Մեկնաբանություն - Կովկասյան տարածաշրջանում ավելի շատ են զորավարժություններ անցկացվում
Բազմաթիվ զորավարժությունների անցկացումը ոչ միայն խաթարել է Հարավային Կովկասում և Արևելյան Միջերկրական ծովում ապրող ժողովուրդների անդորրը, այլև հանգեցրել է տարածաշրջանում անապահովությանը:
Ադրբեջանի և Թուրքիայի 12-օրյա համատեղ զորավարժությունների ավարտից հետո Թուրքիան հերթական անգամ զորավարժություններ է անցկացրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: Հայաստանը և Ռուսաստանը նույնպես վարժանքներ են անցկացվել նաև Թուրքիայի սահմանի մոտ:
Վերլուծաբանները նշում են, որ զորավարժությունները տարածաշրջանի կառավարություններին խրախուսելու են զենք գնել:
Ակնհայտ է, որ նման ռազմական քայլերի արդյունքը լինելու է տարածաշրջանի կառավարությունների և ժողովուրդների և նյութական կապիտալի ներգրավումը սպառազինական մրցավազքի մեջ:
Ռազմական ծախսերի ավելացումը զգալիորեն կնվազեցնի զարգացող երկրների ժողովուրդների կենսամակարդակը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մանացկանյանը «Ինտերֆաքս» -ին տված հարցազրույցում անդրադառնալով ադրբեջանա-հայկական հակամարտության ընթացքում Անկարայի կողմից Բաքվին սատարելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը խոչընդոտելու քայլերին հավելել է.«Թուրքիայի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունը սպառնալիք է այդ երկրների և տարածաշրջանի համար»:
Թուրքիան ապակայունացնող քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում և դա լուրջ մտահոգություններ է առաջացնում: Անկարան իր գործողություններով շարունակում է սպառնալ Հայաստանի անվտանգությանը: Այդ իսկ պատճառով Հայաստանը փորձում է բարելավել սահմանների անվտանգությունը՝ համագործակցելով իր դաշնակիցների հետ:
Հայաստանի ատրգործնախարարի խոսքերը վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտությունը դադարեցնելու համար, Հայաստանը փորձում է կրճատել Հարավային Կովկասում Թւորքիայի տեղաշարժերը:
Թուրքիայի կառավարությունը Միջերկրական ծովի արևելյան մասում զորավարժություններ անցկացնելով փորձում է Հունաստանին հեռացնել նավթի և գազի հայտնաբերման աշխատանքներից: Ի պատասխան հույն գործընկերոջ այն պնդմանը, որ Արևելյան Միջերկրածովյան զորավարժություններում օգտագործվել է իրական զենք Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ այդ երկրի բանակի զորավարժություններն անցկացվում են ՆԱՏՕ-ի շրջանակներում:
Հարավային Կովկասի և Արևելյան Միջերկրական ծովի թշնամական երկրների կողմից անցկացված բազմաթիվ զորավարժություններից կարող ենք եզրակացնել, որ դա խթանում է տարածաշրջանային կառավարությունների միջև բռնության և անվստահության ավելացմանը:
Կասկած չկա, որ տարածաշրջանի անկայոնությաունը բխում է տարածաշրջանից դուրս գտնվող օտարերկրյա պետությունների շահերից և տարածաշրջանի կառավարություններն ու ժողովուրդներն են, որ չպետք է թույլ տան արտատարածաշրջանային երկրները որոշեն նրանց ճակատագիրը քանի որ նրանք մեծ շահեր են վաստակում այս անկայուն իրավիճակից: