Մեկնաբանություն - Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականության ձախողումը
Չնայած Վենեսուելայի և այդ երկրի ձախակողմյան կառավարության նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարած թշնամական քաղաքականությանը, Վաշինգտոնի կիրառած պատժամիջոցները և Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին աջակցելու քայլերը ապարդյուն են անցել և արդյունքում Թրամփը հիասթափված է:
«Աքսիուս» լրատվական կայքին տված հարցազրույցում, Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել հանդիպել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ:
Թրամփն ասել է. «Ես պատրաստ եմ հանդիպել Մադուրոյի հետ: Ես չեմ հավատում Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Չնայած Միացյալ Նահանգների և այլ երկրների աջակցությանը նա հաջողության չհասավ»:
Թրամփի հայտարարությունը վկայում է, որ Վենեսուելայի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունն ու գործողությունները ձախողվել են, չնայած Կարակասի, ինչպես նաև Մադուրոյի դեմ ուղղված Թրամփի կառավարության հռետորաբանությանը և սպառնալիքներին: Գուայդոյի նկատմամբ Թրամփի կոշտ քննադատությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք մեծ հույսեր էին կապել նրա հետ, գիտակցել են, որ Գուայդոն Վենեսուելայի ժողովրդի կողմից ընդունված գործիչ չէ և Թրամփն այլևս կարևորություն չի տալիս նրան: 2019 թվականի հունվարի 23-ին Խուան Գուայդոն իրեն անվանեց Վենեսուելայի նախագահ և Միացյալ Նահանգներն անմիջապես ճանաչեց նրան: Նա փորձում է Միացյալ Նահանգների միջոցով հասնել իշխանության: Միացյալ Նահանգները առաջին երկրներից էր, ով աջակցեց Գուայդոյին և Վենեսուելայի կառավարության ընդիմության և կոչ արեց աշխարհի բոլոր երկրները ճանաչել նրան որպես Վենեսուելայի օրինական նախագահ: Թրամփի վարչակազմի պաշտոնյաները բազմիցս մեղադրել են Մադուրոյին այդ երկրի ընտրությունները կեղծելու մեջ:
Վենեսուելայի մասին Թրամփի նոր հայտարարությունը վկայում է, որ նրա նախագահության ժամանակ Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը պարտվել է:
Թրամփը առաջարկել է Մադուրոյի հետ հանդիպել այն ժամանակ, երբ կորոնավիրուսի համավարկի տարածման ֆոնին Վենեսուելայի դեմ պատժամիջոցները խստացվել են: Նա հույսով է, որ Վենեսուելան, կորոնավիրուսի համաճարակի և տնտեսական ճգնաժամի ճնշման տակ, ներսից կփլուզվի և Մադուրոյի կառավարությունը կտապալվի: Թվում է Թրամփը փորձում է Հյուսիսային Կորեայի անհաջող սցենարը իրականացնել նաև Վենեսուելայում: Նա կարծում է, որ ԱՄՆ-ի ընդդիմադիր, ինչպես Վենեսուելայի նման երկրների առաջնորդների հետ հանդիպումը, կլուծի երկկողմ վեճերը:
Այնուամենայնիվ, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ունեցած իր բանակցությունների փորձը ցույց տվեց, որ նման տեսակետը սխալ է: