Մեկնաբանություն.Չինաստանի պաշտպանության նախարարի այցը Ռուսաստան, Արևելքի հզորացումն ընդդեմ Արևմուտքի
Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուրի այցը Ռուսաստան և Բելառուս ցույց է տալիս, որ Պեկինը, ուկրաինական ճգնաժամի լուծմանն ուղղված դիվանագիտության հետ մեկտեղ, լրջորեն վարում է նաև Արևելքն Արևմուտքի դեմ ուժեղացնելու քաղաքականություն։
Փաստորեն վերջին տարիներին Չինաստանը և Ռուսաստանը զգալիորեն զարգացրել են իրենց հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ ընդդեմ Արևմուտքի դաշինքի ռազմավարության։ Երկու երկրների համագործակցությունը ոչ միայն ռազմական և անվտանգության ոլորտներում է, այլ նաև տնտեսության, քաղաքականության դիվանագիտության, մշակույթի, գիտության, տեխնոլոգիայի, և հանրային առողջության ոլորնտերում երկու երկրները ունեն շատ ճկուն, համապարփակ և որոշ դեպքերում շատ կենտրոնացված համագործակցություն: Դա այն դեպքում,երբ Արևմուտքը կարծում էր, որ Պեկինի և Մոսկվայի միջև ռազմավարական որոշ տարաձայնությունների պատճառով երկու կողմերի հարաբերությունները կմնան փխրունև խոցելի։ Սակայն Ռուսաստանի և Չինաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները և Մոսկվայի ու Պեկինի վրա ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ճնշումների ուժեղացումը, և վերջապես Արևմուտքի կողմից ստեղծված ուկրաինական ճգնաժամը, պատճառ դարձան,որ Չինաստանը և Ռուսաստանը ընթանան ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։
Միջազգային հարցերի փորձագետ Լի Կոնտին ասում է.-«ԱՄՆ-ն և Արևմուտքը չէին պատկերացնում, որ Չինաստանն ու Ռուսաստանը անտեսելու են իրենց որոշ տարաձայնություններ և կորդեգրեն համապարփակ համագործակցության զարգացման ու խորացման ուղի։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն և եվրոպական երկրները, հատկապես ուկրաինական ճգնաժամից հետո, լայնածավալ ջանքեր գործադրեցին Չինաստանը Ռուսաստանից անջատելու համար, սակայն այդ ջանքերը զուր անցան»:
Թվում է,որ այն ինչ Չինաստանի հանդեպ Արևմուտքի դժգոհությունն է առաջացրել , դա Ուկրաինայի ճգնաժամում Պեկինի՝ Ռուսաստանի կողմն անցնելն է,ինչը այս կապակցությամբ մոլորեցրել է ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին և ուկրաինական պատերազմում Ռուսաստանին օգնելու կապակցությամբ Չինաստանի դեմ նրանց մեղադրանքները մինչ այժմ ոչ մի արդյունք չեն ունեցել:
Միջազգային հարցերի փորձագետ Հի Սինգ Ցոն այդ մասին ասում է.«Արևմուտքը հույս ուներ, որ Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցները ծնկի կբերեն այս երկրին ուկրաինական ճգնաժամում, սակայն ոչ միայն դա տեղի չունեցավ, այլ Արևելյան ճակատը, ամրապնդելով իր հարաբերություններն ու ռազմական դիրքերը Արևմուտքի դեմ, գործնականում ցույց տվեց, որ կարող է դիմակայել Արևմուտքի ցանկացած ագրեսիվ գործողություններին ու զոռբայություններին: ԱՄՆ-ն և Եվրոպական երկրները աջակցելով ուկրաինական ճգնաժամին, ծանր ծախսեր են պարտադրել իրենց ժողովուրդներին, ինչի դեմ բողոքում է այդ երկրների հասարակական կարծիքը»:
Համենայնդեպս Չինաստանի պաշտպանության նախարարի այցը Ռուսաստան ցույց է տալիս, որ Մոսկվայի և Պեկինի միջև տարաձայնություններ առաջացնելու և Չինաստանը Ռուսաստանից հեռացնելու Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի ջանքերը ոչ միայն արդյունք չեն տվել, այլև ամրապնդել են արևելյան ճակատի հարաբերությունները։ Թվում է, թե Արևելքի հզորացումը մտահոգում է ԱՄՆ-ին, քանի որ վերջինս կկորցնի իր համաշխարհային հեգեմոնիան, որի իրականացման գործընթացն արդեն մեկնարկել է:
ԱՄՆ-ի տեսանկյունից՝ Չինաստանը ամրապնդելով իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, կարող է առավել քան երբևէ ռազմավարական նեղ դրության մեջ դնել Արևմուտքին: Տարածաշրջանային և համաշխարհային փոխանակումներում դոլարի դիրքի աճող թուլացումը, միջազգային զարգացումներում և հարաբերություններում Արևելքի դիրքերի ամրապնդմանը զուգընթաց, ավելի են թուլացնում ԱՄՆ-ի գլոբալ դիրքը։ Ուստի Չինաստանի պաշտպանության նախարարի այցը Ռուսաստան է՛լ ավելի մեծ կարևորություն է ստանում: