Մեկնաբանություն- Բաքվի և Երևանի միջև լարվածության աճը և ռազմական վտանգավոր տեղաշարժերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204500-Մեկնաբանություն_Բաքվի_և_Երևանի_միջև_լարվածության_աճը_և_ռազմական_վտանգավոր_տեղաշարժերը
Օտարերկրացիների հրահրմամբ վերջին ամիսներին Ադրբեջանը ռազմական բազում տեղաշարժեր է իրականացրել: Վերջին օրերին ադրբեջանական ԶԼՄ-երը լուրեր են հաղորդում Հարավային Կովկասում նոր ռազմական տեղաշարժերի և Հայաստանից Լաչինի շրջան հրետանու և ռազմական մեքենաների տեղափոխման մասին:
(last modified 2026-02-25T12:24:36+00:00 )
Օգոստոս 13, 2023 15:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Բաքվի և Երևանի միջև լարվածության աճը և ռազմական վտանգավոր տեղաշարժերը

Օտարերկրացիների հրահրմամբ վերջին ամիսներին Ադրբեջանը ռազմական բազում տեղաշարժեր է իրականացրել: Վերջին օրերին ադրբեջանական ԶԼՄ-երը լուրեր են հաղորդում Հարավային Կովկասում նոր ռազմական տեղաշարժերի և Հայաստանից Լաչինի շրջան հրետանու և ռազմական մեքենաների տեղափոխման մասին:

Այդ առնչությամբ, Ադրբեջանի պաշտպանություն նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտարարել, որ իբր Հայաստանի զինված ուժերը լրացուցիչ զորքեր և զինտեխնիկա են տեղափոխում Լաչինի շրջան: Ադրբեջանի ՊՆ-ն, հղում անելով մի շարք տեսանյութերի, պնդում է, որ հայկական ռազմական մեքենաներն ու հրետանային ստորաբաժանումները շարժվում են դեպի Լաչին։

Հավանական է, որ Իլհամ Ալիևի կառավարությունը, որը օտարների խորհրդով ձգտում է  ղարաբաղյան երրորդ պատերազմին, փորձում է անիրական պատկերներ տարածելով,  հրահրել տարածաշրջանի հասարակական կարծիքը:

Չնայած այս հնարավորությանը, որոշ փորձագետներ կարծում են, որ վերջին երկու տարիներին Ադրբեջանի ռազմական ուժերի տեղաշարժերը նկատի առնելով, Հայաստանի զինված ուժերը նույնպես պատրաստվում են նոր ռազմական տեղաշարժերի տարածաշրջանում։ Երևանի կառավարության տեսանկյունից Արցախի հայերը Իլհամ Ալիևի կառավարության կողմից ենթարկվում են դիտավորյալ ցեղասպանության։ Ի պատասխան Բաքվի կառավարության մեղադրանքների՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես մեղադրել է Ադրբեջանի զինված ուժերին հրադադարի պայմանները խախտելու մեջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը կրակել է Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ Ղարաբաղում տիրող մարդկային ծանր վիճակի պատճառով, պահանջել է Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խիստ հակադարձել է Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ Հայաստանի կառավարության դիրքորոշմանը։

Անդրադառնալով արցախահայության ծանր վիճակին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Բաքուն կանխում է մարդասիրական օգնությունների առաքումն այս տարածաշրջան և էթնիկ զտումներ է իրականացնում»:

Երևանի և Բաքվի միջև լարվածությունները սրվում են այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքը: Նիկոլ Փաշինյանի այս դիրքորոշումը նշանակում է, որ Երևանի ղեկավարները պատրաստ են Իլհամ Ալիևի կառավարությանը հանձնել Լեռնային Ղարաբաղը և բոլոր քաղաքներն ու գյուղերը, որոնք նախկինում գտնվում էին Հայաստանի վերահսկողության տակ։ 

Չնայած Հայաստանի այս մեծ զիջմանը, Իլհամ Ալիևի կառավարությունը, օտարների դրդմամբ, ռազմական տեղաշարժեր է իրականացնում շփման գծում՝ ղարաբաղյան երրորդ պատերազմ հրահրելու նպատակով։

Ավելի վաղ, ԱՄՆ-ում բնակվող Ադրբեջանի քաղաքական հարցերի փորձագետ՝ Արեֆ Յունեսն ասել էր.«Նկատի առնելով ղարաբաղյան խաղաղության պայմանագրի  գործընթացը՝ 2023 կամ 2024 թվականներին հավանական է թվում պատերազմի բռնկումը»:

Այս փորձագետը համոզված է, որ օտարերկրյա և շահագրգիռ պետությունները, այդ թվում՝ Թուրքիան, Սիոնիստական ​​ռեժիմը, ԱՄՆ-ն և որոշ եվրոպական պետություններ Իլհամ Ալիևի կառավարությանը դրդում են հրահրել ղարաբաղյան երրորդ պատերազմը:

Ընդհանուր հայտարարի գալով, կարելի է ասել, որ Նկատի ունենալով Արցախում ապրող հայերի վիճակի նկատմամբ Ադրբեջանի անտարբերությունը և հայերի ծանր վիճակի և նրանց ճակատագրի նկատմամբ միջազգային հանրության հարաբերական լռությունը՝ Երևանի կառավարությունը, կարծես ձգտում է կանխել հայերի ցեղասպանությունը: