Մեկնաբանություն- Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հանդիպել է Ղազախստանի նախագահի հետ
(last modified Mon, 20 Jun 2022 14:39:36 GMT )
Հունիս 20, 2022 19:09 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հանդիպել է Ղազախստանի նախագահի հետ

Կիրակի օրը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի և Ղազախստանի պատմամշակութային խորը կապերին, ԻԻՀ առաջնորդն ընդգծել է տարբեր ոլորտներում երկու երկրների երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Հորդորելով համակարգել հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ քաղաքական և տնտեսական հարցերը և ընդգծելով համատեղ հանձնաժողովի ակտիվացման անհրաժեշտությունը, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Կողմերը պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը՝ պայմանավորվածությունները  կյանքի կոչելու համար»։

Հարևանության քաղաքականության կարևորումը և ասիական ու եվրասիական երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը` հիմնված տնտեսական դիվանագիտության ամրապնդման և այդ երկրների հետ փոխգործակցության ավելացման և տնտեսական և առևտրային հարաբերությունների ամրապնդման համար նրանց կարողությունների օգտագործման վրա, տասներեքերորդ կառավարության լուրջ ծրագրերից են և երկրների նախագահների ու պատվիրակությունների Իրան այցելությունը և իրանցի պաշտոնատարների ու պատվիրակությունների հարևան երկրներ այցելություններն իրականացվում են այդ շրջանակում:

Իր ելույթի մեկ այլ բաժնում մեծարգո առաջնորդն ասել է.«Բոլոր հարցերին պետք է ուշադիր լինենք, քանի որ ամերիկացիներն ու Արևմուտքը միշտ փորձում են ընդլայնել իրենց ազդեցության գոտին տարբեր տարածաշրջաններում, ներառյալ Արևելյան և Արևմտյան Ասիայում, և հարվածել ազգերի անկախությանն ու ինքնիշխանությանը»:

Իսլամական հեղափոխության առաջնորդի անդրադարձը միջազգային վերջին զարգացումներին, հատկապես ուկրաինական պատերազմին, ինչպես նաև  նրա կողմից Արևելյան և Արևմտյան Ասիայի, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների զգոնությունը Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի տեղաշարժերի նկատմամբ կարևորելը իմաստավորվում է, հաշվի առնելով Արևմուտքի հեգեմոն նպատակներն ու մշտական ​​ջանքերը՝ ազդեցություն գործադրելու և ապահովելու իր անօրինական շահն ինչպես նաև երկրների քաղաքականությունն իրենց նպատակներին ու շահերին համահունչ ուղղորդելու համար:

Որպես Արևմտյան բլոկի առաջնորդ ԱՄՆ-ի նպատակը միշտ եղել է ազդել այլ երկրների քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային հենասյուների վրա, հատկապես աշխարհի զգայուն և ռազմավարական շրջաններում, և նրանց քաղաքականությունը ձևավորել իր քաղաքականություններին և տնտեսական, ռազմական, քաղաքական և անվտանգության նպատակներին համապատասխան: Այս առումով, Խորհրդային Միության փլուզումից և այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում 15 հանրապետությունների ձևավորումից հետո, Արևմուտքը մեծ ուշադրություն դարձրեց այս տարածաշրջանին և միջոցներ ձեռնարկեց ռազմաբազաներ ձեռք բերելու և այդ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, նպատակ ունենալով վերահսկել երկու մրցակից ուժեր՝ Ռուսաստանին և Չինաստանին: Այնուամենայնիվ, Վաշինգտոնի գործողությունները արժանացել են Մոսկվայի և Պեկինի արձագանքին:

Արևմուտքն այժմ ավերիչ պատերազմ է ստեղծել մեկ այլ կարևոր տարածաշրջանում՝ Արևելյան Եվրոպայում՝ մշտապես խրախուսելով Ուկրաինային միանալ ՆԱՏՕ-ին և փորձելով ընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի արևելք, և անընդհատ զինելով Ուկրաինային՝ փորձում է վառ պահել այդ պատերազմի կրակը:

Ղազախստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ Ուկրաինայի ճգնաժամի հիմնական խնդիրը ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունն է: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Ուկրաինայում ներկայիս տիրող ճգնաժամի և պատերազմի արմատների վերաբերյալ արտահայտվել է, խորապես ծանոթ լինելով միջազգային քաղաքականությանը  և ԱՄՆ վարչակարգի բնույթին, ինչպես նաև վերջին տարիներին Ուկրաինայի զարգացումներում Արևմուտքի կործանարար դերակատարությանը:

2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած զարգացումները, ինչպես ավելի վաղ նշել էր Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, թավշյա պետական ​​հեղաշրջում էր Արևելյան Եվրոպայի այս մեծ երկրում՝ նպատակ ունենալով հաստատել արևմտամետ ռեժիմ՝ և այդպիսով Վաշինգտոնն ու նրա եվրոպացի գործընկերները կարողանային իրագործել իրենց մեծ ծրագիրը, այն է՝ ընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի արևելք՝ նպատակ ունենալով զսպել ու պաշարել, և ի վերջո թուլացնել ու մասնատել Ռուսաստանը։ Այս հարցին հաջորդեցին Մոսկվայի նախազգուշացումներն ու արձագանքները, և ի վերջո ռազմական գործողությունը Ուկրաինայում։