Մեկնաբանություն- ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել «Անսարալլահ»-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i165234-Մեկնաբանություն_ԱՄՆ_ն_նոր_պատժամիջոցներ_է_սահմանել_Անսարալլահ_ի_դեմ
Չորեքշաբթի օրն ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը հայտարարել է, որ Եմենի «Անսարալլահ»-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերող ցանցը հայտնվել է պատժամիջոցների ցանկում:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 25, 2022 08:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել «Անսարալլահ»-ի դեմ

Չորեքշաբթի օրն ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը հայտարարել է, որ Եմենի «Անսարալլահ»-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերող ցանցը հայտնվել է պատժամիջոցների ցանկում:

Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) հայտարարել է, որ պատժամիջոցները սահմանվել են Պարսից ծոցի երկրների հետ սերտ համագործակցությամբ։ ԱՄՆ-ը պնդում է, որ ֆինանսական ցանցն աջակցում է «Անսարուլահ» շարժմանը։

Ըստ այդ հայտարարության, պատռժամիջոցներ են սահմանել երեք ֆիզիկական անձանց և վեց ընկերությունների նկատմամբ, որոնք գտնվում են տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄԷ-ում, Թուրքիայում, Շվեդիայում, Հնդկաստանում և Մալայզիայում:

Հակառակ Եմենի պատերազմի և սաուդյան կոալիցիայի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշման փոխվելու վերաբերյալ Ջո Բայդենի հայտարարություններին, ինչին հետևեց «Անսարալլահ» շարժման անունը պատժամիջոցների ցանկից դուրս բերելու որոշումն ԱՄՆ վարչակազմը ժամանակի հետ փոխեց իր քաղաքականությունը՝ Արևմտյան Ասիայում Վաշինգտոնի շահերին համապատասխան: Վերսկելով զենքի վաճառքն ԱՄԷ-ին ու Սաուդյան Արաբիային, որոնք կիրառվում են անպաշտպան եմենցիների դեմ, ԱՄՆ-ն թշնամական դիրքորոշում է որդեգրել «Անսարալլահ»-ի նկատմամբ: Միջազգային կառույկցներն այդ թվում՝ ՄԱԿ-ը,  իրավապաշտպան կազմակերպություններն ու հակապատերազմ ակտիվիստները և նույնիսկ մի խումբ կոնգրեսականներ, Բայդենից պահանջել են փոփոխել «Անսարալլահ»-ն ահաբեկչական ճանաչելու և Եմենի պատերազմի վերաբերյալ Թրամփի որդեգրած քաղաքականությունը: Նախընտրական քարոզարշավի ժամանակ, Բայդենը հանդես էր գալիս Ռիադի դեմ ուղղված կոչերով, Եմենի պատերազմն անվանելով «ռազմավարական աղետ» և պնդելով, որ  կդադարեցնի Եմենում Սաուդյան կոալիցիային ցուցաբերվող ռազմական աջակցությունը։ Սակայն Սպիտակ տուն մուտք գործելուց հետո, նա հայտարարեց, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, իսկ վերջերս հինգերորդ սերնդի F-22 կործանիչներ  տեղակայեց ԱՄԷ-ում՝այդ երկրին «աջակցելու նպատակով»՞  Իսկ հիմա Բայդենի վարչակազմն անում է հաջորդ քայլը՝ պատժամիջոցի ենթարկելով «Անսարալլահ»-ի հետ կապված ֆինանսական ցանցը և այդպիսով աջակցելով սաուդյան կոալիցիային ու դեմ դուրս գալով Եմենի ժողովրդին: Դա վկայում է այն մասին, որ չնայած բոլոր հայտարարություններին, Վաշինգտոնի համար մարդու իրավունքների հարցը կարևոր չէ:

2015թ Արևմուտքի կանաչ լույսով, Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն պատերազմ սանձազերծեցին Եմենի դեմ, սպանելով հազարավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց ու երեխաների: Պատերազմի շարունակությունը, սակայն, անհնարին կլիներ առանց Եվրոպայի և Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի բացահայտ ու քողարկված աջակցության՝ ռազմական տեխնիկայի ու զինամթերքի տեսքով: Իրավապաշտպան կառույցները բազմիցս հայտարարել են, որ արևմտյան երկրները պետք է հաշվի առնեն Եմենի բվնակչության իրավունքները, ոչ թե զենքից ստացվող շահույթը:

Եմենի պատերազմի շարունակությունը բխում է ամերիկյան սպառազինական ընկերությունների շահերից: Այդ ընկերությունները Կոնգրեսում ունեն հզոր լոբբի, որն աշխատում է  կոալիցիոն ուժերին զենքի վաճառքի ուղղությամբ:

Փաստորեն, Բայդենի վարչակազմը, հակառակ իր հայտարարություններին, շարունակում է Թրամփի քաղաքականությունն օգնելով սաուդա-էմիրաթական կոալիցիային և խստացնելով Եմենի ժողովրդի դեմ ճնշումը՝ պատժամիջոցների ցանկում ենրառելով «Անսարալլահ»-ին: