100 ամերիկյան կազմակերպություններ ծրագիր են ներկայացրել Սիոնիստական ​​ռեժիմի ապարտեիդին դիմակայելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i201010-100_ամերիկյան_կազմակերպություններ_ծրագիր_են_ներկայացրել_Սիոնիստական_ռեժիմի_ապարտեիդին_դիմակայելու_համար
Ամերիկյան 100 կազմակերպություններ ներկայացրել են «Ապարտեիդից զերծ հասարակություններ» կոչվող ծրագիրը, որի նպատակն է վերջ դնել ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Սիոնիստական ​​ռեժիմի ապարտեիդին։ Այս արշավի հեղինակների հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի օրը, ասված է,-«Այս ծրագիրը սկսվել է Հյուսիսային Ամերիկայում Սիոնիստական ​​ռեժիմի ապարտեիդը կասեցնելուն ուղղված շարժում սկսելու նպատակով և ներշնչված է այն հակաապարտեիդով,որը Հարավային Աֆրիկայում վերջ դրեց ապարտեիդին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2023 14:08 Asia/Tehran
  • 100 ամերիկյան կազմակերպություններ ծրագիր են ներկայացրել Սիոնիստական ​​ռեժիմի ապարտեիդին դիմակայելու համար

Ամերիկյան 100 կազմակերպություններ ներկայացրել են «Ապարտեիդից զերծ հասարակություններ» կոչվող ծրագիրը, որի նպատակն է վերջ դնել ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Սիոնիստական ​​ռեժիմի ապարտեիդին։ Այս արշավի հեղինակների հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի օրը, ասված է,-«Այս ծրագիրը սկսվել է Հյուսիսային Ամերիկայում Սիոնիստական ​​ռեժիմի ապարտեիդը կասեցնելուն ուղղված շարժում սկսելու նպատակով և ներշնչված է այն հակաապարտեիդով,որը Հարավային Աֆրիկայում վերջ դրեց ապարտեիդին»:

Հայտարարության մեջ ասվում է, -«Պաղեստինի  ժողովուրդը տասնամյակներ շարունակ բախվել է իսրայելական գաղութացմանը, օկուպացմանը և իսրայելական քաղաքատիպ ավանների կառուցմանը, որոնք պարտադրվել են ռասիստական ​​և խտրական օրենքներով, բռնի տեղահանմամբ, շրջափակմամբ, երթևեկությունների սահմանափակումներով և մարդու իրավունքների համակարգված խախտումներով:
Այս հայտարարության  մեջ, վկայակոչելով իրավաբան հետազոտողներին և միջազգային իրավապաշտպան հանրությանը, ընդգծվում է, որ «այս պայմանները օրինազանցություն  են, և դրանից ելնելով մենք պահանջում ենք վերացնել ապարտեիդի ռեժիմը»։
2022 թվականի հուլիսի 25-ին Կանադայում կյանքի կոչվեց «Միասին ընդդեմ ապարտեիդի» վերնագրով նմանատիպ նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով սովորեցնել կանադացիներին և նրանց համար հնարավորություն ստեղծել մասնակցելու պաղեստինցիների ճնշումների դեմ պայքարի ջանքերին։

