Մեկնաբանություն-Էրդողանի այցն Ադրբեջան և «Զանգեզուրի միջանցքի» նախագծի վերանայումը
(last modified Fri, 21 Oct 2022 14:07:15 GMT )
Հոկտեմբեր 21, 2022 17:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Էրդողանի այցն Ադրբեջան և «Զանգեզուրի միջանցքի» նախագծի վերանայումը

Կրկնելով «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները, Թուրքիան լարվածություն է առաջացնում հարավային Կովկասում, և սպառնալիքներ՝ տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության ու շահերի համար:

Ադրբեջան կատարած այցի ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել է. «Նախիջևանն Ադրբեջանի արևմուտքին կապող  «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ որոշ  շրջանակների մտավախությունն ու մտահոգությունն անհիմն է»: Էրդողանն այս միջանցքի մասին պարբերաբար խոսում է, է քանի որ այն կարող է Թուրքիային հնարավորությաւն տալ դուրս գալ Կասպից ծով: Սակայն Հարավային Կովակսում Թուրքիայի արկածախնդիր քաղաքականությունը կարող  է հանգեցնել աշխարհաքաղաքական պայմանների փոփոխության, ինչպես նաև սպառնալ Իրանբ-Հայաստան սահմանին, ինչին դեմ են արտահայտվել երկու երկրների պաշտոնյաները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է. «Միջանցքի հարց, որն Ադրբեջանի նախագահն անվանում է «Զանգեզուրի միջանցք», խաղաղության բանակցություևնների ընթացքում չի քննարկվել և չի քննարկվելու»:

Իրանը նույնպես բազմիցս դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, որն Ադրբեջանը պարբերաբար հնչեցնում է Թուրքիայի աջակցությամբ: Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին այս կապակցությամբ ասել է. «Իրանը դեմ է պատմական ու աշխարհաքաղաքական սահմանների և Իրան-Հայաստան սահմանների ցսնկացած փոփոխության: «Զանգեզուրի միջանցքի»  վերաբերյալ Թուրքիայի նախագահի պարբերաբար հնչող հայտարարությունները կսրեն Հարավային Կովակսում առկա լարվածությունն ինչը չի բխում տարածաշրւջանի և այնտեղ ապրող ժողովուրդների շահերից»:

«Զանգեզուրի միջանցքը» պարզապես տրանսպորտային միջանցք չէ: Ադրբեջանի  և Հայաստանի միջև ժամանակ առ ժամանակ առաջացած լարվածության պատճառով այն լուրջ փոփոխություններ կառաջացնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական և պատմական սահմաններում։ Սակայն Իրանի զինված ուժերն ունեն տարածաշրջանի խաղաղւթյունն ու կայունությունը պահպանելու կարողություն:

Անդրադառնալով  Արաս ընդհանուր գոտում ԻՀՊԿ ցամաքային ուժերի զորավարժություններին, Բաքվում ԻԻՀ դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է. «Հարևան և բարեկամ երկրների համար այս զորավարժությունների ուղերձը խաղաղությունն ու բարեկամությունն  է և կայուն անվտանգության հաստատումը, իսկ թշնամիների համար՝ Իրանի զինված ուժերի պատրաստակամությունը՝ պաշտպանելու երկրի սահմանների անվտանգությունը և կանխելու կամ վճռական պատասխան տալու ցանկացած սպառնալիքի»:

Իրանը դեմ է տարածաշրջանում և հարևան երկրների սահմաններին ցանկացած փոփոխության և այս քաղաքականությունն անփոփոխ է: Այն մշակվում է՝ հաշվի առնելով տարածաշրջանի անվտանգության և քաղաքական ճգնաժամերը և նպատակ ունի կանխել լարվածության աճն ու պահպանել տարածաշրջանի կայունությունը:

Հետևաբար, միջանցքի մասին Ադրբեջանի և Թուրքիայի պարբերաբար հնչող հայտարարությունները սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը  և այնտեղ ապրող ժողովուրդների անվտանգությանն ու ընդհանուր շահերին: Միջանցքի մասին պնդումները հնչում են մի իրավիճակում, երբ Բաքվի և Նախիջևանի միջև կապը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով անցնող արևելք-արևմուտք երթուղին կարող են ապահովել բոլոր հարևանների ընդհանուր շահերը և դառնալ նրանց միջև կապող կետ։