Մեկնաբանություն-Իլհամ Ալիևը բողոքել է Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումներից
Ղազախստանում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների կապակցությամբ:
Ֆրանսիայի նախագահը վերջերս Ադրբեջանի կառավարությանը մեղադրել էր 2020 թվականին Հարավային Կովկասում պատերազմ սկսելու մեջ և Ռուսաստանին՝ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հարցում Բաքվին աջակցելու մեջ:
Անկասկած Ադրբեջանի նախագահի վերջին ջանքերը՝ ուռճացնելու Բաքվի և Մոսկվայի դեմ Ֆրանսիայի իշխանությունների հայտարարությունները՝ նպատակ ունի գրավել Ռուսաստանի ուշադրությունը։ Ադրբեջանի նախագահը նպատակ ունի ապացուցել Հայաստանի կախվածությունը արեւմտյան կառավարություններից, հատկապես՝ Ֆրանսիայից: Իլհամ Ալիևը փորձում է ցույց տալ, թե Երևանի պաշտոնյաները հակված են մերձենալ Արևմուտքին: Մինչդեռ Ադրբեջանը հետևում է Ռուսաստանի քաղաքականությանը և շահագրգռված է մերձենալ այս երկրին: Եվ Մոսկվայի իշխանությունները տեղյակ են Արևմուտքի կամ Արևելքի հետ մերձեցման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումներից:
Մյուս խնդիրն ամերիկյան պաշտոնյաների վերջին հայտարարություններն են, ինչպես նաև Ռուսաստանին ուղղված Երևանի պաշտոնյաների հարցադրումները: Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում, ԱՄՆ -ի պետքարտուղարը բարձր է գնահատել խաղաղության ահստատմանն ուղղված քայլերը, ներառյալ՝ երկու երկրների արտգործնախարարների և ղեկավարների ուղղակի բանակցությունները։ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններից պարզ է դառնում, որ Բաքվի և Երևանի ղեկավարների միջև ուղիղ երկխոսությանն աջակցելու Բլինքենի նպատակը՝ Ռուսաստանին բացառելն է Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացից։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ասիայում գործակցության եւ փոխվստահության քայլերի անդամ պետությունների 6-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, նշել է. «Ադրբեջանը մեծ ախորժակ ունի»: Այդպիսով նա փորձել է հարցականի ենթարկել Ռուսաստանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։
Հայաստանի արտաքին դիվանագիտական մարմնի ղեկավարն ասել է. «Այստեղ խոսքը միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, թեև այս անկախատենչ տարածաշրջանի խնդիրները լուծված չեն, բայց հիմնական հարցը վերաբերում է Հայաստանի անկախ տարածքին և Բաքվի ջանքերին՝ ՀՀ որոշ հատվածներին տիրանալու համար»:
Միաժամանակ կարելի է ասել .«Ադրբեջանի Հանրապետության նախագահը գիտակցում է այն փաստը, որ արևմտյան կառավարությունների համեմատ Ռուսաստանը կարող է ավելի կարևոր և լուրջ դեր խաղալ կովկասյան տարածաշրջանում՝ խաղաղություն հաստատելու կամ քաոս ստեղծելու համար ևկարծես թե Ադրբեջանի հանրապետության նախագահը Ֆրանսիայի իշխանությունների հակառուսական հայտարարություններով միայն ձգտում է ծառայել Ռուսաստանին և պաշտոնական հանդիպումներում այդ հարցերի բարձրացումը կարող է ավելի շատ բացահայտել Իլհամ Ալիևի էությունը։
Այս համատեքստում ուշադրության արժանի է այն փաստը, որ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջնորդությամբ է Պրահայում մասնակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քառակողմ հանդիպմանը։ Հարկ է նշել, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահը բազմիցս խոսել էր ՄԻՆՍԿ-ի համանախագահների խմբի լուծարման մասին։ Բայց Պրահայի հանդիպմանը նրա ներկայությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի նախագահը երկակի քաղաքականություն է վարում Արևմուտքի կամ Արևելքի հետ մերձեցման հարցում։