Ավելի վաղ իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարություններ կամ զեկույցներ հրապարակելով շեշտել և դատապարտել էին Սիոնիստական ​​ռեժիմի ապարտեիդ բնույթը։ Amnesty International-ը 2022 թվականի փետրվարին Սիոնիստական ​​ռեժիմին մեղադրել է ապարտեիդի մեջ։
Այս իրավապաշտպան կազմակերպության մոտ 300 էջանոց զեկույցում, որը վերնագրված է «Իսրայելի գերիշխանության և դաժան ռեպրեսիայի համակարգն ընդդեմ պաղեստինցիների» վերտառությամբ, ապարտեիդի վրա հիմնված Իսրայելի քաղաքականության մասին, ասված է.-«Amnesty International-ն համոզված է,որ Իսրայելի ռեժիմը պաղեստինցիների նկատմամբ  վերաբերվում է,որպես ոչ հրեա ռասայական խմբի»:
Զեկույցում ասված է. «1948 թվականին իր հիմնադրումից ի վեր, Իսրայելը վարել է հրեաների ժողովրդագրական գերիշխանության հաստատման և պահպանման հստակ քաղաքականություն և  փորձել է իր վերահսկողությունը  այդ տարածքի վրա  առավելագույնի հասցնել  ի շահ հրեա իսրայելցիների։
Human Rights Watch-ը, որը ոչ կառավարական և միջազգային կազմակերպություն է, և հիմնված է Նյու Յորքում, 2021 թվականի մայիսին հրապարակել է 213 էջանոց զեկույց, որում Սիոնիստական ​​ռեժիմը բնութագրել է որպես ապարտեիդ ռեժիմ և Միջազգային քրեական դատարանից պահանջել է պատասխանատվության ենթարկել «իսրայելցի պաշտոնյաներին»։  Ըստ Human Rights Watch-ի՝ մի քանի տասնամյակ շարունակ  պաղեստինցիների կյանքի վրա Իսրայելի վերահսկողության հնարավորության կապակցությամբ ապարտեիդ ռեժիմին ուղղված կրկնվող նախազգուշացումներից հետո, այժմ արդեն իրավիճակը ապարտեդի է :

Human Rights Watch կազմակերպության Իսրայելի և Պաղեստինի բաժնի տնօրեն Օմար Շակիրը  անդրադառնալով Իսրայելի ապարտեիդին, ասում է.-«Սա ամենահստակ բացահայտումն է, որին հասել է Human Rights Watch-ը Իսրայելի 30-ամյա պահվածքի վերաբերյալ»:

Համաձայն միջազգային օրենքների, հատկապես Հռոմի կանոնադրության, որի հիման վրա ստեղծվել է Միջազգային քրեական դատարանը, ապարտեիդը համարվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում պաղեստինցիների նկատմամբ, Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունները հատկապես 1967թ.-ի գրավյալ տարածքներում, միշտ հիմնված են եղել էթնիկական տարանջատման և շարունակական ջանքերի վրա: Այս ռեժիմի կողմից  տևական փորձեր են արվել Արևմտյան ափի շատ տարածքներում  պաղեստինցիներին շրջափակելու համար: 

Սիոնիստական ​​ռեժիմը օկուպացված Պաղեստինում, որի  բնակիչների մոտ մեկ իններորդը պաղեստինցիներ են , ինչպես նաև 1967 թվականի օկուպացված տարածքներում, փորձում է հրեաներին առավելագույն տարածքներ հատկացնել իսկ  պաղեստինցիներին բնակեցնել օկուպացված Պաղեստինի շատ խիտ բնակեցված և աշխարհագրորեն սահմանափակ կենտրոններում:

Սիոնիստական ​​ռեժիմը սիստեմատիկորեն խտրականություն է ցուցաբերում պաղեստինցիների նկատմամբ, ինչն ավելի խիստ կերպով է իրականանում օկուպացված տարածքներում, ներառյալ Հորդանան գետի Արևմտյան ափի բնակիչների նկատմամբ: 

Իհարկե, Սիոնիստական ​​ռեժիմի անմարդկային գործողությունները պաղեստինցիների դեմ միայն ապարտեիդով չեն սահմանափակվում, այլ այս ռեժիմը շարունակաբար յուրացնում է նրանց տարածքները Հորդանան գետի  արևմտյան ափի տարբեր շրջաններում՝  քաղատիպ ավաններ կառուցելու և հնարավորինս շատ սիոնիստներ բնակեցնելու նպատակով։ Բացի այդ, Իսրայելը շարունակաբար դաժան հարձակումներ է իրականացրել Գազայի հատվածի դեմ՝ սպանելով պաղեստինցիներին և ավերելով նրանց ենթակառուցվածքներն ու տները, իսկ 2007 թվականից ի վեր նա պաղեստինյան այս խիտ բնակեցված տարածքը շրջափակել է: 

Իսրայելի այս արարքը մարդկության դեմ հանցագործության վառ օրինակ է։ Իրավապաշտպան կազմակերպությունների և կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի զեկույցների համաձայն, Իսրայելի ռեժիմն աշխարհում մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողներից մեկն է։