Մեկնաբանություն- ԱՄՆ-ի դեմ Չինաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i163538-Մեկնաբանություն_ԱՄՆ_ի_դեմ_Չինաստանի_և_Ռուսաստանի_դիրքորոշումները_համընկնում_են
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը Պեկինում համաձայնեցրել են երկու երկրների դիրքորոշումները այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Ուկրաինան, Աֆղանստանը և Կորեական թերակղզու իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2022 14:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԱՄՆ-ի դեմ Չինաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը Պեկինում համաձայնեցրել են երկու երկրների դիրքորոշումները այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Ուկրաինան, Աֆղանստանը և Կորեական թերակղզու իրավիճակը:

Ռուսաստանի համար Ուկրաինայի հարցում  կարևորը Չինաստանի աջակցությունն է Մոսկվայի դիրքորոշմանը քանի որ ԱՄՆ-ը և Արևմտյան այլ երկրներ փորձում են Ուկրաինային ընդունել  Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում (ՆԱՏՕ) և ռազմական շրջապատման մեջ դնել Ռուսաստանին:

Մոսկվան բազմիցս զգուշացրել է ԱՄՆ-ին և Արևմուտքին իր ազգային անվտանգության սպառնալիքների հետևանքների մասին։ Ռուսաստանի դեմ ԱՄՆ Եվրոպա դաշինքը, որ օգտագործում են նաև ՆԱՏՕ-ի ռազմական բազուկը, Ռուսաստանին ստիպել է Ուկրաինայի հարցով Չինաստանի աջակցության կարիքը ունենանա, որովհետև  Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր ներխուժման շուրջ մեդիաքաոս և հոգեբանակն պատերազմ հրահրելով Արևմուտքն փորձում է իր ռազմական դիրքը ամրապնդում է իր ռազմական դիրքերը Ռուսաստանի մերձակայքում:

Միջազգային հարցերով փորձագետ Սթիվեն Գայդը ասել է. «Չնայած Չինաստանը պատմականորեն խուսափել է պաշտոնական դաշինքի մեջ մտնելուց, սակայն Չինաստան-Ռուսաստան ռազմական հարաբերությունները չեն կարող անտեսվել»:

Չինաստանի վերաբերմունքը Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի ռազմական ներկայության նկատմամբ՝ եՊեկինի և Մոսկվայի ընդհանուր շահերի ոլորտում, այն պատճառով կարող է մոլորեցնել Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին, որ Չինաստանը պահպանողական պահվածքով ցույց է տվել, քանի դեռ  այդ երկիրը համաշխարհային տերություն չի դարձել մտադրություն չունի ռազմական առճակատման մեջ մտնել Արևմուտքի հետ։

Այս ընկալումը կարող է չընդգրկել Մոսկվայի և Պեկինի բոլոր շահերն ու ընդհանրությունները։

Միջազգային հարցերով փորձագետ Ալի Աքբար Ջոքարն ասում է.«Այն ինչ Ռուսաստանի և Չինաստանի քաղաքական դիրքորոշումները վերջին ամիսներին մոտեցրել է միմյանց միջազգային համակարգի և Ամն-ի ու Արևմուտքի դեմ նրանց ընդհանուր մոտեցումն է: ԱՄՆ ռազմական ներկայությունը Չինաստանի և Ռուսաստանի կենսական շահերի ոլորտում, ամրապնդում է երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները»:

Չնայած Արևմտյան շրջանակները, լավատեսորեն չեն տրամադրված Չինաստանի կողմից անհրաժեշտության պահին Ռուսաստանին ցուցաբերած իրական աջակցության մասին, սակայն թվում է որ երկու երկրները համահունչ միջազգային պայմաններին և ԱՄՆ-ի կողմից շրջափակվելով, որը ներգրավում է նաև Չինաստանի շրջապատի ջրերը , ավելի են զգում են Արեւմուտքի սպառնալիքների դեմ միասնական դիրքորոշման անհրաժեշտություն։ Այս միասնական դիրքորոշումը կարող է որոշ չափով ստիպել ԱՄՆ-ին չափավոր քաղաքականություն որդեգրել Պեկինի և Մոսկվայի նկատմամբ։