Մեկնաբանություն- Իրանի ու Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են միջազգային զարգացումներն ու պատժամիջոցների չեղարկումը:
Հեռախոսազրույցում, անդրադառնալով Ուկրաինայի ճգնաժամին, Ռայիսին ասել է. «Դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը լարվածություն կհարուցի: Այդ գործընթացը սպառնալիք է տարածաշրջանի անկախ երկրների կայունության ու անվտանգության համար»: Ռայիսին հույս է հայտնել, որ իրադարձությունները կծավալվեն հօգուտ տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների:
Վլադիմիր Պուիտնն անդրադառնալով Ուկրաինայի իրադարձություններին, ասել է. «Տեղի ունեցածն օրինական պատասխան է տասնամյակների ընթացքում անվտանգության պայմանագրերի խախտման և Ռուսաստանի անվտանգությունը խաթարելու Արևմուտքի ջանքերին»։
Իրանցի պաշտոնյաներն, այդ թվում՝ նախագահ Ռայիսին ու ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն, արձագանքել են Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին: Աբդոլլահյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Ուկրաինայի ճգնաժամի հիմքում ընկած են ՆԱՏՕ-ի սադրանքները: Մենք պատերազմը լուծում չենք համարում և հրադադարն ու քաղաքական ու ժողովրդավարական ճանապարհով հակամարտության լուծումը համարում ենք անհրաժեշտություն»:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ափսոսանք է հայտնել ռազմական գործողությունների մեկնարկի ու հակամարտության շարունակման կապակցությամբ: Նա հայտարարել է. «Իրանն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին: Ցավոք, ՆԱՏՕ-ի սադրիչ գործողությունների հետևանքով, Եվրասիական տարածաշրջանը կարող է հայտնվել լուրջ ճգնաժամի մեջ»:
Խաթիբզադեն հավելել է. «Իրանը հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և հրադադար հաստատել՝ ճգնաժամի քաղաքական լուծում գտնելու համար անհապաղ բանակցությունների նպատակով: Թեհրանը նաև ընդգծում է ռազմական հակամարտությունների ժամանակ միջազգային և մարդասիրական իրավունքը հարգելու անհրաժեշտությունը»:
Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը համահունչ է Եվրոպայում և Արևմտյան Ասիայում Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի բացասական դերի վերաբերյալ ունեցած դիրքորոշումանը:
Նպատակ ունենալով զսպել ու թուլացնել Ռուսաստանին, ԱՄՆ-ն, որպես ՆԱՏՕ-ի գլխավոր անդամ, մշտապես ընդգծել է դաշինքի դեպի արևելք ընդլայնվելու անհրաժեշտությունը: Մոսկվան բազմիցս զգուշացրել է ՆԱՏՕ-ի այդ քաղաքականության կապակցությամբ, կոչ անելով անվտանգության երաշխիքներ տրամադրել Մոսկվային: Սակայն Արևմուտքի կողմից պատասխանի բացակայության ինչպես նաև Ուկրիանայի՝ ՆԱՏՕ-ն անդամակցելու ջանքերի արդյունքում, Մոսկվան ընտրեց ռազմական տարբերակը:
Ուկրաինայի կառավարությունը, Արևմուտքի խոստումներին հավատալով ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ջանքերով, ինչը Մոսկվան համարում է իր անվտանգության դեմ ուղղված սպառնալիք, ենթահող ստեղծեց այսօր ծավալվող իրադարձությունների համար: Իսկ Արևոմւտքը, որ խոստացել էր աջակցել Կիևին, սահմանափակվեց միայն հակառուսական պատժամիջոցների փաթեթով և փաստորեն մենակ թողեց Ուկրաինային: Մյուս կողմից Ռուսաստանը, որը ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնումը համարում է իր դեմ ուղղված սպառնալիք, պատրաստ է ցանկացած գնով կանխել դա:
Իրանը կողմերին կոչ է անում հրադադար հաստատել և հակամարտությունը լուծել քաղաքական ճանապարհով, ինչին դրական են արձագանքել նաև ուկրաինացի պաշտոնյաները: