Փետրվար 11, 2021 18:19 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բայդենը  Պենտագոնում ներկայացրել է  ԱՄՆ անվտանգության և ռազմական քաղաքականության ուղեգծերը

Հունվարի 20-ին ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո, հայտարարվում են այդ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության նոր ուղեգծերը:

Առաջին անգամ ներկա գտնվելով  ԱՄՆ պաշտպանության նախարարությունում, Ջո Բայդենը ներկայացրել է իր նախագահության ժամանակաշրջանում ԱՄՆ-ի ռազմական քաղաքականության ուղեգծերը: 

Անդրադառնալով աշխարհում առկա խնդիրներին և ճգնաժամերին, Բայդենը հայտարարել է, որ պաշտպանության նախարարի և աշխարհի առաջնորդների հետ խորհրդակցելու միջոցով իր բոլոր  ջանքները գործի կդնի՝  պատերազմները դադարեցնելու և ահաբեկչության դեմ պայքարելու համար: Անդրադառնալով այդ երկրի  հասցեին հնչող սպառնալիքներին, նա շեշտել է. «Չնայած ես կարծում եմ, որ ուժի կիրառումը պետք է լինի վերջին միջոցը, բայց ես անհրաժեշտության դեպքում երբեք չեմ հապաղի ուժ կիրառելու հարցում»:

 Չնայած Բայդենը և նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս  հայտարարել են, որ աշխարհի նկատմամբ ԱՄՆ-ի նոր վարչակազմի քաղաքականությունը տարբերվելու է նախկինից, սակայն առերևույթ, ինչպես նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, ԱՄՆ-ն մրցակիցների ու թշնամիների նկատմամբ ուժի կիրառումը կդարձնի իր ազգային անվտանգության ու ռազմական մարտավարության նշանաբանը:  Բայդենը պնդում է, որ  կանի հնարավոր ամեն ինչ՝ պատերազմներին վերջ  դնելու և  ահաբեկչության դեմ պայքարելու համար: Մինչդեռ ԱՄՆ-ի հիմնական դերակատարությունը 21-րդ դարի սկզբից եղել է պատերազմներ սանձազերծելը: ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ջորջ Բուշ կրտսերը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, նույն թվականին հարձակվեց Աֆղանստանի, իսկ 2003-ին էլ Իրաքի վրա և բռնազավթեց այդ երկու երկրները:

Այդ ռազմական քայլերին զուգահեռ, Բուշի ժամանակաշրջանից առ այսօր, ԱՄՆ-ն, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, ռազմական ներկայություն է ունեցել շատ երկրներում հատկապես՝ Արևմտյան Ասիայում և Աֆրիկայում և ԱԹՍ-երով բազմաթիվ գործողություններ  է իրականացրել, որոնք հանգեցրել են խաղաղ բնակիչների զոհվելուն: ԱՄՆ-ն իր եվրոպացի և արաբ դաշնակիցների հետ միասին և ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ, ուղղակի դերակատարություն է ունեցել Սիրիայում քաղաքացիական պատերազմ սանձազերծելու հարցում:

Մյուս կարևոր խնդիրը, որ աչքի է ընկնում Բայդենի կողմից ԱՄՆ-ի ռազմական ու անվտանգության վերաբերյալ հայտարարած նոր քաղաքականության մեջ, Վաշինգտոնի միջազգային մրցակիցների, հատկապես՝ Չինաստանի նկատմամբ թշնամական մոտեցման շարունակումն է: Բայդենն ընդգծել է.«Պետք է դիմակայենք Չինաստանի կողմից մեզ համար ստեղծված մարտահրավերներին, ուստի  պետք է  ձևավորել հատուկ խումբ՝  Չինաստանին  դիմակայելու նպատակով»:

ԱՄՆ-ի հարցերով փորձագետ  Մոհամմադ Հոսեյն Աշրաֆիի խոսքով՝ Բայդենն  իր օրակարգում է ներառել` միջազգային համակարգի կառուցվածքում կարևոր մարտահրավերի հաղթահարումը,  այլ երկրների հետ միավորվելը և  Չինաստանի դեմ  նոր ճակատ ստեղծելը, այդ երկրին թուլացնելու և քաղաքական շրջափակման ենթարկելու նպատակով:

Չնայած Բայդենի կարգախոսներին, սպասվում է, որ ԱՄՆ-ը կշարունակի  իր բռնի քաղաքականությունը տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում:

 

Պիտակ