Մեկնաբանություն- Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցության ակնհայտ և թաքնված կողմերը
(last modified Wed, 31 Aug 2022 08:37:09 GMT )
Օգոստոս 31, 2022 13:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցության ակնհայտ և թաքնված կողմերը

Վերջին շրջանում Ղազախստանի և Հայաստանի կառավարության պաշտոնյաները բազմիցս հանդես են եկել երկկողմ հարաբերությունների ընդլայնման կոչերով։

Այս համագործակցությունը կարևոր է թե՛ երկոկղմ, թե՛ տարածաշրջանային առումով: Սակայն համագործակցությունն ավելի է  կարևորվում՝ հաշվի առնելով անցած շաբաթ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի Ադրբեջան կատարած այցի և Նուրսուլթանի ու Բաքվի միջև համագործակցության տասը փաստաթղթերի ստորագրման ֆոնին: Ինչպես միշտ, այս անգամ ևս, Բաքվի ԶԼՄ-ները Տոկաևի այցը ներկայացրեցին որպես Ադրբեջանի նախագահ Ալևի կառավարության  աշխատանքի արդյունք: Թուրքիայի կառավարությանը կապված որոշ լրատվամիջոցներ նույնպես նման լուրեր հրապարակեցին:

Միաժամանակ Ղազախստանի կառավարությունը խաղաղության և բարեկամության ուղերձ է հղել տարածաշրջանի բոլոր երկրներին, հատկապես՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի հանրապետություններին՝ անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Եվ այս համատեքստում երկկողմ համագործակցության ընդլայնման վրա Ղազախստանի և Հայաստանի շեշտադրումները  պետք է դիտարկել որպես Բաքվի և Անկարայի լրատվական քարոզչության չեզոքացում։

Չնայած հանդիպումը շատ բարձր մակարդակով չի կայացել, սակայն  երկկողմ համագործակցության ընդլայնման վրա հայաստանի ու Ղազախստանի շեշտադրումը փորձ է՝ ցույց տալու Ղազախստանի չեզոքությունը  Լեռնային Ղարաբաղի հարցում: Տարածաշրջանային կազմակերպություններին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին Ղազախստանի և Հայաստանի անդամակցության պատճառով, երկու երկրների հարաբերությունները կովկասյան տարածաշրջանի այլ երկրների համեմատ, ավելի լավ վիճակում են։ Ընթացիկ տարվա հունվարին Ղազախստանի 20 քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀԱՊԿ ժամանակավոր ղեկավար, կառուցողական ծառայություններ է մատուցել Ղազախստանի նախագահ Կասեմ Ժոմարտ Տոկաևի կառավարությանը։

Անկարգությունների ժամանակ, որոնք կազմակերպվել էին Արևմուտքի կողմկից և որոնց ժամանակ Տոկաևի կառավարությունը կանգնած էր փլուզման եզրին, ՀՀ վարչապետի և Ռուսաստանի ռազմնական օգնությունն օգնեց չեզոքացնել Ղազախստանում արտաքին միջամտությունը:

Հունվարյան իրադարձությունները մեծ շոկ էին Ղազախստանի կառավարության համար և Նուրսուլթանի կլառավարությունը պաշտոնանակ արեց կառավարության մի շարք անդամների և ընդունեց զուգահեռ Սահմանադրություն:  Այդ իրավիճակում Հայաստանի օգնությունը Ղազախստանին ապացուցեց այն փաստը, որ երկու կողմերն ունեն ավելի շատ հնարավորություններ   համագործակցության համար, համեմատած Ադրբեջանի հետ:

Իսկ տարածաշրջանային կազմակերպություններին Ղազախստանի և Հայաստանի  անդամակցության շնորհիվ, երկու երկրներն ունեն երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ավելի շատ հարթակներ և կարող են օգտագործել այդ պայմանները՝ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու համար։