Ուկրաինայի 4 շրջանների միացումը Ռուսաստանին. Արևմուտքի ձախողման ևս մեկ խորհրդանիշ
(last modified Sat, 01 Oct 2022 08:41:11 GMT )
Հոկտեմբեր 01, 2022 12:11 Asia/Tehran

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը Ուկրաինայի 4 շրջանների ղեկավարների մասնակցությամբ կայացած արարողության ժամանակ ստորագրել է այդ շրջանների Ռուսաստանի տարածքին միացնելու փաստաթուղթը։ Այս արարողության ժամանակ Պուտինն ընդգծել է, որ Դոնեցկի, Լուգանսկի, Խարսոնի և Զապրոժիայի շրջանների ժողովուրդը հստակ ընտրություն է կատարել և ընդգծել է, որ Կիևը պետք է հարգի այդ շրջանների բնակիչների ընտրությունը։ Նա շեշտել է.«Միայն այս միջոցով կարելի է հասնել խաղաղության»:

Ուկրաինայի չորս շրջանների պաշտոնական միացումը Ռուսաստանին համարվում է կարևոր շրջադարձ Ուկրաինայի պատերազմի գործընթացում, որն այժմ թևակոխել է  ութերորդ ամիսը։ Թեև Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի վերջին մտավ  հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայում՝ աջակցելու ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններին, որոնց անկախությունը ճանաչել էր, սակայն պատերազմի ընթացքը և Մոսկվայի նպատակները աստիճանաբար փոխվեցին   պատերազմը շարունակվելով: Ռուսներն իրենց գործողությունները սկսեցին  Ուկրաինայի հարավ-արևելքում, արևելքում և հյուսիսում, սակայն հյուսիսային ճակատում ձախողումից հետո նրանք իրենց գործողությունները կենտրոնացրել են արևելյան և հարավ-արևելյան երկու ճակատներում և գրավելով  Ուկրաինայի 4 նահանգների  զգալի մասը՝ վերջերս բարձրացրել են այդ շրջանները Ռուսաստանին  միացնելու  հանրաքվե անցկացնելու հարցը։ Իհարկե, Պուտինը հրամանագիր ստորագրելով ճանաչեց Խերսոնի և Զապրոժիեյի անկախությունը, որպես երկու անկախ երկրներ, որպեսզի հանրաքվեից հետո այդ շրջանների բռնակցման համար իրավական խնդիրներ չառաջանան։

Կարևոր կետը, որին պետքե անդրադառնալ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի մեծ ձախողումն է՝ թույլ չտալու Ռուսաստանին, Ուկրաինայում հասնելու իր նպատակներին։ Արևմուտքը մինչ այժմ Ուկրաինայի կառավարության բանակին տրամադրել է ավելի քան 25 միլիարդ դոլարի ցամաքային, օդային, հրթիռային, հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ և լոգեստիկական տարբեր պարագաներ։ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հույս ունեին, որ ուկրաինացիները կկարողանան փոխել պատերազմի ընթացքը այդ զենքի օգնությամբ և ստիպել Մոսկվային նահանջել  Ուկրաինայում իր գրավված տարածքներից: Սակայն Ռուսաստանը, կենտրոնանալով այս չորս շրջաններում իր վերահսկողության տակ գտնվող տարածքների ամբողջականացման վրա, իրականացրեց այն նպատակը, որն, ըստ երևույթին, երկար ժամանակ ցանկություն ուներ իրականացնել, առանց հայտարարելու այդ մասին և թույլ չտալով ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին՝ կանխել այն:

Ուշադրության արժանի է այդ հարցով արևմուտքի հակազդեցությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն չի ճանաչում Ուկրաինայի չորս շրջանների համակցումը Ռուսաստանին, հայտնել  է, որ այս հարցը չի փոխի Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի որոշումը։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ով նախապես  սպառնում էր Ռուսաստանին, հայտարարել է, որ Ուկրաինայի պատճառով պատերազմի մեջ չի մտնելու   Ռուսաստանի հետ։ Ստոլտենբերգն ասել է. «Դաշինքըերբեք ուղղակի հակամարտություն չի սկսի Ռուսաստանի հետ»։

Այսպիսով, Կիևի արևմտամետ  կառավարությունը, որը մշտապես ցանկանում է որքան հնարավոր է շուտ անդամակցել ՆԱՏՕ-ին, գործնականում էական օգնություն չի ստանա պատերազմի ընթացքը փոխելու համար, այսինքն՝ ՆԱՏՕ-ի ռազմական միջամտությունը Ռուսաստանի դեմ։ Մյուս կողից  ամերիկյան պաշտոնյաներն ընդդիմանալով Ուկրաինայի 4 շրջանները Ռուսաստանին մաիցնելուն, ընդգծել են Կիևին սպառազինական հովանավորությունը շարունակելու անհրաժեշտություն: Սակայն, ինչպես պարզվել է մինչ այժմ, այդ օգնությունները պատերազմում վճռական փոփոխություն չեն առաջացրել հօգուտ Կիևի կամ չեն կարողացել կանխել այս երկրի չորս շրջանների միցումը Ռուսաստանին։

Այժմ Կիևի կառավարությունը կանգնած է ծանր իրավիճակի առաջ: Մի կողմից, Ռուսաստանին միացված շրջաններում  պատերազմի շարունակությունը կառաջացնի Մոսկվայի բուռն արձագանքը. Մյուս կողմից, հնարավոր չի լինի դադարեցնել ռազմական գործողությունները Ռուսաստանի հետ պատերազմը շարունակելու համար Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի ճնշման պատճառով։ Այսպիսով, ներկայիս ճգնաժամի հիմնական պարտվողը Ուկրաինան է, որը դարձել է Վաշինգտոնի և նրա գործընկերների հակառուսական արշավի դաշտն ինչպես նաև արևմտյան զենքի փորձարկման վայրը և որևէ խոստումնալից հեռանկար չունի: Փաստորեն, ուկրաինացիների համար շատ թանկ է լրացել Արևմուտքի վրա հույս դնելը: