Մեկնաբանություն.ՀՀ կառավարությունը արգելք է հանդիսանում է «Զանգեզուրի միջանցքի» բացման համար
Այն պայմաններում, երբ Հայաստանի ղեկավարները դեմ են «Զանգեզուրի միջանցքին» և նշում են, որ բանակցություններում այս միջանցքի վերաբերյալ անգամ բանավոր խոսք չի հնչել և չի հնչելու, Ադրբեջանի նախագահը շարունակում է ճնշում գործադրել Երեւանի կառավարության վրա՝ հաղորդակցության այս ուղին ստանալու համար:
Այդ շրջանակում, դեկտեմբերի 10-ից, Ադրբեջանի զինուժը շփման գծում կրակել է Հայաստանի ուղղությամբ՝ սպանելով հայկական ուժերի դիրքերը։
Ռազմական այս ճնշումներից բացի, որպեսզի Հայաստանի կառավարությանը համոզի տրամադրել «Զանգեզուրի միջանցքը», ադրբեջանական կողմը մեծացրել է նաև ճնշումը լրատվական դաշտում:
Այս կապակցությամբ, Իլհամ Ալիևի կառավարությանը կապված ռազմական փորձագետ Թերլան Էյվազովը հայտարարել է.
«Նախկինում թվում էր, թե՝ Իրանը և Փաշինյանի իշխանության ընդդիմությունը դեմ են Հայաստանի հարավում Զանգզուրի միջանցքի բացմանը, սակայն այսօր պարզ է դարձել, որ Հայաստանի «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը և Նիկոլ Փաշինյանը արգելք են հանդիսանում «Զանգեզուրի միջանցքի» բացման համար»։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի հանրապետության իշխող շրջանակների հետ առնչվող փորձագետների հայտարարությունները Փաշինյանի կառավարության վրա ճնշում գործադրելու միջոցներից են։ Այս ճնշումների նպատակը կարող է լինել Երևանի կառավարությանը ստիպել հանձնել միջանցքը, որը Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաներն անվանում են «թուրքական միջանցք»։
Ընդսմին, «Զանգեզուրի միջանցքի» հանձնումը կարող է սրել Հայաստանի և նույնիսկ Ռուսաստանի խնդիրները Հարավային Կովկասում և հակակշռի տակ առնել Երևանի հնարավորությունները՝ Բաքվի կառավարության հետ սահմանազատման շուրջ առաջիկա բանակցություններում: Այս առնչությամբ տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, նշելով, որ այն երկիրը, որն այլ երկրի տարածքում միջանցք է ստանում, կարող է այդ միջանցքի եզրին անվտանգության գոտի ստեղծել, հայտարարել է.
«Ադրբեջանը մտադիր է «Զանգեզուրի միջանցքը» ստանալուց հետո, ձեռք բերել անվտանգության գոտի, որը Բաքվի կարևորագույն նպատակներից մեկն է՝ Հայաստանի հարավում: Հատկանշական է ,որ Հայաստանը ոչ մի դեր չի ունենալու Ադրբեջանի նախագահի պահանջած միջանցքի երթևեկությունը վերահսկելու հարցում և նույնիսկ այս միջանցքով հայկական մեքենաների երթևեկության համար անհրաժեշտ է լինելու Բաքվի կենտրոնական իշխանության կարծիքը»։
«Զանգեզուրի միջանցքի» հանձնելու դեպքում Երևանից Նախիջևան 5 կիլոմետր լայնությամբ հաղորդակցության միջանցքի հանձնումն անարդյունավետ կդարձնի Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման և Թուրքիայի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության ընդունման շուրջ բանակցությունները, և դա հաղթանակ է համարվելու Թուրքիայի համար: Մինչդեռ Թուրքիան, հարևան երկրների դեմ ագրեսիայով, ոչ միայն չի շահել, այլև աննախադեպ մարդկային ու տնտեսական կորուստներ է կրել»։
Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես էր եկել պրովակացիոն և մտացածին հայտարարություններով և ասել էր.«Հայաստանի կառավարությունը պետք է հստակեցնի «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետը: Հակառակ դեպքում, Բաքուն ուժային միջոցներով ցամաքային միջանցք կբացի, որպեսզի Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի նահանգից միանա Նախիջևանին»:
Այս պրովակացիոն արտահայտությունները հնչում են այն ժամանակ, երբ Հայաստանի պաշտոնյաները, չնայած Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությանը, երբեք դրական կարծիք չեն հայտնել թուրքական միջանցք տրամադրելու կապակցությամբ:
Ադրբեջանի նախագահի պատրանքային արտահայտություններին Հայաստանի պաշտոնական արձագանքները ընդհանուր հանրագումարի բերելով, պետք է ասել.«Որոշ օտարերկրյա կառավարությունների, հատկապես Թուրքիայի դիվանագետների առաջարկով, փորձ է կատարվում, երրորդ պատերազմ սկսել Հայաստանի դեմ, որի արդյունքն անկասկած պարզ չէ և դժվար թե դա բխի Ադրբեջանի ազգային շահերից: Բաքվի կառավարության այս արկածախնդիր քաղաքականության հետևանքով,Ադրբեջանի Հանրապետությունը ,Թուրքիայի նման կարող է ներքաշվել երկարատև ու ապարդյուն մաշողական պատերազմների մեջ»։