Մեկնաբանություն - Հայաստանը Լաչինի միջանցքը պաշտոնապես հանձնեց Ադրբեջանին
2022 թվականի օգոստոսի 26-ին Հայաստանը Լաչինի միջանցքը պաշտոնապես հանձնել է Ադրբեջանի, որից հետո տարածքում տեղակայվել են ադրբեջանական բանակի ուժերը:
Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների հրամանով Աղավնո և Ներքին Սուս գյուղերի և Լաչին քաղաքի հայ բնակիչների տարհանումը կատարվել է մինչև օգոստոսի 25-ը։ Այս երեք տարածքները տեղակայված են Լաչինի միջանցքի երկայնքով։
44-օրյա պատերազմից հետո կքնված հրադադարի մասին փաստաթղթով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են առաջիկա երեք տարիների ընթացքում կառուցել Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղի, որտեղ կտեղակայվեն ռուս խաղաղապահները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի վերջին հաստատել էր, որ Աղավնոն, Ներքին Սուսը և Լաչինը կհանձնվեն Ադրբեջանին՝ նոր երթուղու կառուցումից հետո։
Չնայած սահմանված ժամկետին դեռևս ավելի քան մեկ տարի կա, Հայաստանի կառավարությունը որոշում էր կայացրել տարհանել Լաչինի որոշ գյուղեր։ Լաչինի երեք շրջանների բնակիչների ճակատագրի շուրջ շաբաթներ տևած անորոշությունից հետո, նրանք տեղեկացվեցին, որ 20 օրում պետք է լքեն իրենց տները, քանի որ Ադրբեջանը պատրաստվում է վերականգնել իր վերահսկողությունը այդ տարածքում:
Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ կառավարությունը տարածաշրջանի յուրաքանչյուր ընտանիքի10 միլիոն հայկական դրամ (25000 դոլար) է վճարում ՝ այլ վայրում նոր տուն գտնելու համար։ Ադրբեջանը ճնշում է գործադրում հայերի վրա, որպեսզի նրանք հրաժարվեն Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող գորոծղ ճանապարհից և դրա փոխարեն օգտագործեն նոր ճանապարհ։ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին Լաչինին փոխարինող այլընտրանքային ճանապարհի կառուցման մեկնարկի մասին, որը Հայաստանն ուղղակիորեն կապելու է Ստեփանակերտի հետ։ Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհի շինարարությունը սկսվել է 18 օր առաջ։ Նախատեսվում է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն հաջորդ տարվա գարնանը։ Առանց այս նոր միջանցքի, հայերը պետք է անցնեն Ստեփանակերտի և Հայաստանի միջև երթևեկելիս հայերը պետք է անցնեն Բաքվի կողմից վերահսկվող տարածքներով:
Հայկական աղբյուրներում հրապարակվել են ետսանյութեր, որետղ երևում է, որ գյուղերի բնակիչները, իրենց տները լքելուց առաջ, այրում են դրանք: Դրանցից մեկում Աղավնո գյուղում բնակիչներից 86-ամյա մի տղամարդ հրդեհում է իր տունը։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը վերջին զարգացումների վերաբերյալ Twitter-ում գրել է.«Կան բարդ ու շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով մարդիկ և հասարակությունը պետք է անցնեն ինքնամաքրման, վերածնվելու համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ստեղծված հանգամանքներով ունեն օբյեկտիվ բնույթ, մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում: Բայց առանց այս պրոցեսների միջով անցնելու, որը յուրատեսակ «քիմիոթերապիա» է, բուժումն ու ապաքինումն անհնար է, հիմնականը հավատը, հայրենասիրությունը, պրոֆեսիոնալիզմը ամրապնդելն է և ամեն տեսակի կոռումպացված ու պաշտոնւց հեռու մնալը»:
Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի ու Բաքվի միջև բռնկված պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները լքում էին Լաչինը, նույնպես այրում էին իրենց տները։ Այս անգամ նույն բանն են անում Բերձորի ու Աղավնոյի բնակիչները։
Քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղություն չի ստեղծվել, հնարավոր չէ ակնկալել, որ նրանց միջև իրական և կայուն խաղաղություն և անվտանգություն կհաստատվի։