Մեկնաբանություն- Ադրբեջանի Հանրապետության նախագահի ամանորյա բլեֆը
(last modified Mon, 02 Jan 2023 14:51:42 GMT )
Հունվար 02, 2023 18:21 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ադրբեջանի Հանրապետության նախագահի ամանորյա բլեֆը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բոլորից լավ գիտի Հայաստանի հարավային սահմաններն չփոխվելու համար Իրանի բարձր կարողության մասին, և այդ իսկ պատճառով նա իր ելույթներում անընդհատ զգուշացնում է Թեհրանին և սպառնում Իրանի Իսլամական Հանրապետությանը, չիմանալով, որ Ո՛չ Ալիևը, ո՛չ Էրդողանը չեն կարող ստեղծել Զանգեզուրի պատրանքային միջանցքը և փոխել Հայաստանի սահմանները։

Աշխարհի ադրբեջանցիների  համերաշխության  օրվա և Նոր տարվա կապակցությամբ՝ Ալիևն դիմելով իր երկրի ժողովրդին՝  իր  հռետորաբանությամբ, որը կարող է հակակշռի տակ դնել  Իրանի շահերն ու ազգային անվտանգությունը, ասել է.-«Հայաստանն ուզի, թե չուզի՝ Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է: Մենք ցույց ենք տալիս մեր կամքի անսասանությունը, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Մեր պահանջը հիմնավոր է և արդարացի։ Մենք պետք է և կունենանք կապ Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի տարածքի՝ Նախիջեվանի Ինքնավար Հանրապետության միջև»:

Անկասկած, Զանգեզուրի պատրանքային  միջանցքի ստեղծմանն ուղղված Ալիևի  ջանքերը միայն հակադրվելու են  Իրանի Իսլամական Հանրապետության շահերին և անվտանգությանը։ Ի վերջո, Անկարայի և Էրդողանի կողմից Բաքվի  ծրագրված փոփոխությունների պարտադրումը Թեհրանին և Երևանին կհանգեցնի  երկու երկրներ՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության աշխարհագրական և սահմանային հարաբերությունների խզմանը և Հայաստանի շրջափակմանը, և ավելի կարևորը՝ Հայաստանի տարածքով Իրանի կապը  Եվրոպայի  հետ խզմանը:

Փորձագետների կարծիքով, եթե Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ, մի պահ գան այն եզրակացության, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ի վիճակի չէ պատասխանել Բաքվին և Անկարային՝ պատրանքային միջանցք ստեղծելու հարցում,  մի վայրկյան անգամ չեն վարանելու Հայաստանի հարավային հատվածի վրա ռազմական հարձակում իրականացնելու և պատրանքային միջանցքը պարտադրելու համար: 

Բացի հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականության հետ կապված Իրանի հասցեին հնչեցված Բաքվի սպառնալի հայտարարություններից,  Ալիևի՝ Իսրայելի հետ մերձենալու ջանքերը մեծապես կազդեն Իրանի անվտանգության վրա։ Այս կապակցությամբ անցած ուրբաթ Ադրբեջանի Հանրապետության փոխարտգործնախարար Ֆարիզ Ռեզաևը Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման և օկուպացված տարածքներում դեսպանատուն բացելու մասին իր երկրի կայացրած որոշումից հետո մեկնեց Թելավիվ դեսպատան կառուցման համար տարբեր վայրեր ուսումնասիրելու նպատակով:

Թեև Հայաստանի Հանրապետության և Իսրայելի հարաբերությունները գտնվում են դեսպանության մակարդակում, Իսրայելը երբեք չի կարողացել Հայաստանի հետ իր հարաբերությունների հնարավորությունից և Ղարաբաղում Երևանի ազդեցությունից օգտվելով անվտանգության մարտահրավերներ ստեղծել Իրանի համար, սակայն ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանի Հանրապետությունը 2020  թվականի պատերազմից երկու տարի անց, իր տիրապետությունը տարածելով Ղարաբաղի որոշ տարածքների վրա, առավել քան երբևէ պայմաններ է ստեղծել Իսրայելի՝ Իրանի սահմաններ ներթափանցելու համար: Այդ թվում կարելի է նշել խելացի գյուղերի ստեղծումը, Ղարաբաղի տարածքի չարաշահումը՝ անօդաչու թռչող սարքերով  Իրանի վրա հարձակվելու համար, սպանությունների պլանավորումը, լրտեսությունը, միջուկային դիվերսիան և այլն։

Իրանի անվտանգության պաշտոնյաների փաստաթղթերի և բացահայտ խոստովանությունների համաձայն՝  Իրանի անվտանգության դեմ Իսրայելի գործողությունների մեծ մասն իրականացվել է Ադրբեջանի Հանրապետության տարածքից և այդ երկրի վերահսկողության տակ գտնվող տարածքներից։

Կարելի է կանխատեսել, որ հավանաբար Բենիամին Նեթանյահուի կառավարման նոր շրջանում, որն Իսրայելի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություն է դարձրել Իրանի հետ առճակատումը, նա ամենայն լրջությամբ առավելագույնս չարաշահելու է  Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի քաղաքական, դիվանագիտական, անվտանգության և նույնիսկ տարածքային կարողությունները Իրանին  դիմակայելու համար: 

 

Հոդվածի հեղինակ՝ Էհսան Մովահեդյանը

Աղբյուր՝ Իրանական դիվանագիտության վերլուծական կայք