Մայիս 30, 2024 18:27 Asia/Tehran
  • Իրանի գործադիր իշխանության ժամանակավոր պաշտոնակատար. Իրանի փոխգործակցությունը այլ երկրների հետ փոխեց աշխարհում ուժային հավասարումները

Իրանի գործադիր իշխանության ժամանակավոր պաշտոնակատարն ասել է. «Այսօր Իրանի լայնածավալ փոխգործակցությունը իսլամական երկրների, հարևանների և համախոհ երկրների, ինչպես նաև միակողմանիության դեմ հանդես եկող տերությունների ու երկրների հետ փոխել է ուժերի հարաբերակցությունը աշխարհում»:

Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի օրը Իրանի գործադիր իշխանության ժամանակավոր պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը հանդիպեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, ով ժամանել է Թեհրան՝ իր ցավակցությունները հայտնելու Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների նահատակության կապակցությամբ, և երախտագիտություն հայտնելով  Իրանի ժողովրդին Սիրիայի կառավարության և ժողովրդի կարեկցանքի ու համերաշխության արտահայտման համար, նա Իրանի Իսլամական Հանրապետության վարչակարգի հենասյուների ամրությունը և, որ ավելի կարևոր է, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խոհեմ առաջնորդությունը համարել է հիմնական գործոնները՝ ժողովրդին ծառայող մի խումբ լավագույն մարդկանց նահատակության կրիտիկական ու դժվարին փուլից երկրի անվտանգ անցման համար:

Անդրադառնալով Իսլամական դիմադրության շարժմանն աջակցելու երկու երկրների՝ Իրանի և Սիրիայի հիմնական ռազմավարությանը, Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը ձախողված համարեց դիմադրության առանցքի, ինչպես նաև Իրանի և Սիրիայի միջև բարեկամական հարաբերությունների վրա հարձակվելու թշնամու դավադրությունը, և հավելեց. «Այս պարտության գագաթնակետն այսօր Գազայում է, որտեղ Սիոնիստական ​​հանցավոր ռեժիմը, չնայած մի քանի խոշոր համաշխարհային տերությունների լիակատար աջակցությանը, ձախողվել է դիմադրության շարժման մարտիկների դիմաց և չի հասել իր նպատակներից որևէ մեկին»։

Ընդգծելով երկու երկրների մասնավոր հատվածների ակտիվացման անհրաժեշտությունը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման համար՝ Մոխբերն ընդգծել է Իրանի և Սիրիայի միջև պայմանավորվածությունների կատարման գործընթացի արագացումը, հատկապես այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նահատակ Ռայիսիի Սիրիա կատարած այցի ընթացքում։

Սիրիայի նախագահն էլ հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը, ունենալով մեծ անհատականություններ, համակարգ է, որը հենվում է միակուռ վարչական ինստիտուտների և կառուցվածքի վրա, այլ ոչ թե անհատների, և հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության վարչակարգը անցած 44 տարիների ընթացքում, բախվելով հսկայական ճգնաժամերի, կոփվել ու ամրապնդվել է, և թշնամու դավադրությունները կամ նման ցավալի իրադարձությունները չեն կարող նրա մեջ խափանումներ առաջացնել ո՛չ այսօր, ո՛չ ապագայում։

 

Պիտակ