Հունիս 11, 2023 15:44 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Շարունակվում են Արևմուտքի հակաքարոզչությունը  և պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները խափանելու քայլերը

ԻԻՀ նախագահն իր ֆրանսիացի պաշտոնակցի հետ շաբաթ երեկոյան ունեցած հեռախոսազրույցում ընդգծել է պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններում ցանկացած քաղաքականացված և ոչ կառուցողական քայլից խուսափելու անհրաժեշտությունը:

Հարցազրույցում ԻԻՀ նախագահն անդրադառնալով պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերջին կարգավիճակին  հիշեցրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի համագործակցությունը և Գործակալության կողմից Իրանի՝ իրավական պարտավորություններին հավատարիմ մնալու մասին բազմիցս հաստատումները:

Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահն այն դեպքում է ընդգծում  պատժամիջոցների հետ կապված բանակցություններում ոչ կառուցողական և քաղաքականացված քայլերից  խուսափելու անհրաժեշտությունը,  երբ  վերջին մի քանի շաբաթների ընթացքում  տարբեր լրատվամիջոցների կողմից բազմաթիվ ենթադրություններ և լուրեր են տարածվել  միջուկային համաձայնագրի շուրջ Իրանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված համաձայնության մասին:

Նախ սիոնիստական «Հաարեց» օրաթերթը հավակնելով,,թե Իրանը և ԱՄՆ-ն մոտեցել են ՀԳՀԾ-ն վերականգնելու շուրջ համաձայնության ձեռք բերման, սկսել են պատժամիջոցների վերացման բանակացությունների մասին ապատեղեկտվություն տարածել: Այս սիոնիստական թերթը հավակնել է,թե «Գաղտնի բանակցություններ են ընթանում Թեհրանի և Վաշինգտոնի միջև, և կա երկու երկրների միջև սահմանափակ և նախնական համաձայնության հասնելու հնարավորություն, ըստ որի  Իրանը  Իրաքում սառեցված իր 20 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցման դիմաց կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակը:Իսկ Հարավային Կորեան կկրճատի Արժույթի միջազգային հիմնադրամից իր մասնաբաժինը»:

Այնուհետև  անգլիական «Middle East Eye» լրատվական կայքը, վկայակոչելով որոշ աղբյուրներ, պնդում էր, որ բանակցություններում զգալի առաջընթաց են գրանցվել, և կողմերը հասել են «ժամանակավոր համաձայնության», որի մանրամասները կներկայացվեն երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին։ 

Դա այն դեպքում,երբ  ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունն արձագանքելով Իրանի և ԱՄՆ-ի «ժամանակավոր համաձայնության գալու» մասին պնդմանը ,հայտարարել է,-«ՀԳՀԾ-ն փոխարինող ժամանակավոր համաձայնագիր օրակարգում չկա. Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը նաև ի պատասխան Middle East Eye-ի հայտարարությանն ասել է. «Այս զեկույցը կեղծ է և մոլորեցնող, Իրանի հետ ժամանակավոր համաձայնագրի վերաբերյալ ցանկացած  տեղեկատվություն կեղծ է»:

Փաստն այն է, որ արևմտյան կողմերը, մասնավորապես ԱՄՆ-ն, որոնք համարվում են ՀԳՀԾ-ն խախտողներ և մինչ այժմ որևէ արդյունավետ քայլ չեն ձեռնարկել իրենց անօրինական և միակողմանի  քայլերը հատուցելու համար, այս անգամ փորձել են պատժամիջոցների չեղարկման բանակցությունների շուրջ հակաքարոզչություն իրականացնել: ԱՄՆ-ն  այսպես կոչված, «ժամանակավոր համաձայնության  վերաբերյալ թե՛ հավակնում է դիվանագիտական ​​մեթոդներով հետամուտ լինել խնդրին, և՛ թե՛ Իրանում քաղաքական և տնտեսական ճնշումների մեծացմամբ պայմաններ  ստեղծել  Իրանից ավելի շատ զիջումներ կորզելու համար։

Սա այն դեպքում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է պատժամիջոցների ամբողջական վերացման, ինչպես նաև  ԱՄՆ-ի կողմից  քաղաքական կամք դրսևորվելու անհրաժեշտությունը ցանկացած հնարավոր համաձայնության հասնելու համար: Ուստի Իրանը ձգտում է հասնել համապարփակ համաձայնության, և դրան հասնելու համար նա նույնպես դրսևորել է իր բարյացակամությունը,որի վառ վկայությունն է՝  ՄԱԳԱՏԷ-ի ենթադրյալ վեճերի տեխնիկական լուծումը,որն  իրականացվել է փոխվստահության ամրապնդման նպատակով։

Արևմտյան կողմերը, սակայն, անկախ Իրանի Իսլամական Հանրապետության իրականացրած քայլերից, հերթական անգամ մեղադրանքներ են հնչեցրել Իրանի խաղաղանպատկ միջուկային ծրագրի դեմ և շարունակելով տնտեսական ու քաղաքական ճնշումներն ու հակաքարոզչությունը, ձգտում են իրենց պահանջները  պարտադրել  Իրանի և զիջումներ ստանալ այս երկրից։

 

Պիտակ