Նոյեմբեր 26, 2021 17:53 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Լա Մանշում ապաստան հայցողների մահվան ողբերգությունը՝ Ֆրանսիայի և Բրիտանիայի միջև հակամարտության հետևանք

Ավելի քան 27 միգրանտներ են մահացել Ֆրանսիայի ափերի մոտ նավակի խորտակման հետևանքով: Նրանք մտադիր էին Ֆրանսիայի հյուսիսային ափերից, անցնելով Լա Մանշի ջրերը, հասնել Բրիտանիա: Հիմնականում քուրդ միգրանտների տեղափոխող նավը շրջվել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լա Մանշի նեղուցու և խորտակվել է:

Արձագանքելով այդ ողբերգությանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ Փարիզը կգտնի մարդկանց առևտրով զբաղվողներին, ովքեր դարձել են միջադեպի պատճառ։ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես կոչ է արել կառավարության անդամներին անհապաղ հանդիպում կազմակերպել՝ հարցը քննարկելու և ճգնաժամի վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Չնայած ապաստան հայցողների համար այս աղետալի միջադեպի վերաբերյալ Փարիզի և Լոնդոնի ակնհայտ դիրքորոշմանը, իրականությունն այն է, որ այս ողբերգությունը Ֆրանսիայի և  Բրիտանիայի կառավարությունների առճակատման և Ֆրանսիայի հյուսիսից  վտանգավոր ճանապարհներով Բրիտանիայի հարավային շրջաններ մեկնող միգրանտների ճակատագրի նկատմամբ նրանց բացարձակ անտարբերության արդյունքն է։ Մարդկանց թրաֆիքինգով զբաղվողներին մեղադրելը միայն նպատակ ունի թաքցնել Ֆրանսիայի և Բրիտանիայի իշխանությունների պատասխանատվությունը։ Գրեթե 26,000 մարդ 2021թ., օգտագործելով փոքր նավակներ,  Լա Մանշի ճանապարհով հասել է Բրիտանիայի ափեր: Այս թիվը եռապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Լա Մանշը աշխարհի ամենաբանուկ ջրային ուղիներից մեկն է Ֆրանսիայի և Բրիտանիայի միջև, և շատ վտանգավոր է այն հատել փոքր նավակներով, հատկապես աշնանը և ձմռանը և այն օրերին, երբ ծովը փոթորկոտ է:

Լա Մանշը և այս ջրային ճանապարհով դեպի Բրիտանիայի ափեր հասնելու միգրանտների փորձին հաջորդած իրադարձությունները միշտ եղել են Փարիզի և Լոնդոնի միջև լարվածության և տարաձայնությունների կենտրոնում:

Բրիտանիայի պահպանողական կառավարության պաշտոնյաներն ասում են, որ չնայած ֆինանսական օգնությանը, ճգնաժամը զսպելու Ֆրանսիայի ջանքերը համարժեք չեն: Փարիզի պաշտոնյաները քննադատել են Լոնդոնին՝ Ֆրանսիային ֆինանսական օգնություն տրամադրելու խոստումը չկատարելու պատճառով, որպեսզի Ֆրանսիան ապաստան հայցողներին թույլ չտա Լա Մանշով հասնել Բրիտանիա:

Կարևորն այն է, որ ֆրանս-բրիտանական վեճի զոհերը, միգրանտներն են, որոնք  շատ դժվար և նույնիսկ մահացու ճանապարհորդություն են կատարում Արևմտյան Ասիայից դեպի Եվրոպա: Ֆրանսիայի և Բրիտանիայի միջև վեճերը ներառում են  ձկնորսության իրավունքներից մինչև միգրանտների վերահսկման հարցեր:

Ֆրանսիան, որը միշտ սառն է եղել ապաստան հայցողների նկատմամբ, պարզապես ձգտում է ազատվել նրանցից։ Չնայած տեղյակ լինելով Ֆրանսիայի հյուսիսային ափին, հատկապես Կալեի շրջակայքում, ապաստան հայցողների աճող ներկայության մասին, Փարիզը կանաչ լույս է տալիս նրանց, նավակով Բրիտանիա մեկնելու համար: Մյուս կողմից, Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալուց ի վեր վարում է շատ խիստ քաղաքականություն միգրանտների նկատմամբ և ընդունելով նոր օրենքներ, մերժում է միգրանտներին։

Եվրոպան բացասական վիճակացույց ունի միգրանտների նկատմամբ և Եվրոպայում նրանց միշտ սառն և նույնիսկ դաժան են վերաբերվել: Եվրոպական կառավարություններն աշխատում են կանխելու նրանց մուտքը, իսկ հետագա փուլերում ձգտում են նրանց հետ վերադարձնել: Ներկայիս մեծ թվով միգրանտներ թափառում են եվրոպական երկրներում ամենավատ պայմաններում։ Փախստականների ճգնաժամի արմատները նաև ահաբեկչության և աղքատության դեմ պայքարում Արևմուտքի երկակի քաղաքականության մեջ են:

Պիտակ