Մեկնաբանություն-Պուտինը ներկայացրել է ՌԴ քարտաքին քաղաքականության նոր դոկտրինը
(last modified Wed, 07 Sep 2022 08:18:58 GMT )
Սեպտեմբեր 07, 2022 12:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Պուտինը ներկայացրել է ՌԴ քարտաքին քաղաքականության նոր դոկտրինը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուիտնը հաստատել է երկրի արատքին քաղաքականության նոր դոկտրինը՝ կենտրոնացած «Ռուսական աշխարհ» հայեցակարգի վրա:

«Ռուսական աշխարհ» դոկտրինը հորինել են ռուս պահպանողական տեսաբանները, իսկ Արևմուտքն ասում է, որ դրա նպատակը Ռուսաստանի ագրեսիան արդարացնելն է:  

31 էջանոց դոկտրինում, որ ստացել է «Մարդասիրական քաղաքականություն» անունը, նշվում է, որ  Ռուսաստանը պետք է աջակցի և պաշտպանի ռուսական աշխարհի ավանդույթներն ու իդեալները:

Փաստաթղթում ասվում է. «Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է արտերկրում գտնվող իր հայրենակիցներին՝  նրանց իրավունքները ճանաչելու, շահերի պաշտպանության և ռուսական մշակութային ինքնությունը պահպանելու հարցում: Մոսկվան պետք է զարգացնի Վրաստանից անջատված Աբխազիայի և Հարավային Օսիայի, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում գտնվող Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ անջատողական հանրապետությունների հետ հարաբերությունները»։

Տպավորություն է ստեղծվում, որ ՌԴ նախագահի կողմից այս փաստաթղթի ստորագրումը փորձ է՝ հիմքեր ստեղծելու արտաքին միջամտությունների, այդ թվում՝ 2022թ փետրվարին Ուկրաինայի ներխուժման համար: Քանի որ ի պատասխան Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների խնդրանքի, Մոկսվան լայանածավալ գործողություններ սկսեց Ուկրաինայում՝ օգնելու մարդկանց, ովքեր ութ տարի շարունակ բռնության են ենթարկվել և սպանվել Կիևի ռեժիմի կողմից:

Վերջին տասնամյակում, հատկապես ռուս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բազմիցս արծարծվել է համաշխարհային ասպարեզում նոր իրողություններին համապատասխան բազմաբևեռ աշխարհ ստեղծելու և միջազգային նոր տերությունների, այդ թվում՝  Չինաստանի և Հնդկաստանի  ի հայտ գալու հարցը, որը համահունչ է ԱՄՆ-ի միաբևեռ համակարգին դիմակայելուն: Միակողմանիությունն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքն է, որն ավելի սուր արտահայտվեց հատկապես Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, իսկ գործող նախագահ Ջո Բայդենը շարունակում է այն: 

Այդ քաղաքականության վառ ապացույցն է  ԱՄՆ-ի կողմից իր արևմտյան դաշնակիցներին, հատկապես՝ եվրոպացիներին, սեփական պահանջների պարտադրումը: Դա ենթադրում է լիարժեք աջակցություն Ուկրաինաին՝ Ռուսաստանի դեմ պատերազմում, հակառուսական պատժամիջոցներևի կիրառում: Սակայն պատժամիջոցներին Մոսկվայի պատասխանը բարդ իրավիճակ է ստեղծել Եվրոպայի համար:

Հաշվի առնելով տարածաշրջանային և միջազգային ասպարեզում Ռուսաստանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրները, Վլադիմիր Պուտինը լուրջ ջանքեր է գործադրել ներկայացնելու և իրականացնելու այնպիսի քաղաքականություն, որը երկրին թույլ կտա պահպանելով իր ազգային ինքնությունն ու ազգային շահերը, ամրապնդել միջազգային դիրքը որպես կարևոր և ազդեցիկ դերակատար:

Փաստաթղթի համաձայն՝  Ռուսաստանը պետք է մեծացնի իր համագործակցությունը սլավոնական երկրների, Չինաստանի և Հնդկաստանի հետ և ամրապնդի իր հարաբերությունները Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի հետ։

 Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և Եվրամիության կողմիհակառուսական պատժամիջոցների մոտեցման շարունակման պատճառով, Մոսկվան որդեգրել է «հայացք դեպի Արևելք»  քաղաքականություն և այդ շրջանակում հարաբերություններ է հաստատել Արևելքի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հետ: