Հունիս 05, 2020 13:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԱՄՆ-ի ջանքեր է գործադրում՝ երկարաձգելու  Իրանի զենքի էմբարգոն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի և ՀԳՀԾ-ի համաձայնության կարևոր կետերից մեկը համաձայնության իրագործումից հինգ տարի անց հակաիրանական սպառազինական շրջափակումների վերացումն է: Պատժամիջոցի ժամկետն ավարտվում է այս տարվա հոկտեմբերին, սակայն ԱՄՆ-ը փորձում է կանխել այդ կետի իրագործումը:

Հինգաբթի օրը, Իրանի հարցերով ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել է, որ   կառավարությունը բանակցություններ է վարում տարածաշրջանային դաշնակիցների հետ՝ Իրանի դեմ սպառազինական շրջափակումը երկարացնելու մասին բանաձևի նախատեքստ մշակելու շուրջ: Հուքը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել այդ ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի ջանքերը չարդյունավորվելու դեպքում, Վաշինգտոնը պատրաստ է օգտվել ձգանի մեխանիզմից՝ Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր շրջափակումները վերականգնելու համար: Բրայան Հուքն ասել է.«Մենք պահանջում են վերականգնել այդ պատժամիջոցները և ունենք այդ քայլին դիմելու իրավունքը»:

ԱՄՆ-ը փորձում է Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության կիրառմամբ և օգտվելով ՀԳՀԾ-ի համաձայնության ձգանի մեխանիզմից, երկարաձգել Իրանի դեմ սպառազինական շրջափակումները: Սակայն ԱՄՆ-ը 2018թ. մայիսին դուրս է եկել ՀԳՀԾ-ի համաձայնությունից և իրավունք չունի այդ համաձայնության կետերի հիմամբ քայլեր ձեռնարկել: Թրամփի կառավարությունը զարմանալիորեն հայտարարել է, որ իրենք այդ համաձայնությունից դուրս գալով չեն խախտել այն և դեռ այդ համաձայնության կողմերից մեկն են համարվում:  4+1 խմբի անդամները քննադատել են Վաշինգտոնի այդ մոտեցումը: Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի անդամ լինելու մասին ԱՄՆ-ի հայտարարություններն անհիմն են: Չինաստանը ևս դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի այդ պահանջին և կարևորել է հակաիրանական սպառազինական շրջափակումների չեղարկումը:

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելը ևս շուրջ մեկ ամիս առաջ կայացած մամլո ասուլիսում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ի անդամ չի հանդիսանում: Իրանի դեմ սպառազինական շրջափակումների երկարաձգմանն ուղղված ԱՄՆ-ի կառավարության ջանքերի մասին Բորելն ասել է, որ այդ երկիրը ՄԱԿ-ի անդամակցող բոլոր երկրների նման իրավունք ունի պահանջել այդ շրջափակումների երկարաձգումը: Այդպիսով, հակառակ Բրայան Հուքի հայտարարությանը 4+1 խմբի արևելյան թևի, այսինքն՝ Ռուսաստանի ու Չինաստանի հակառակությունը և արևմտյան թևի, այսիքն եվրոպացիների բացասական դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը դժվար ճանապարհ ունի Իրանի դեմ սպառազինական շրջափակումները երկարաձգելու իր անօրինական պահանջներն իրագործելու համար:

Պիտակ