Մեկնաբանություն- Թուրքիայում համատարած բողոքի ցույցեր են ընդդեմ տնտեսական ճգնաժամի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i158534-Մեկնաբանություն_Թուրքիայում_համատարած_բողոքի_ցույցեր_են_ընդդեմ_տնտեսական_ճգնաժամի
Տնտեսական ճգնաժամի շարունակման և Թուրքիայի լիրայի աննախադեպ արժեզրկման պայմաններում, Թուրքիայում հիմքեր են ստեղծվել գնաճի և անհրաժեշտ սպառողական տարբեր ապրանքների գների բարձրացման համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2021 15:11 Asia/Tehran

Տնտեսական ճգնաժամի շարունակման և Թուրքիայի լիրայի աննախադեպ արժեզրկման պայմաններում, Թուրքիայում հիմքեր են ստեղծվել գնաճի և անհրաժեշտ սպառողական տարբեր ապրանքների գների բարձրացման համար։

Վերջին մի քանի տարիներին, Թուրքիան տնտեսական լուրջ խնդիրներ է դիմագրավում։ Այդ խնդիրները հատկապես կապված են Թուրքիայի ազգային արժույթի արժեզրկման հետ։ Թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկման պատճառով, այդ երկրի ժողովուրդը  դժգոհ է Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության տնտեսական գործունեությունից։ Այս համատեքստում շատ փորձագետներ ու տնտեսագետներ այս իրավիճակը պայմանավորում են բանկային տոկոսադրույքների նվազեցման քաղաքականությամբ, որն իրականացնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Արդյունքում, Թուրքիայի շատ քաղաքացիներ և ներդրողներ ձգտում են իրենց կանխիկ ակտիվները վերածել ավելի կայուն արժույթների, ինչպիսիք են դոլարը և եվրոն:

Բողոքելով գնաճի և գնողունակության նվազման դեմ, Թուրքիայի հազարավոր բնակիչներ, ցույցեր անցկացնելով, իրենց բողոքն են հայտնել այդ կապակցությամբ:  Թեև կիրակի օրը (դեկտեմբերի 12-ին) տեղի ունեցած ցույցերը պետք է համարել Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում վերջին երկու շաբաթների ընթացքում կայացած բողոքի ցույցերի շարունակությունը, սակայն պետք է ասել, որ սա առաջին մեծ հավաքն է՝ վերջին շաբաթների տնտեսական ցնցումների դեմ։ Չնայած Թուրքիայում տեղի ունեցած վերջին բողոքի ցույցերի ներքին և տարածաշրջանային արձագանքներին, դեկտեմբերի 12-ի բողոքի ակցիան, կարծես թե, ունեցել է լայնածավալ համաշխարհային արձագանք: Ամեն դեպքում, արհմիությունների հրավերով Ստամբուլի փողոցներ դուրս եկած ցուցարարները բողոքի կարգախոսներ են վանկարկել և Էրդողանի կառավարությանը կոչ են արել գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակին վերջ տալու համար։

Որոշ ժամանակ առաջ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայեց Կենտրոնական բանկին նվազեցնել տոկոսադրույքները մինչև 15 տոկոս: Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը չնայած իր կառավարության ներքին, տարածաշրջանային և համաշխարհային սխալ քաղաքականությանը, արտաքին ուժերին է մեղադրել Թուրքիայի տնտեսական ճգնաժամի համար։ Սակայն Էրդողանի ելույթից անմիջապես հետո թուրքական լիրան կտրուկ արժեզրկվեց դոլարի ու եվրոյի նկատմամբ: Այս առնչությամբ «Ռայ Ալ-Յում» առցանց թերթի խմբագիր Աբդուլ Բարի Աթվանը մի հոդվածում, անդրադառնալով Թուրքիայի հասցեին ԱՄՆ-ի սպառնալիքներին, գրել է. «Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի դաշույնը պետք է դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են ԱՄՆ-ին որպես բարեկամ ու դաշնակից»։

Թուրքիայի ժողովրդի հակակառավարական ցույցերի մասին պետք է ասել, որ բնակչության տարբեր շերտերի շրջանում առկա կենցաղային համատարած խնդիրների և աշխատավորների շրջանում աճող աղքատության պատճառով, հատկապես 14 միլիոն մարդ աղքատության շեմից ցած մակարդակում հայտնվելով, հակակառավարական բողոքները տարածվեցին, և Էրդողանի կառավարության հիմքերի ցնխարխլվելը մոտալուտ է: