Մեկնաբանություն-ԻԻՀ մեծարգո առաջնորդը կարևորել է Իրան-Թուրքմենստան հարաբերությունների ընդլայնումը
Թուրքմենստանի «Հալք մասլահաթի» (Ժողովրդական խորհրդի) նախագահի հետ հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշելով,որ Իրանը և Թուրքմենստան բարեկամ երկրներ են ,որոնք ունեն բազմաթիվ մշակութային ընդհանրություններ, ընդգծել է,-«Այս մշակութային ընդհանրությունները կարևոր հիմք են հանդիսանում տարբեր ոլորտներում հարաբերությունների առավել քան երբևէ ընդլայնման համար, հատկապես էներգետիկ և ճանապարհային ոլորտներում»:
Չորեքշաբթի երեկոյան Թուրքմենստանի «Հալք մասլահաթի» (Ժողովրդական խորհրդի) նախագահ՝ Ղուրբանղոլի Բերդիմոհամեդովի հետ հանդիպման ժամանակ բարձր գնահատելով կրոնական և մշակութային հարցերի նկատմամբ նրա ցուցաբերած ուշադրությունը և ինչպես նաև մշակութային կենտրոնների ու մզկիթների ընդլայնմանն ուղղված նրա ջանքերը, Այաթոլլահ Խամենեին ասել է,-««Առևտրի, ճանապարհների, ջրի, էլեկտրաէներգիայի և գազի ոլորտներում հարաբերությունների ընդլայնման մեծ պոտենցիալ կա և ԻԻՀ-ը պատրաստ է համագործակցել այդ ոլորտներում»:
Թեհրանի եւ Աշխաբադի երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մշտապես ընդգծվել է Իրանի եւ Թուրքմենստանի պաշտոնյաների կողմից։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ևս չորեքշաբթի օրը Ղուրբանղոլի Բերդիմոհամեդովի հետ համատեղ ասուլիսում ասել է.«Երկու երկրների միջև համագործակցության փաստաթղթերի ստորագրումը քաղաքական, տնտեսական, մշակութային և քաղաքակրթական հարաբերությունները զարգացնելու երկու երկրների կամքի դրսեւորում է»։
Թուրքմենստանը Կենտրոնական Ասիայի միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ: Իրանի հետ շուրջ 1200 կիլոմետր ցամաքային ու ծովային սահման ունենալը պատճառ է դարձել,որ այդ երկիրը առանձնահատուկ նշանակություն ունենա Իրանի տարածաշրջանային արտաքին քաղաքականության մեջ։
Իրան-Թուրքմենստան հարաբերությունների կարևոր թեմաներից է տրանսպորտն ու տարանցումը։ Իրանը Թուրքմենստանի ամենամոտ ուղիներից է՝ բաց ջրեր, Կենտրոնական Ասիա, Հարավային Ասիա և Պարսից ծոց և նույնիսկ Եվրոպա մուտք գործելու համար: Թուրքմենստանն Իրանի հետ ունի չորս սահմանային անցուղիներ, որոնք են Սարախսը, Լոտֆ Աբադը, Բաջգիրանը և Ինչե Բորունը, որոնցով իրականացվում է երկաթուղային և ճանապարհային առևտրային երթևեկության մեծ մասը։ Աթրաք-Բարեքաթ-Գորգան երկաթուղային գիծը նույնպես տրանսպորտային ոլորտում երկու երկրների համագործակցության ամենաակտիվ ուղիներից է։
Թուրքմենստանը ևս ցանկանում է օգտագործել Իրանի տարանցիկ դիրքը, և 2022 թվականի հուլիսին Աշխաբադում կայացած «Տրանսպորտային և միջազգային տարանցիկ միջանցքներ, կապ և զարգացում» թեմայով նիստում առաջարկել է Տնտեսական համագործակցության կազմակերպության ECO-ի անդամ երկրների շրջանակներում ապրանքների համար ստեղծել երկու միջազգային տարանցիկ երթուղի։Մեկը «Ղազախստան, Ուզբեկստան, Իրան միջանցք»-ն է, իսկ մյուսը՝ «Տաջիկստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Իրան, Թուրքիա»-ն, ընդորում երկու երթուղիներն էլ անցնում են Իրանի տարածքով։
2021 թվականին, Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի Թուրքմենստան կատարած այցի շրջանակում, Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Իրանի և Ադրբեջանի նախագահներ՝ Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի և երկու երկրի նավթի նախարարների ներկայությամբ ստորագրվեց եռակողմ փոխանակման համաձայնագիր,որի համաձայն՝ Թուրքմենստանը Ադրբեջանի Հանրապետությանը օրական վաճառելու է 5-ից 6 մլն խմ գազ, այդ գազը Իրանի տարածքով կտեղափոխվի Ադրբեջանի Հանրապետություն։
Թուրքմենստանում ասֆալտի գործարանի կառուցումը, Հարիրուդ գետի վրա բարեկամության ամբարտակի կառուցումը և Իրանի հյուսիս-արևելյան և Թուրքմենստանի հարավային հատվածներում խմելու ջրի և գյուղատնտեսության ապահովումը, Մարվ քաղաքի խմելու ջրի մաքրման համալիրը, Մարի նահանգի կենտրոնը և նաև Թուրքմենստանից Իրան ձգվող 182 կիլոմետր երկարությամբ գազատարը , որը Սարախսի շրջանում Թուրքմենստանի Դոլաթ Աբադ հանքավայրի գազը տեղափոխել է Իրանի Խանգիրանի ազգային գազային ցանց, երկու երկրների միջև տեխնիկական, տնտեսական և առևտրային համագործակցության ակնհայտ նմուշներ են:
Ակնհայտ է, որ մշակութային և կրոնական ընդհանրությունները, երկար սահմանները և տնտեսական գործունեությունը հիմք են հանդիսացել Իրանի և Թուրքմենստանի միջև երկարաժամկետ համագործակցության համար:
Նշելով, որ հարաբերությունների ընդլայնումը բխում է երկու երկրների շահերից, և լավատեսություն հայտնելով հարաբերությունների ապագայի նկատմամբ, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է,-«Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքմենստանի միջև առավել քան երբևէ համագործակցությունը ենթահող կստեղծի փոփոխվող աշխարհում երկու երկրի դիրքի բարելավման համար»: