Մեկնաբանություն - Մտահոգություն իրանցի հիվանդների առողջության վրա ԱՄՆ պատժամիջոցների ազդեցության վերաբերյալ
Իրանի դեմ ԱՄՆ -ի կոշտ պատժամիջոցները ոչ միայն ուղղված են եղել տնտեսական հատվածին, այլև խաթարել են դեղորայքի և բժշկական սարքավորումների մատակարարումը, Հատկապես Covid-19 համաճարակի ժամանակ իրավիճակը շատ ավելի է բարդացել:
ՄԱԿ -ն իր զեկույցում ընդգծել է, որ Իրանի դեմ ԱՄՆ -ի պատժամիջոցները խախտում են մարդու իրավունքներն Իրանի որոշ հիվանդների նկատմամբ: Անդրադառնալով ԱՄՆ -ի պատժամիջոցների հետևանքով Իրանի որոշ հիվանդների առջև ծառացած դեղորայքի և բժշկական սարքավորումների հասանելիության խնդիրներին, զեկույցը շեշտում է, որ այդ պատժամիջոցները թույլ չեն տվել այդ հիվանդներին օգտվել մարդու իրավունքներից, հատկապես առողջության իրավունքից:
Վերջին տարիներին ԱՄՆ -ն ուժեղացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը քաղաքական և տնտեսական տարբեր ոլորտներում: Հատկապես ՀԳՀԾ-ից դուռս գալուց հետո պատժամիջոցների ավելացման միջոցով ԱՄՆ պաշտոնյաները փորձել են կրկնակի ճնշում գործադրել Իրանի վրա: Այնուամենայնիվ, վերջին տարիներին Իրանի իշխանությունները փորձել են լրացնել թերությունները՝ որդեգրելով տարբեր քաղաքականություններ՝ հատկապես օգագործել ներքին զարգացումները, բայց Covid-19- ի տարածման և բժշկության, բժշկական սարքավորումների և պատվաստանյութերի տարբեր ոլորտներում աճող կարիքի հետ մեկտեղ, կարիքները բավարարելու համար Իրանի հասանելիությունը ավելի սահմանափակ է դարձել: Այս վիճակը ազդում է անբուժելի և հատուկ հիվանդությունների մեծ մասի վրա:
Մարդու իրավունքների և միջազգային հարցերով արդարադատության նախարարի տեղակալ և Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ազգային մարմնի քարտուղար Մահմուդ Աբբասին ասում է.«Վերջին մի քանի տարում ավելի քան 30 AB հիվանդությամբ տառապող երեխա մահացել է դեղորայքի անհասանելիության պատճառով»:
ԱՄՆ -ի պատժամիջոցների բացասական հետևանքներն այնպիսին են, որ որոշ հիվանդներ լուրջ դժվարություններ են ունենում դեղ գտնելու հարցում: Փաստորեն, կարեւոր դեղամիջոցների արտադրության համար հումքի մատակարարումը դժվար է, իսկ Իրանի դեմ ԱՄՆ -ի պատժամիջոցների աճը դժվարացրել է հումքի ներմուծումը: Covid-19- ի համաճարակը և հատուկ բժշկական սարքավորումների և պատվաստանյութերի անհրաժեշտությունը ոավելացել են դժվարություններին:
Իռանի առողջապահության նախկին նախարար Սաիդ Նամակին ասել է. «Սա լուրջ սպառնալիք է իրանցիների առողջության համար և հանցագործություն մարդկության դեմ»:
Միացյալ Նահանգները, խախտելով միջազգային բոլոր օրենքները և ծանր պատժամիջոցներ է սահմանելով Իրանի նկատմամբ, արգելափակել է դեղորայքի և բուժման հասանելիությունը բազմաթիվ իրանցիների համար:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանն ասել է. «Պատժամիջոցներն ակնհայտ ահաբեկչություն են Իրանի ժողովրդի դեմ»:
ՄԱԿ -ի զեկույցում ընդգծված է մարդու իրավունքների խախտումները, որոնք առաջացել են ԱՄՆ -ի կողմից դեղորայքի կիրառման պատժամիջոցներից ևչնայած բոլոր ջանքերին, որոշակի հիվանդների համար դեղորայքի և սարքավորումների բացակայությունը սպառնում է շատերի կյանքին:
Այնուամենայնիվ, դեղորայքի ահաբեկչությունը Իրանի ժողովրդի դեմ շարունակում է մնալ ԱՄՆ կառավարության քաղաքականության մի մասը: