Մեկնաբանություն- Ուկրաինայի պատերազմը վերածվել է Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի պրոքսի պատերազմի
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում վարում է պրոքսի պատերազմ և շարունակելով զենք տրամադրել Կիևին՝ պատերազմի երկարաձգվելու պատճառ է դառնում»:
Նախարարությունը հավելել է. «ՆԱՏՕ-ն Ուկրաինայի միջոցով պատերազմում է Ռուսաստանի դեմ»:
ԱՄՆ-ն որոշակի կերպով հաստատել է այս հայտարարությունը: Պենտագոնի խոսնակ Ջոն Քերբին այս կապակցությամբ հայտարարել է. «Վաշինգտոնը ցանկանում է տեսնել Ուկրաինայում Պուտինի և ռուսական բանակի պարտությունը: Մենք կշարունակենք տեղեկատվություն տրամադրել ուկրաինական բանակին՝ իր երկիրը պաշտպանելու համար»: ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները կիսում են այս դիրքորոշումը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ուրբաթ օրը հայտարարել է, որ Բեռլինն ու Լոնդոնը նոր պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ: Նա նշել է. «Պուտինը վերածվել է Եվրոպայի համար սպառնալիքի և Ուկրաինայում նրան պետք է հաղթել»: Ջոնսոնը հավելել է, որ Բրիտանիան կշարունակի Ուկրաինային հակատանկային հրթիռներ մատակարարել:
Փաստերը ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները, որոնք Սառը պատերազմից հետո աստիճանաբար թշնամական դիրքորոշում որդեգրեցին Ռուսաստանի նկատմամբ, փորձելով թուլացնել Մոսկվային, Ուկրաինայի պատերազմն ընկալում են որպես Ռուաստանը տնտեսապես, ռազմական ու քաղաքական առումով ոչնչացնելու և Պուտինի լեգիտիմությունը նվազեցնելու հնարավորություն:
ԱՄՆ-ն վաղուց է ցանկանում տեսնել Ռուսաստանի փլուզումը: Ռուսաստանի միջուկային զինանոցի առկայությունն, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքականության դեմ ուղղված Պուտինի գործողությունները, և որ ավելի կարևոր է Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշումը համաշխարհային լիբերիալիստական կարգի փոփոխման հարցում, ամերիկյան պաշտոնյաներին ստիպել են գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ Մոսկվայի հզորությունը նվազեցնելու համար:
Չամսկին հավելել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը պայքարելն է՝ մինչև վերջին ուկրաինացին, միևնույն ժամանակ որևէ քայլ չձեռնարկելով այդ երկրում ավելի մեծ ողբերգությունը կանխելու ուղղությամբ: Իրականում, ԱՄՆ-ն նման հույս չի թողնում և Պուտինին երկու ընտրություն է առաջարկում: Կա՛մ Հաագայում դատական պատասխանատվության ենթարկվել որպես ռազմական հանցագործ, կա՛մ շարունակել ռազմական գործողությունները մինչև Ուկրաինայի լիակատար ոչնչացումը:
Վաշինգտոնն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները որպես հնարավորություն է դիտարկոււմ՝ Կիևին հսկայական ծավալով զենք և հետախուզական ջակացություն տրամադրելով՝ Մոսկվայի հետ պատերազմի մեջ մտնելու համար: Արևմտյան աղբյուրները պնդում են, որ մինչ այժմ Ուկրաինային տրամադրվել է այնքան հակատանկային զենք ու ՀՕՊ համակարգեր, որ ռուսական յուրաքանչյուր տանկ ոչնչացնելու համար Կիևին ունի առնվազն հինգ հակատանկային զենք: Փաստորեն, առանց ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի լայնածավալ ռազմական աջակցության, Ուկրաինային չէր հաջողվի դիմակայել Ռուսաստանի հարձակմանը: Փորձելով երկարաձգել պատերազմը, ՆԱՏՕ-ն շարունակում է զենք ու զինամթերք մատակարարել Ուկրաինային: Վերջերս Բրիտանիան փոքր հեռահարության tar Strike համակարգ է փոխանցել Ուկրաինային, որը հասցրել է իր արդյունավետությունը ցույց տալ՝ ռուսական իքնաթռիների կործանմամբ: ՆԱՏՕ-ի անդամ Սլովակիան Ուկրաինային տրամադրում S300 ռազմավարական հակաօդային պաշտպանության համակարգ, իսկ ԱՄՆ-ը՝ Switch Blade մահապարտ անօդաչու սարքեր։ Նման մասշտաբներով Ուկրաինային զենքի մատակարարումը ոչ միայն մեծացնում է ռուսական կողմի կորուստներն այլ կանխամտածված քայլ է՝ ուղղված պատերազմը երկարաձգելուն, թեկուզ՝ ուկրիանացիների կյանքի ու հողի հաշվին: Միգուցե դա է պատճառը, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերջերս զգուշացրեց, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել ամիսներ կամ տարիներ։