Մեկնաբանություն. Բայդենի կողմից Թրամփի քաղաքականության շարունակումը
(last modified Fri, 24 Sep 2021 13:06:47 GMT )
Սեպտեմբեր 24, 2021 16:36 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բայդենի կողմից Թրամփի քաղաքականության շարունակումը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կոնելը դատապարտել է անկախ պետությունների նկատմամբ ԱՄՆ-ի պարտադրանքի և պատժամիջոցների շարունակությունը:

Դիաս-Քոնելն ասել է, որ Վաշինգտոնի ներկայիս դեմոկրատական ​​վարչակազմը պահպանել է Թրամփի վարչակազմի ձեռնարկած հարկադրանքի միջոցները  և Կուբան ներառված է ահաբեկչության ենթադրյալ հովանավորների ցուցակում:

Անդրադառնալով Կուբայի դեմ ԱՄՆ -ի պատժամիջոցներն նա ասել է. «Որևէ երկրի նկատմամբ կիրառված ամենադաժան և ամենաերկար տնտեսական, առևտրային և ֆինանսական շրջափակումը ուժեղացել է կորոնավիրուսի համաճարակի ժամանակ»:

Բայդենի վարչակազմի կողմից շարունակվող դաժան և անմարդկային քաղաքականության նկատմամբ Կուբայի նախագահի բացահայտ քննադատությունը ցույց է տալիս ԱՄՆ -ի գերիշխանությանը հակադրվող երկրների նկատմամբ Վաշինգտոնի մոտեցման իրական և անփոփոխ բնույթը:

Ռազմական  և կոշտ ուժի կիրառումից բացի, ԱՄՆ-ը վերջին երկու դարերի ընթացքում միշտ օգտագործել է տնտեսական ուժը՝ այլ երկրների նկատմամբ միակողմանի պատժամիջոցների տեսքով: Այս վճռորոշ պահին, երբ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով շատ երկրներ գտնվում են տնտեսական և առողջական ճգնաժամային իրավիճակում, Վաշինգտոնը շարունակում է պատժամիջոցների լիարժեք կիրառման քաղաքականությունը:

Բայդենի վարչակազմը, ինչպես և Թրամփը, շարունակել է պատժամիջոցների մոտեցումը մրցակից կամ հակավաշինգտոնյան երկրների նկատմամբ: ԱՄՆ -ն մի շարք միակողմանի պատժամիջոցներ է սահմանել այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսիք են Կուբան, Վենեսուելան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը, Չինաստանը և Սիրիան: Չնայած, ԱՄՆ -ի պատժամիջոցները կիրառվում են այլ երկրների, հատկապես՝ մրցակիցների կամ հակառակորդների նկատմամբ ՝ քաղաքական, առևտրային, անվտանգության և մարդու իրավունքների խախտման պատրվակներով: Այնուամենայնիվ, այս մոտեցումը շարունակելու հիմնական պատճառը Վաշինգտոնի շահերը հետապնդելն ու Ամերիկայի մրցակիցներին ու հակառակորդներին էլ ավելի թուլացնելն է: 

Կարիբյան ծովի ավազանում գտնվող Կուբան միշտ եղել է ԱՄՆ -ի պատժամիջոցների ​​թիրախը: 1959 թվականին Ֆիդել Կաստրոյի գլխավորած Կուբայի հեղափոխությունից ի վեր, ԱՄՆ-ը շրջափակել է  այդ երկիրը և գործադրել է տարբեր տնտեսական ճնշումներ և ռազմական սպառնալիքներ: Կուբացիները բազմիցս բողոքել են ԱՄՆ -ի կոշտ պատժամիջոցների դեմ: Հավանայի կառավարությունը ԱՄՆ -ին է մեղադրել Կուբայի տնտեսությունը խաթարելու և ներքին դժգոհության տարածմանն ուղղված տնտեսական ճնշումների ուժեղացման համար, և այդ հարցը բազմիցս բարձրացրել է ՄԱԿ -ում:

Կուբան, սակայն, ավելի քան 60 տարի դիմադրել է Վաշինգտոնի անմարդկային ու անօրինական գործողություններին:

Մի քանի տասնամյակների ընթացքում ՄԱԿ -ը մի քանի բանաձևերով ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել պատժամիջոցներն ու տնտեսական շրջափակումը Կուբայի նկատմամբ: Բայց անտեսելով այս գլոբալ պահանջը Միացյալ Նահանգները միշտ պնդել է շարունակել ճնշումը Կուբայի նկատմամբ:

ԱՄՆ-ի իրական նպատակն աննախադեպ սպառնալիքների և Կուբայի դեմ ֆինանսատնտեսական ճնշումների ուժեղացման մեջ ձախակողմյան կառավարությունն ավելի թուլացնելն ու վերջնականապես տապալելն է: Այս մոտեցումը ցույց է տալիս ԱՄՆ-ի իմպերիալիստակն և գերիշխանության բնույթը: Այնուամենայնիվ, Վաշինգտոնի այս  քաղաքականությունը միշտ տապալվել է, և Կուբան շարունակում է դիմակայել ԱՄՆ -ի գերիշխանությանը: