Լեհաստանի արտգործնախարարի այցը Իրան. Խորհրդակցություն՝ երկկողմ հարաբերությունների և Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ
Լեհաստանի արտգործնախարարը, գլխավորելով դիվանագիտական պատվիրակություն, շաբաթ օրը ժամանել է Թեհրան՝ երկկողմ հարցերի և Ուկրայինաի իրադարձությունների հետ կապված հարցերի շրջանակ քննարկելու նպատակով:
Եռօրյա այցի շրջանակում, Լեհաստանի արտգործնախարարն իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպումից բացի, հանդիպելու է նաև Իրանի նախագահ այաթոլլահ Էբրահիմ Ռայիսիի և Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ:
Երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում կքննարկվի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերիմեծ շրջանակ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին լեհ տարագիրների Իրան գալու 80-ամյակի ոգեկոչման արարողությանը մասնակցելը, Լեհաստանի արտգործնախարարի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ծրագրերից է: Լեհաստանի կառավարության և Իրանի միջև մշակույթի, կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության և ԶԼՄ-ների ոլորտներում համագործակցության համաձայնագրի ստորագրումը, Լեհաստանի ԱԳ նախարարի Թեհրան կատարած այցի օրակարգային ծրագրերից է:
Իրանը և Լեհաստանը վաղեմի պատմական հարաբերություններ ունեն, և այդ հարաբերությունները շարունակվել են՝ չնայած վերիվայրումներին: Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Լեհաստանի ժամանակի սոցիալիստական կառավարությունն առաջին երկրներից էր, որը պաշտոնապես ճանաչեց Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Վերջին տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները հաստատվել են խորհրդակցությունների և քաղաքական համագործակցությունների միջոցով՝ բարձրաստիճան պաշտոնյաների, խորհրդարանի պատգամավորների, նախարարների, փոխնախարարների և բարձրաստիճան պատվիրակությունների փոխանակմամբ։
Իրանի Իսլամական Հանրապետության և Լեհաստանի միջև համագործակցությունը շարունակվում է քաղաքական, տնտեսական և մշակութային խորհրդակցությունների միջոցով՝ նախարարների, տնտեսական և մշակութային պատվիրակությունների և մասնավորապես երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների մակարդակով։ Նկատի առնելով Լեհաստանի անդամակցությունը Եվրամիությանը, այդ երկրի ԱԳ նախարարի այցը Թեհրան, անշուշտ, արդյունավետ կլինի երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև միջազգային զարգացումների, հատկապես Ուկրայինայի պատերազմի վերաբերյալ խորհրդակցությունների և այս հարցում երկու երկրների դիրքորոշումների հստակեցման համար։ Միևնույն ժամանակ, այս ուղևորության ընթացքում շեշտադրվելու է երկկողմ հարաբերություններին ուշադրությունը և դրանց համակողմանի ընդլայնման անհրաժեշտությունը։
Անշուշտ, Լեհաստանի ԱԳ նախարարի Թեհրան կատարած այցի և իրանցի բարձրաստիճան պաշտոնատարների հետ երկկողմ բանակցությունների կարևորագույն թեմաներից է լինելու Ուկրայինայի իրադարձությունների քննարկումը: Սա կարևոր է, հաշվի առնելով Լեհաստանի հարևանությունը Ուկրաինայի հետ և մեծ թվով ուկրաինացի ապաստանյալների հոսքը այդ երկիր, և մյուս կողմից այս պատերազմի հետևանքները համաշխարհային տնտեսության վրա, հատկապես՝ ռազմավարական սննդամթերքի պակասի խնդիրը: Ակնկալվում է, որ այս հանդիպումներում կընդգծվի Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը այս պատերազմի դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ։ Ավելի վաղ, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել էր, որ Թեհրանի դիրքորոշումն Ուկրայինայի ճգնաժամի քաղաքական լուծումն է: Նա հայտարարել էր.«Ելնելով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքներից և առանց երկակի ստանդարտների կիրառման՝ մենք պատերազմը լուծում չենք համարում ոչ Ուկրաինայում, ոչ Եմենում, ոչ Աֆղանստանում կամ ոչ էլ աշխարհի որևէ այլ վայրում»։