Մեկնաբանություն-Ռուսաստանն ընդգծել է Ուկրաինան ապառազմականացնելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i165836-Մեկնաբանություն_Ռուսաստանն_ընդգծել_է_Ուկրաինան_ապառազմականացնելու_անհրաժեշտությունը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը կրկին ընդգծելով Ուկրաինայի ապառազմականացման և զինաթափման անհրաժեշտությունն ասել է, որ հաջորդ փուլում Ուկրաինայի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 03, 2022 17:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Ռուսաստանն ընդգծել է Ուկրաինան  ապառազմականացնելու անհրաժեշտությունը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը կրկին ընդգծելով Ուկրաինայի ապառազմականացման և զինաթափման անհրաժեշտությունն ասել է, որ հաջորդ փուլում Ուկրաինայի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը։

Լավրովն ասել է.«Կան բազմաթիվ ապացույցներ, որ Ուկրաինան Ռուսաստանի շուրջ «թշնամական գոտի» ստեղծելու Արևմուտքի ծրագրի մաս է կազմում, և երկու տարի շարունակ Ուկրաինա է ուղարկվել մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, և այդ երկիր ներկրվող ռազմական բեռների ծավալը զգալիորեն աճել են»:

Նա հավելել է.«Միաժամանակ Միացյալ Նահանգները և  Բրիտանիան ռազմակայաններ էին կառուցում այդ երկրում, այդ թվում՝ Ազովի ծովում։Պենտագոնը ևս աջակցել է Ուկրաինայում ռազմական կենսաբանական լաբորատորիաների կառուցմանը»։

Նշելով, որ  Մոսկվան լուրջ է ընդունել Ուկրաինան միջուկային տերություն դարձնելու մասին նախագահ Վլադիմիր Զելինսկու հայտարարությունը, ՌԴ արտգործնախարարն ընդգծել է.«Ուկրաինան միջուկային զենք ունենալու պոտենցիալ ունի: Մենք պահանջում ենք այն զենքերի ցանկը, որ Ուկրաինան երբեք չպետք է ունենա և երբեք չպետք է արտադրվի այդ երկրում»։

Ուկրաինայի ապառազմականացման և զինաթափման անհրաժեշտության վերաբերյալ Լավրովի դիրքորոշումը այսպես կարելի է բացատրել:  Ուկրաինայի արևմտամետ կառավարությունը 2014 թվականի զարգացումներից հետո  ձգտել է մերձենալ Եվրոպային և ԱՄՆ-ին և միանալ արևմտյան կառույցներին, հատկապես ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը: Միևնույն ժամանակ, Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, մեծ քանակությամբ  զինտեխնիկա է  ուղարկել Ուկրաինա՝ նպատակ ունենալով զսպել և պաշարել Ռուսաստանին, իսկ ՆԱՏՕ-ն ևս Ուկրաինայում՝ համատեղ վարժանքներ անցկացնելով և ուկրաինական զորքերը վերապատրաստելով ավելի ակտիվ ներկայություն է ունեցել այդ երկրում։Այս սադրիչ գործողությունները տեղի են ունեցել Մոսկվայի նկատմամբ    Արևմուտքի ագրեսիվ մոտեցումը ցույց տալու նպատակով: 

Լարվածության աճը կանխելու համար Ռուսաստանը 2021 թվականի դեկտեմբերին անվտանգության առաջարկներ  ներկայացրեց ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին: Մոսկվան, մասնավորապես, արևմտյան գործընկերներից պահանջում էր իրավական երաշխիքներ՝  դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից հրաժարվելու, դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից հրաժարվելու և հետխորհրդային երկրներում ռազմաբազաների ստեղծումից հրաժարվելու վերաբերյալ: Առաջարկություններից մեկը վերաբերվում էր Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հարվածային սպառազինություններ չտեղակայելու և Արեւելյան Եվրոպայում դաշինքի ուժերի 1997 թվականի դիրքեր հետ քաշելու վերաբերյալ: Սակայն բոլոր պահանջները մերժվեցին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից:  

Փոխարենն ամերիկացիներն առաջարկեցին բանակցել անվտանգության հարցերի, այդ թվում՝ զենքի հետ կապված գործարքների շուրջ։ Ի պատասխան Արևմուտքի դիրքորոշմանը՝ ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 17-ին պաշտոնական նամակ է հրապարակել, որում ասվում է. «ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների շուրջ իր փաստաթղթում չի պատասխանել ամենագլխավոր հարցին, որը վերաբերում Է դեպի արևելք ՆԱՏՕ-ի  ընդլայնվելուց հրաժարվելուն: ԱՄՆ-ի  փաստաթղթում գլխավոր հարցի վերաբերյալ դրական արձագանք չկա: Գլխավոր հարցը մեր հստակ դիրքորոշումն Է դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման և հարվածային սպառազինությունների տեղակայման անթույլատրելիության վերաբերյալ, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնության տարածքին»,-ասված է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական նամակում: 

Վաշինգտոնն անտեսել է Ռուսաստանի կարմիր գծերը, ինչպես նաև դրանք պաշտպանելու Մոսկվայի իրավունքը և ՆԱՏՕ-ի հետ մեկտեղ ընդլայնել  է իր ռազմական գործունեությունը Ռուսաստանի սահմանների մոտ:

Այնուամենայնիվ, Լավրովի խոսքերն այժմ բացահայտում են Մոսկվայի նոր մտահոգությունները, ինչպիսիք են Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը և  Կիևի՝ միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը, որի մասին հայտնել է  Զելենսկին: 

Ուկրաինայում Ռուսաստանի ներկայիս ռազմական գործողությունը արձագանք է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի թշնամական դիրքորոշմանն ու գործողություններին, ինչպես նաև Ռուսաստանի անվտանգության հետ կապված մտահոգություններին տրամաբանական պատասխան չտալու Ուկրաինայի կառավարության պնդումներին:Միջազգային հարցերով փորձագետ Հանիֆ Ղաֆարին ասել է.«Անկասկած, ուկրաինական պատերազմի գլխավոր պարտվողը միայն Ուկրաինայի նախագահ Զելենսկին և այդ երկրի արևմտամետ  ղեկավարներն են։ Ռուսաստանի դեմ այս լայնամասշտաբ ճակատամարտում պարտվողը ՆԱՏՕ-ն է՝ թե՛ ռազմական ու անվտանգության, և թե՛  ռազմավարական ոլորտներում։ Ճակատամարտ, որի կապակցությամբ շատ արևմտյան ստրատեգներ զգուշացրել էին ՆԱՏՕ-ի մեծամիտ առաջնորդներին»: