Մեկնաբանություն-Հարևան երկրների հետ հարաբերությունները զարգացնելու Իրանի գործնական կամքը
(last modified Wed, 31 May 2023 13:13:05 GMT )
Մայիս 31, 2023 16:43 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Հարևան երկրների հետ հարաբերությունները զարգացնելու Իրանի գործնական կամքը

Թուրքմենստանի «Հալք մասլահաթի» (Ժողովրդական խորհրդի) նախագահ Ղուրբանղոլի Բերդիմոհամեդովը երեկ (մայիսի 30-ին) այցելել է Թեհրան և հանդիպել ու բանակցել է  Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Իրանի և Թուրքմենստանի հարաբերությունները վերջին երկու տարում ընդլայնվում են: Թուրքմենստանի   «Հալք մասլահաթի» (Ժողովրդական խորհրդի) նախագահը այդ երկրի բարձրագույն պաշտոնյան է։ Ղուրբանղոլիի որդին՝ Սերդար Բերդիմոհամեդովը  անցյալ տարվա հունիսին առաջին անգամ Թուրքմենստանի նախագահի պաշտոնում եղել է Թեհրանում, որը նրա երկրորդ արտասահմանյան ուղեւորությունն էր։ Սերդար Բերդիմոհամեդովի առաջին արտասահմանյան պաշտոնական այցը եղել է Ռուսաստան, ապա Իրան։

Իրանի և Թուրքմենստանի հարաբերությունները բխում են աշխարհագրության և ընդհանուր մշակույթի երկու գործոններից։ Իրանն ու Թուրքմենստանն ունեն մոտ 900 կմ ցամաքային և 300 կմ ծովային սահման։ Ընդհանուր աշխարհագրությունը կարեւոր գործոն է հարաբերությունները զարգացնելու  երկու երկրների իշխանությունների ցանկության համար։

Ռայիսիի և Բերդիմոհամեդովի հանդիպմանը ստորագրվել է 5 պայմանագիր, որոնց հիմնական գործոնն ու հիմքը աշխարհագրությունն է։ Երկու երկրներն էլ կարևորում են երկկողմ հարաբերությունների զարգացումը էներգետիկայի, ջրի և էլեկտրաէներգիայի ու  տարանցման բնագավառներում և տեխնիկական ինժեներական ծառայությունների արտահանման ու գյուղատնտեսության ոլորտներում։

Իրան-Թուրքմենստան հարաբերություններում կարևոր կետը երկու երկրների դրական և կառուցողական տեսակետն է այդ հարաբերությունների վերաբերյալ։ Իրանն ու Թուրքմենստանը շատ ոլորտներում ունեն ընդհանուր մշակույթ։ Իրանի հյուսիսում թուրքմենների ներկայությունը երկու երկրների մտերմության պատճառներից մեկն է և նաև պատճառ է դարձել, որ երկու երկրների ղեկավարները պարբերաբար հանդիպումներ ունենան միմյանց հետ։ Այս առնչությամբ ավելի վաղ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Իրան-Թուրքմենստան հարաբերություններն անվանել էր ազգակցական հարաբերություններ, ինչի մասին խոսվել է նաև Ռայիսիի և Ղուրբանղոլի Բերդիմոհամեդովի հանդիպման ժամանակ։

  Այս հանդիպմանը Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է, որ հեղափոխության առաջնորդի իմաստուն մեկնաբանությամբ մեր հարաբերությունները Թուրքմենստանի հետ ոչ թե բարիդրացիական, այլ ազգակցական հարաբերություններ են։ Ռայիսին նշել է,- «Մշակույթի և քաղաքակրթության ոլորտում երկխոսություններ են տեղի ունեցել, և քայլեր են ձեռնարկվելու, քանի որ այս ոլորտը կարող է ապահովել երկու երկրների հեռանկարը՝ մշակութային մակարդակը բարելավելու համար»:

Թուրքմենստանի «Հալք մասլահաթի» (Ժողովրդական խորհրդի) նախագահն այս հանդիպմանն ասել է  «Մենք ձեր օրինակով ոգեշնչված՝ Թուրքմենստանում ստեղծեցինք Ավագանու և Նպատակահարմարության ժողովը»։

Վերջում նշենք,որ Թուրքմենստանի «Հալք մասլահաթի» (Ժողովրդական խորհրդի) նախագահի այցը Թեհրան կատարվել  է Իրանի 13-րդ կառավարության հարեւանության զարգացման քաղաքականության շրջանակում։ Այս քաղաքականության համաձայն՝ իսլամական, տարածաշրջանային և հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության առաջնահերթությունն է։ Ղուրբանղոլի Բերդիմոհամեդովի այցը Թեհրան վերջին 2 ու կես ամսվա ընթացքում օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի չորրորդ այցն է Թեհրան։ Ղազախստանի վարչապետը, Իրաքի նախագահը, Օմանի սուլթանը և «Հալք մասլահաթի» (Ժողովրդական խորհրդի) նախագահը չորս բարձրաստիճան պաշտոնյաներն են, ովքեր այս ընթացքում այցելել են Իրան։ Ե՛վ Իրանը, և՛ Թուրքմենստանը կարևորում են երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Թուրքմենստանի «Հալք մասլահաթի» (Ժողովրդական խորհրդի) նախագահն այս առնչությամբ ասել է, որ երկու երկրները  լավ կարողություններ ունեն, և մենք պետք է դրանք օգտագործենք ի շահ ժողովրդի։