Մեկնաբանություն- Չնայած պատժամիջոցներին, Իրանի տնտեսությունը մեծ արագությամբ առաջ է ընթացում
Վերջին 11 ամսում Իրանն իրականացրել է 90 միլիարդ դոլարի առևտուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38 տոկոսով:
Իրանի մաքսային ծառայության պատասխանատու Ֆորուղ Ասգարին ասել է. «Վերջին 11 ամսում Իրանն իր գործընկերների հետ իրականացրել է 149 միլիոն 400 հազար տոննա ապրանքի առևտուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 տոկոսով։
2021 թվականի օգոստոսի 3-ին իր աշխատանքը սկսելուց հետո, Իրանի 13-րդ կառավարությունը վարել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որում առաջնահերթություն է տվել հարևանների և իսլամական երկրների հետ համագործակցության զարգացմանը: Դա կարելի է համարել կառավարության արտաքին քաղաքականության ամենակարևոր սկզբունքներից մեկը: Էբրահիմ Ռայիսիի կառավարության վարած հավասարակշռված արտաքին քաղաքականությունը կարելի է համարել աշխարհի հետ խելացի փոխգործակցության մակրո քաղաքականության կարևոր մասը։ Իրանը ցամաքային սահման ունի 7, ջրային սահման՝ 10 երկրների հետ, ինչը երկրին մեծ հնարավորություն է ընձեռում դիվանագիտության, տնտեսության և մշակույթի ոլորտներում, հաշվի առնելով նաև որ Իրանի մշակութային ժառանգությունն առկա է նաև մի շարք երկրներում, այդ թվում՝ Աֆղնաստանում ու Պակիստանում: Այս շրջանակում, հարևանության քաղաքականությունը դիտարկվում է որպես հետևողական և նպատակաուղղված ռազմավարություն՝ աշխարհաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական և մշակութային հարթություններում։
Հարևանության քաղաքականության շրջանակում, Իրանը քաղաքական, տնտեսական և մշակութային ընդհանրությունների հիման վրա փորձել է վերահսկել ու նվազեցնել մարտահրավներն ու միևնույն ժամանակ մշակել երկկողմ ու բազմակողմ շահերի վրա հիմնված ռազմավարություն:
ՇՀԿ 21-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում, Էբրահիմ Ռայիսին հայտարարեց, որ Իրանի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է «տնտեսական բազմակողմանիության», «հարևանության քաղաքականության» ամրապնդման և տարածաշրջանային կազմակերպություններում երկրի դերի ամրապնդման վրա:
Իրանում օտարերկրյա դեսպանների և միջազգային առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ հարևանության քաղաքականությունը պետք է դառնա արտաքին քաղաքականության կանոնակարգված ուղղության, որից կշահեն Իրանի ու հարևան երկրների հարաբերությունները:
Քաղաքական վերլուծաբան Սոհրաբ Էնամին ասում է, որ հավասարակշռված մոտեցումը և հարևանության քաղաքականությունը՝ որպես արտաքին քաղաքականության երկու ուղղություններ, կարող են վստահության ամրապնդմամբ տարածաշրջանային նոր հավասարումներ ստեղծել և տնտեսական ու մշակութային ոլորտներում համագործակցության պատուհան բացել Իրանի և տարածաշրջանի համար:
Հհարևան և իսլամական երկրների հետ հարաբերություններին առաջնահերթությունը տալն արդեն իսկ տվել է իր արդյունքնորը: Իսկ արդյունաբերության, հանքային, գյուղատնտեսական ու անասնաբուծական ապրանքների ոլորտներում Իրանի հնարավորությունները նպաստել են ոչ նավթային հատվածում արտաքին առևտրի զարգացմանը: Իրանական արտադրանքի որակը մրցունակ գնի հետ մեկտեղ, միշտ եղել է ոչ նավթային արտահանման ոլորտում կարևոր առավելություններից մեկը, հատկապես դեպի հարևան երկրներ, ինչպիսիք են Իրաքը և Աֆղանստանը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի արտաքին առևտրի դեմ սահմանված միակողմանի և երկրորդական պատժամիջոցները ձախողվել են, իսկ վերջին տասնմեկ ամիսների ընթացքում գրանցվել է առևտրի 38 տոկոս աճ, կարելի է կանխատեսել, որ 2022 թվականին այս միտումը կունենա ավելի մեծ արագություն: