Մեկնաբանություն-Ադրբեջանի հետ սահմանին Իրանի ԻՀՊԿ ցամաքային ուժերը զորավարժություններ են մեկնարկել
(last modified Mon, 17 Oct 2022 15:02:35 GMT )
Հոկտեմբեր 17, 2022 18:32 Asia/Tehran

Իրանի Արևելյան Ատրպատական և Արդաբիլ նահանգների միջև ընկած Արաքս ընդհանուր տարածքում մեկնարկել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի զորավարժությունները:

Կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է, որ հարևան երկրներին այս զորավարժության ուղերձը  խաղաղությունն ու բարեկամությունն է և կայուն անվտանգության ամրապնդումը, իսկ թշնամիներին՝ ԻՀՊԿ ցամաքային ուժերի և այլ զինված ուժերի պատրաստակամությունը՝ պաշտպանելու երկրի սահմանները և վճռական արձագանքելու ցանկացած սպառնալիքի:

Անկասկած որոշ արտաքին ուժեր արեւմտյան տիրակալ կառավարությունների օգնությամբ ձգտում են հարվածել Իրանի սահմաններին։ Ուստի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորավարժությունը կայանում է մի իրավիճակում, երբ ղարաբաղյան հակամարտության ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի կեսգիշերին, ՌԴ միջնորդությամբ Ադրբեջանի Նախագահի և Հայաստանի վարչապետի միջև տասը կետանոց համաձայնագրի ստորագրումից հետո, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնատարները օտարների խորհրդներին հետևելով, պահանջում են Հայաստանի հարավային շրջաններից միջանցք ստանալ Նախիջևանին միանալու համար:

Այս պահանջն ավելի վաղ ներկայացրել են Թուրքիայի իշխանությունները։ Ակնհայտ է, որ Ադրբեջանին նման միջանցքի հանձնմամբ, մրցակցությունից դուրս կմնան Հայաստանի հետ Իրանի սահմանները, և Հայաստանի ճանապարհով դեպի Սև ծով, Վրաստան և Ռուսաստան Իրանի տարանցիկ ճանապարհի կառուցումը: Այս դառը իրադարձությունը կարող է հանգեցնել Հայաստանի կործանման ու մասնատման և Իրանին զրկել շահավետ ու ազդեցիկ տարանցիկ ճանապարհից։ Այդ իսկ պատճառով Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին:

Իրանի հյուսիսային սահմաններում աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ կապված ջանքերից զատ, որոնք օրակարգ են մտցվել օտարների դավադրություններով, վերջերս՝ հրեական գործակալության (Սուխնոտ) գրասենյակի փակվելուց հետո, սիոնիստական ռեժիմի​​իշխանությունները որոշեցին այս գործակալության գրասենյակը Մոսկվայից տեղափոխել Բաքու։

Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան՝  Արեֆ Շահմարլին, նախկին անունով՝ Արեֆ Մոհամմեդովն ասել է.«Սուխնոտ սիոնիստական ​​կազմակերպության գործունեության գրասենյակը Բաքու տեղափոխելով՝ այսուհետ Ադրբեջանի Հանրապետությունում պայմաններ կստեղծվեն Ռուսաստանից հեռացած հրեաների ներկայության համար»:

Փաստորեն, Սուխնոտի գրասենյակը տեղափոխելով Ադրբեջանի  տարածք՝ Իսրայելը հնարավորություն է գտել դիվերսիոն գործողություններ իրականացնել Իրանի սահմաններում։ Մինչդեռ Իլհամ Ալիևի կառավարությունը վերջին տասնամյակների ընթացքում անվտանգության տասնյակ համաձայնագրեր է ստորագրել Իրանի հետ։ Այս պայմանագրերով Իրանը և Ադրբեջանի Հանրապետությունը պարտավորվել են կանխել երրորդ կողմերի հարձակումները մյուս կողմի վրա: Ինչևէ, չպետք է անտեսել այն փաստը, որ Ադրբեջանի տարածքում Սիոնիստական ​​ռեժիմի արկածախնդրությունները, ի վերջո, կլինեն ի վնաս Հարավային Կովկասի միակ մահմեդական երկրի կառավարության և ժողովրդի:

Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, անկասկած, Իրանի հյուսիսարևմտյան սահմաններում անցկացվող ցամաքային զորավարժությունները կարող են Իրանի ռազմական հնարավորությունների մի չնչին մասը հիշեցնել տարածամոլ և արկածախնդիր կողմերին, ասելով թե չպետք է նեղության մատնել հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող ժողովրդին ու մեծ պետությանը և այդպես լինելու դեպքում, հաստատ կործանվելու են: