Մեկնաբանություն-Էրդողանի այցն Ադրբեջան և «Զանգեզուրի միջանցքի» նախագծի վերանայումը
Կրկնելով «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները, Թուրքիան լարվածություն է առաջացնում հարավային Կովկասում, և սպառնալիքներ՝ տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության ու շահերի համար:
Ադրբեջան կատարած այցի ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել է. «Նախիջևանն Ադրբեջանի արևմուտքին կապող «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ որոշ շրջանակների մտավախությունն ու մտահոգությունն անհիմն է»: Էրդողանն այս միջանցքի մասին պարբերաբար խոսում է, է քանի որ այն կարող է Թուրքիային հնարավորությաւն տալ դուրս գալ Կասպից ծով: Սակայն Հարավային Կովակսում Թուրքիայի արկածախնդիր քաղաքականությունը կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական պայմանների փոփոխության, ինչպես նաև սպառնալ Իրանբ-Հայաստան սահմանին, ինչին դեմ են արտահայտվել երկու երկրների պաշտոնյաները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է. «Միջանցքի հարց, որն Ադրբեջանի նախագահն անվանում է «Զանգեզուրի միջանցք», խաղաղության բանակցություևնների ընթացքում չի քննարկվել և չի քննարկվելու»:
Իրանը նույնպես բազմիցս դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, որն Ադրբեջանը պարբերաբար հնչեցնում է Թուրքիայի աջակցությամբ: Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին այս կապակցությամբ ասել է. «Իրանը դեմ է պատմական ու աշխարհաքաղաքական սահմանների և Իրան-Հայաստան սահմանների ցսնկացած փոփոխության: «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի նախագահի պարբերաբար հնչող հայտարարությունները կսրեն Հարավային Կովակսում առկա լարվածությունն ինչը չի բխում տարածաշրւջանի և այնտեղ ապրող ժողովուրդների շահերից»:
«Զանգեզուրի միջանցքը» պարզապես տրանսպորտային միջանցք չէ: Ադրբեջանի և Հայաստանի միջև ժամանակ առ ժամանակ առաջացած լարվածության պատճառով այն լուրջ փոփոխություններ կառաջացնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական և պատմական սահմաններում։ Սակայն Իրանի զինված ուժերն ունեն տարածաշրջանի խաղաղւթյունն ու կայունությունը պահպանելու կարողություն:
Անդրադառնալով Արաս ընդհանուր գոտում ԻՀՊԿ ցամաքային ուժերի զորավարժություններին, Բաքվում ԻԻՀ դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է. «Հարևան և բարեկամ երկրների համար այս զորավարժությունների ուղերձը խաղաղությունն ու բարեկամությունն է և կայուն անվտանգության հաստատումը, իսկ թշնամիների համար՝ Իրանի զինված ուժերի պատրաստակամությունը՝ պաշտպանելու երկրի սահմանների անվտանգությունը և կանխելու կամ վճռական պատասխան տալու ցանկացած սպառնալիքի»:
Իրանը դեմ է տարածաշրջանում և հարևան երկրների սահմաններին ցանկացած փոփոխության և այս քաղաքականությունն անփոփոխ է: Այն մշակվում է՝ հաշվի առնելով տարածաշրջանի անվտանգության և քաղաքական ճգնաժամերը և նպատակ ունի կանխել լարվածության աճն ու պահպանել տարածաշրջանի կայունությունը:
Հետևաբար, միջանցքի մասին Ադրբեջանի և Թուրքիայի պարբերաբար հնչող հայտարարությունները սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը և այնտեղ ապրող ժողովուրդների անվտանգությանն ու ընդհանուր շահերին: Միջանցքի մասին պնդումները հնչում են մի իրավիճակում, երբ Բաքվի և Նախիջևանի միջև կապը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով անցնող արևելք-արևմուտք երթուղին կարող են ապահովել բոլոր հարևանների ընդհանուր շահերը և դառնալ նրանց միջև կապող կետ։