Մեկնաբանություն. Արտակարգ դրություն Եմենի հարավում. Սաուդյան կոալիցիան հայտնվել է փակուղում
Եմենի անցումային խորհրդի նախագահ Էյդրուս Ալ-Զոբեյդին, ով հովանավորվում է Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից, Եմենի Հարավային նահանգներում արտակարգ դրություն է հայտարարել: Դա տեղի է ունեցել երկրի հարավային տարբեր քաղաքներում ժողովրդական ընդվզումից հետո:
Եմենի հարավային նահանգներում վերջին մեկ ամսվա ընթացքում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Ադեն, Թաազ, Հադրամաութ, Ալ-Մոհրա և Լահջ նահանգնեում հակակառավարական ցույցեր են ընթանում: Այս ցույցերի հիմնական պատճառը Եմենի հարավային նահանգներում տնտեսական և սոցիալական վիճակն է:
Տնտեսական ծանր կեսնապայմանները, ազգային արժույթի արժեզրկումը և նավթամթերքի թանկացումը զայրացրել են մարդկանց: Սոցիալական առումով՝ էլեկտրակայանների փակումը և հանցագործությունների աճը նույնպես Եմենի հարավում ժողովրդական բողոքի ակցիաների պատճառներից են: Ըստ այդմ, Եմենի ցուցարարները բողոքի ակցիա են իրականացրել իրենց ծանր կենսապայմանների դեմ և այրելով անվադողեր՝ փակել են Եմենի հարավային նահանգների տարբեր փողոցները և ճանապարհները:
Եմենի հարավում ապրող մարդկանց ծանր կեսնապայմանները և տնտեսական բազմաթիվ խնդիրները տարբեր պատճառներ ունեն:
Ամենակարևոր պատճառը Եմենի հարավային շրջաններում ուժեղ կառավարության բացակայությունը և երկիշխանության առկայությունն է: Ներկայումս Եմենի հարավում միաժամանակ գործում է երկու կառավարություն՝ Հարավային անցումային խորհրդին կապված կառավարությունը և հրաժարական տված Մանսուր Հադիի կառավարությունը: Չնայած Սաուդյան Արաբիան փորձել է այդ դերակատարներին համախմբել «Ազգային միասնության կառավարության» անվան տակ, սակայն՝ ապարդյուն: Նման պայմաններում, իշխանության համար պայքարն ավելի է սաստկանում, և ժողովրդի վիճակին ուշադրություն դարձնելը չի դառնում կառավարությունների գերակայությունը:
Եմենի դերակատարներից բացի, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Սիոնիստական ռեժիմը, Բրիտանիան և ԱՄՆ -ը նույնպես ակտիվ ներկայություն ունեն Եմենի հարավային շրջաններում: Բռնազավթելով Եմենի ռազմավարական տարածքները, այդ երկրները եմենցիներին թույլ չեն տալիս օգտվել ռազմավարական շրջանների տնտեսական առավելություններից: Հետևաբար, ժողովրդական ցույցերի ժամանակ. օտարերկրյա դերակատարների դեմ կարգախոսներ են հնչում, և ժողովուրդը պահանջում է Եմենի հարավից Սաուդյան կոալիցիայի և արտասահմանյան ուժերի դուրս գալը:
Եմենի հարավում հակակառավարական ցույցերը վկայում են Սաուդյան կոալիցիայի պարտության մասին: Այս կոալիցիան, որը չկարողացավ Մանսուր Հադիին հետ բերել Սանաա, այստեղ «Անսարալլահի» առանցքայնությամբ Ազգային փրկության կառավարության ամրապնդման ականատեսն է, իսկ հարավում՝ ժողովրդական զայրույթի: Եմենի քաղաքական հարցերով վերլուծաբան Սանադ Ռաջեհն ասում է.«Ժողովրդի խիստ զայրույթը վկայում է ագրեսոր ուժերի ծանր պարտության մասին»: Թվում է, որ այս ժողովրդական շարժման արդյունքում սաուդյան-էմիրաթական կոալիցիան հայտնվել է փակուղում, իսկ շարժումը վերածվում է մեծ ինթիֆադայի»:
Սաուդյան Արաբիան հրամայել է ճնշել Եմենի հարավում ընթացող ժողովրդական ցույցերը: «Շաբաբ Ադեն ալ-Սայեր» շարժումը (Ադենի հեղափոխական երիտասարդները) համոզված է, որ ցուցարարներին ճնշելու կուլիսներում կանգնած է Սաուդյան Արաբիան: Շարժումը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան հրամայել է ճնշել Հարավային Եմենի տարբեր նահանգներում տեղի ունեցող բողոքի ցույցերը: