկի պայմաններում, չնայած իր տարիքի մարդկանց համար կորոնավիրուսի վտանգին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ Ֆրանսիայի ամենատարեց բժիշկը մինչև օրս յուրաքանչյուր շաբաթ գնում է տարեցների տուն աջակցություն ցուցաբերելու համար:

«Իմ կինը վախեցած է, որ ես կարող եմ վարակ բերել տուն, և նա ճիշտ է, բայց ես չեմ կարող հրաժարվել նրանցից համաճարակի մեջտեղում»,-ասել է նա: Նա նշում է, որ իր որոշումը մասնակի կապված է Ֆրանսիայում ընտանեկան բժիշկների պակասի հետ: Նա ստիպված է եղել Փարիզում դադարեցնել իր պրակտիկ գործունեությունը, սակայն պահպանել է վիրտուալ խորհրդատվությունն իր պացիենտների համար:

 

armenpress.am

Մեկանգամյա օգտագործման ճաշացուցակ և սպասք. ԱՄՆ-ում ռեստորանները լրջացնում են սպասարկումը

 ԱՄՆ իշխանությունների մշակած վերաբացման ծրագիրը ներառում է մի շարք նոր առաջարկություններ դպրոցների, ռեստորանների կամ եկեղեցիների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ առաջարկությունները մշակել է Վարակների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, որը փաստաթուղթը տրամադրել է Սպիտակ տանը: Այն դեռևս վերջնական հաստատման փուլում է:

Գերատեսչության առաջարկությունները նախատեսված են 7 տեսակի հաստատությունների համար՝ ներառյալ դպրոցների, ճամբարների, մանկապարտեզների, կրոնական հաստատությունների, հանրային տրանպորտի, բարերի և ռեստորանների, ինչպես նաև այլ աշխատավայրերի համար:

Ուղեցույցում ասված է, որ ռեստորանները պետք է կիրառեն մեկանգամյա ճաշացուցակ և սպասք: Պետք է դրամարկղերի մոտ տեղադրվեն պաշտպանիչ ապակիներ, սահմանափակվի հերթափոխի աշխատակիցների թիվը և վերացվեն բուֆետները:

Ազգային ռեստորանների ասոցիացիայի փոխնախագահ Լարի Լինչն ասում է, որ նոր ուղեցույցները վերաբերում են առողջությանը և սանիտարական ոլորտի բազմաթիվ խնդիրների, որոնք արդեն ընդգրկված են եղել սննդի ոլորտը կարգավորող փաստաթղթերում: Նա ակնկալում է, որ ռեստորանների սեփականատերերը կողջունեն այս նոր ցուցումները:

«Նրանք ուզում են, որ մարդիկ վերադառնան և ճաշեն, երբ ամեն ինչ կարգավորվի, և երբ զգան, որ պատրաստ են: Նրանք շատ լուրջ են վերաբերում հանրության անվտանգության հարցերին»,- նշել է Լինչը:

 

panarmenian.net

Մոսկվայում վերջին 6 օրում կորոնավիրուսի վարակման ամենացածր ցուցանիշն է

Մոսկվայում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 2220 նոր դեպք է գրանցվել, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին 6 օրում։

Քաղաքում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 50,646, կորոնավիրուսի վերահսկման օպերատիվ շտաբի տվյալները փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Օրական կտրվածքով կորոնավիրուսով վարակման ամենամեծ թիվը գրանցվել է ապրիլի 19-ին, երբ հաստատված դեպքերը քաղաքում 3570-նն էին։

Ապրիլի 23-ին Մոսկվայում գրանցվել է վարակման 1959 դեպք, ապրիլի 24-ին՝ 2957, ամսի 25-ին վարակի 2612 դեպք է հաստատվել։ Ցուցանիշը գրեթե նույն կերպ պահպանվել է մինչև ապրիլի 28-ը, այդ օրը քաղաքում վարակակիրների թիվը հասել է 3075-ի։

Համաձայն տվյալների՝ Մոսկվայում վիրուսից վերականգնվել է 4610 մարդ, 546 հոգի մահացել է։

Ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 3․1 մլն-ը։ ՌԴ-ում վարակակիրների թիվը մոտենում է 100,000-ի:

 

panarmenian.net

Սևանի ափերի մաքրման 1-ին փուլում կքանդվեն պետական շինությունները

Սևանի ափամերձ տարածքների մաքրումը շենք-շինություններից մտնում է գործնական փուլ, հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը։ Առաջին փուլով նախատեսվում է ապամոնտաժել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շինությունները։

Միջգերատեսչական աշխատանքային խումբն ավարտել է մինչև 1901.5 մետր բացարձակ նիշերում գտնվող ինչպես պետական և համայնքային, այնպես էլ մասնավոր շենք-շինությունների գույքագրումը։

Ապամոնտաժման կամ քանդման ենթակա պետական և համայնքային շենք շինությունների մակերեսը կազմել է ավելի քան 4900 քմ, իսկ քանդման ենթակա մասնավոր կառույցների ընդհանուր մակերեսը գերազանցել է 68,000 քմ-ն։

Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար «Սևանա լճի առափնյա հատվածներում ջրածածկ պետական և համայնքային շենք-շինությունների ապամոնտաժման (քանդման) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների» ձեռքբերման մրցույթ է հայտարարվել։

Սևանա լճի մինչև 1901․5 մետր նիշերում գտնվող մասնավոր շենք-շինությունների քանդման աշխատանքների համար դրանց սեփականատերերին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ քանդման աշխատանքներն ինքնուրույն իրականացնելու համար։

Պահանջն օրենքով սահմանված կարգով չիրականացնելու դեպքում այդ աշխատանքները կիրականացվեն պետմիջոցներով՝ հետագայում դրանք մասնավոր սեփականատերերից գանձելու պայմանով։