Մեկնաբանություն- Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի
Տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ Փարիզում ցույց են կազմակերպել՝ ի նշան բողոքի կենսապահովման և գնաճի կտրուկ աճի և պահանջել են իրենց երկիրը դուրս գա ՆԱՏՕ-ից։ Նրանք Ֆրանսիայի կառավարությունից պահանջել են փոխել իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ի և ընդհանրապես Եվրամիության նկատմամբ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության դիրքորոշումների դեմ բողոքի այս ցույցի ժամանակ ֆրանսիացիները պահանջել են իրենց երկիրը դուրս գա ՆԱՏՕ-ից: Նրանք նաև պահանջել են Մակրոնը հեռացվի նախագահի պաշտոնից:
Ցուցարարները քննադատել են ՆԱՏՕ-ին որպես «ռազմական» դաշինք, որը սահմանափակումներ է ստեղծում էներգետիկ և տնտեսական խնդիրների ոլորտում:
Ցուցարարները մեծ պաստառներ են կրել՝ «Դիմադրություն» գրությամբ և փոքր ցուցապաստառներ կրել «Frexit» գրությամբ և այդպես ներկայացրել Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու պահանջը:
Թվում է, թե այս բողոքի ցույցը, որը մեծ արձագանք չի գտել Արևմուտքում, Ֆրանսիայի ժողովրդի արձագանքն է Ֆրանսիայի կառավարության թշնամական դիրքորոշմանը Ռուսաստանի նկատմամբ և նրա ակտիվ մասնակցությանը հակառուսական պատժամիջոցներին, որոնց աղետալի հետևանքները այժմ երևան են գալիս ֆրանսիացիների համար: Չնայած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախնական դիրքորոշմանը Ուկրաինայում պատերազմը կանխելու վերաբերյալ, 2022 թվականի փետրվարի վերջին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից հետո, Ֆրանսիան՝ որպես Եվրամիության երկրորդ կարևորագույն երկիր և ՆԱՏՕ-ի կարևոր անդամ, ակտիվ դեր է խաղացել Ռուսաստանի դեմ արևմտյան բլոկի ճակատում և Մոսկվայի դեմ կիրառելով ամենածավալուն պատժամիջոցները և զենք ուղարկելով Ուկրաինա: Ռուսաստանի դեմ Եվրոպայի էներգետիկ պատժամիջոցները և այդ պատժամիջոցներին Մոսկվայի արձագանքը աննախադեպ ճգնաժամ են առաջացրել եվրոպական երկրների էներգամատակարարման հարցում, հատկապես գազի ոլորտում, և ֆրանսիացիներն այժմ հասկանում են դրա ազդեցությունը: Ֆրանսիայում բողոքի ցույցերը կայանում են այն պայմաններում, երբ այդ երկրի ընկերությունները վառելիքի պակաս են դիմագրավում և այս երկրի գազալցակայաններում երկար հերթեր են գոյացել։ Ֆրանսիայի գազալցակայանների մոտ մեկ հինգերորդը տուժել է վառելիքի պակասից:
Սա այն դեպքում, երբ Եվրոպայում ձմեռը դեռ չի եկել և ցուրտ եղանակին Եվրոպայի քաղաքացիները, այդ թվում նաև ֆրանսիացիները, անշուշտ կբախվեն բազմաթիվ դժվարությունների ու խնդիրների։ Այս հարցը Եվրոպայում լայն բողոքի ակցիաներ է առաջացրել։ Բողոքի ցույցերը Ֆրանսիայում տեղի են ունեցել այն պայմաններում, երբ երկրի կառավարությունը փորձում է կառավարել էներգետիկ ճգնաժամը։
Այս հարցը պատճառ է դարձել, որ ֆրանսիայի կառավարությանն ընդդիմացող քաղաքական գործիչները քննադատեն Էմանուել Մակրոնի որդեգրած քաղաքականությունը: Ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը զգուշացրել է, որ Ֆրանսիային պետք է սպասի «ծանր ձմեռանը»։ Լը Պենն ասել է.«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործել և փոխարենը վնասել են ֆրանսիացիներին»:
Կարելի է կանխատեսել, որ ձմռան գալու և սաստիկ սղության պայմաններում ֆրանսիացիների համար ավելի կոշտ պայմաններ սկսվելով այս երկրի սոցիալական վիճակը գնալով ավելի ու ավելի կհայտնվի ճգնաժամի մեջ, և բողոքի ակցիաները կդառնան ավելի լայնածավալ։