Մեկնաբանություն- Իրանի Չաբահար նավահանգստի զարգացումը և դերը՝ Հյուսիս-հարավ միջանցքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i180032-Մեկնաբանություն_Իրանի_Չաբահար_նավահանգստի_զարգացումը_և_դերը_Հյուսիս_հարավ_միջանցքում
Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար քաղաքում կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի միջև ծովային և նավահանգստային համագործակցության զարգացման թեմայով հանդիպումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2022 14:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի Չաբահար նավահանգստի զարգացումը և  դերը՝ Հյուսիս-հարավ միջանցքում

Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար քաղաքում կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի միջև ծովային և նավահանգստային համագործակցության զարգացման թեմայով հանդիպումը։

Իրանի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն Ալի Աքբար Սաֆային շաբաթ օրը Հնդկաստանի նավահանգիստների և նավագնացության նախարար Սարբադանա Սոնվալի ներկայությամբ կայացած հանդիպման ժամանակ ասել է.«Իրանի ժողովուրդն ակնկալում է, որ Հնդկաստանի ներկայությունը Չաբահարում արդյունավետ կլինի»:

2016 թվականին Իրանը, Հնդկաստանը և Աֆղանստանը ստորագրեցին Չաբահարի համաձայնագիրը, որի համաձայն որոշվեց, որ Չաբահար նավահանգիստը կդառնա տարածաշրջանային տարանցիկ, էներգետիկ և առևտրի կենտրոն։ 

Օմանի ծովի ափին գտնվող Իրանի Չաբահարի ազատ գոտին անվտանգ և կարճ ճանապարհ է ստեղծում Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի, ինչպես նաև Կովկասի և Եվրոպայի միջև: Ըստ այդմ, Հնդկաստանի կառավարությունն ավելի վաղ խնդրել էր Չաբահարի նավահանգիստն ընդգրկել Մումբայը Մոսկվային կապող Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում (INSTC): Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի միջև «Հյուսիս-Հարավ միջանցքի» համաձայնագիրը ստորագրվել է 2000 թվականին, սակայն այն դեռ չի գործարկվել։ Այս միջանցքով Հնդկաստանի արևմտյան ափից արտահանվող ապրանքներն Իրանի Բանդար Աբաս և Չաբահար նավահանգիստներից և Կենտրոնական Ասիայի երկրներից և Ռուսաստանից Եվրոպա են տեղափոխվում:

Իրանի, Հնդկաստանի և Աֆղանստանի միջև Չաբահարի համաձայնագրից հետո Հնդկաստանի IPGL ընկերությունը մտավ Չաբահար նավահանգստի կառավարման դաշտ և իր պաշտոնական գործունեությունը սկսեց նահատակ Բեհեշթիի նավահանգստում մոտ 3 տարի առաջ։ Հնդկական ընկերության հետ հիմնական պայմանագիրը պետք է կնքվեր տասը տարով՝ 2 տարի հետո՝ սարքավորումներ տրամադրելու և 85 մլն դոլարի ներդրման պայմանով, սակայն կրկնվող խախտումների և հնդկական ընկերության՝ միջազգային դատարանի անունը վեճերի լուծման կետում ներառելու պահանջով, պայմանագիրը դեռևս մնում է առկախված վիճակում և չի մտել 10-ամյա փուլ: բացի այդ, չի ավարտվել նաև 85 մլն դոլարի ներդրումը։

Հնդկաստանի կողմից Աֆղանստան ուղարկվող ցորենը պետք է անցներ Չաբահար նավահանգստով, սակայն անցյալ տարվանից Հնդկաստանն իր ցորենի առաքումները Աֆղանստան կատարեց Պակիստանի տարածքով, ինչը Հնդկաստանի հերթական թերացումն է Չաբահար նավահանգիստը զարգացնելու իր հանձնառության մեջ։ 

Մինչդեռ Հնդկաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են Չաբահար նավահանգստի հզորությունների օգտագործման կարևորությունը: 2021 թվականի դեկտեմբերին Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանքարը հայտարարեց, որ ԱՄՆ պատժամիջոցները կապ չունեն Չաբահար նավահանգստի նախագծի հետ և ասաց, որ այս  նավահանգիստը տարածաշրջանի առևտրային տարանցիկ հանգույց է և ավելի տնտեսական ու կայուն ճանապարհ է դեպի ծով ելք չունեցող երկրների համար՝ համաշխարհային շուկա դուրս գալու նպատակով:

Ակնհայտ է, որ Հնդկաստանին անհրաժեշտ է համագործակցություն Իրանի հետ՝ տարածաշրջանային հավասարակշռություն ստեղծելու և տարածաշրջանում, այդ թվում՝ Աֆղանստանում իր երկարաժամկետ անվտանգության և տնտեսական շահերը պաշտպանելու համար. Իրանը համարվում է նաև հուսալի և կայուն կետ Հնդկաստան էներգիա արտահանելու համար, հատկապես նավթի և գազի ոլորտում. Այս գործոններըը ցույց են տալիս Իրանի և Հնդկաստանի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մի մասը, այդ թվում՝ Չաբահարի նման նախագծերը, որոնք չպետք է հետաձգվեն։

Նշելով, որ կարճ ժամանակում պետք է Հնդկաստանի կառավարության գործնական քայլերի և  Չաբահար նավահանգստի զարգացման, ինչպես նաև այս նավահանգստի ճանապարհով Ռուսաստանի ու Հնդկաստանի միջև տարանցման ավելացման ականատեսը լինենք, Իրանի Ճանապարհների փոխնախարար և նավահանգիստների ու ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրենն ասել է.«Մենք պետք է արագ օգտագործենք Չաբահար նավահանգստի այս չօգտագործված հզորությունը և ականատես լինենք այս նավահանգստի բարգավաճմանն ու կարողությունների օգտագործմանը»: