Մեկնաբանություն -Փաշինյանի քննադատությունը ուղղված ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցներին
(last modified Thu, 05 Jan 2023 08:42:50 GMT )
Հունվար 05, 2023 12:12 Asia/Tehran
  • Մեկնաբանություն -Փաշինյանի քննադատությունը ուղղված ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ քննադատել է ՀԱՊԿ-ում Երևանի կառավարության դաշնակիցների անտարբերությունը՝ հակազդելու Ադրբեջանի Հանրապետության վերջին քայլերին։

Հայաստանի վարչապետը և այլ պաշտոնյաներ օգնություն և աջակցություն են ակնկալում Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից՝ Ադրբեջանի զինվորականների կողմից Ղարաբաղի և Հայաստանի միջև հաղորդակցության ճանապարհը փակելու և ոսկու և պղնձի հանքավայրերին տիրանալու պատճառով:

Մի կողմից Երևանի իշխանության պաշտոնյաները բախվում են հայ ժողովրդի և ընդդիմադիր կուսակցությունների ճնշմանը, մյուս կողմից, կարծես թե, օրեցօր ուժեղանում է արեւմտյան կառավարությունների ճնշումը Երեւանի իշխանությունների վրա՝ Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ի մյուս անդամներին ճնշելու նպատակով։ Փաշինյանի կառավարության ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները փորձում են հարցականի տակ դնել նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ՀԱՊԿ-ի հետ համագործակցության և համակարգման պատճառով։ Հատկապես, որ 2020 թվականի հունվարի իրադարձությունները Ղազախստանում տեղի ունեցան այս կազմակերպությունում Հայաստանի նախագահության ժամանակ, և Նիկոլ Փաշինյանը՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ղեկավար, համագործակցության և օգնության հետ մեկտեղ շտապ կարգադրեց Ղազախստան ուղարկել այդ կազմակերպության խաղաղապահ ուժեր։ Բայց հիմա, երբ ՀԱՊԿ-ի ղեկավարությունը Բելառուսի ձեռքում է, այս երկրի իշխանությունները կարծես թե հապաղում են խաղաղապահ ուժեր և լուրջ աջակցություն Հայաստան ուղարկելու հարցում։

Հայաստանի վարչապետն ընդգծել է.«Երևանի կառավարությունն ակնկալում է, որ ՀԱՊԿ-ը օրակարգ կդնի Ադրբեջանի Հանրապետության հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական ​​միջոցառումները՝ Հայաստանի տարածքից այդ երկրի ռազմական ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման համար»։

Ընդդիմադիր կուսակցությունները և նույնիսկ հայ ժողովրդի մի ստվար զանգված արևմտյան որոշ կառավարությունների և լրատվամիջոցների հրահրմամբ, հատկապես ամերիկյան և ֆրանսիական լրատվամիջոցների՝ Փաշինյանի և Ռուսաստանի միջև, Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության,  երկարաժամկետ ռազմական և պաշտպանական համաձայնագրի ստորագրման պատրվակով կասկածի տակ են դնում Երեւանի իշխանության քաղաքականությունները: Երեւանի իշխանությանը քննադատողների այս հատվածն ասում է, որ Ռուսաստանը մեր երկրի իշխանությունների առջեւ պարտավորություն է ստանձնել պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բայց բազմաթիվ զիջումներ ստանալու դիմաց գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Հենց այս անփութության պատճառով էր, որ հայկական բանակը հրաժարվեց մասնալցել անցյալ տարվա սեպտեմբերին Ղազախստանում ՀԱՊԿ-ի անդամ երկրների համատեղ զորավարժություններին։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային ճգնաժամի և ՀԱՊԿ-ի կողմից Երևանի իշխանությունների խնդրանքներին անուշադրության և չարձագանքելու ընդհանուր ամփոփման մեջ պետք է ասել.«Անկախ այս կազմակերպությունից Երեւանի իշխանությունների ակնկալիքների մասին փաստերից, Հայաստանի ճնշումը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անդամների վրա, կարծես թե, ապագայում արդյունքի կհասնի։ Քանի որ դա կարող է միջամտության պատրվակ հանդիսանալ արևմտյան կառավարությունների ձեռքում՝  տարածաշրջանի գործերին մասնակցելու համար։ Մոսկվայի իշխանությունները նույնպես գիտակցում են այս փաստը և պետք է սկսեն լուծումներ փնտրեն՝ դրական արձագանքելու Երևանի կառավարության դիմումներին։