Մեկնաբանություն- Ղարաբաղը հայաթափ անելու Բաքվի նոր ծրագիրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Լեռնային Ղարաբաղը հայաթափ անելու Իլհամ Ալիևի կառավարության նոր ծրագիրը:
Նիկոլ Փաշինյանն ասել է,-«Հավաստի տեղեկություններ են ստացվել, թե Ադրբեջանի կողմից ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն` Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, բայց մուտք թույլ չտալու ուղղությամբ»։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է,-«Իլհամ Ալիևի կառավարությունը ԼՂ-ում շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը: Ալիևի կառավարությունը մտադիր է բացել Լաչինի միջանքը և թույլ տալ հայերը առանց վերադարձի իրավունքի լքեն ԼՂ-ը»:
Հայաստանի պաշտոնյաների և փորձագետների այս հայտարարությունների դիմաց, Բաքվի կառավարությունը, պաշտոնական տվյալներ հրապարակելով հայտարարել է,որ անցած երեք օրերի ընթացքում Լաչինի սահմանային անցակետում ավելի քան 200 հոգու համար անվճար երթևեկելու հնարավորություն է ստեղծվել ,որոնց մեջ կան հայեր որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են և ունեն ռուսական անձնագիր: Բաքվի պաշտոնյաների խոսքերով՝ սահմանային անցակետով Ղարաբաղի խաղաղ բնակիչների անցման հարցում որեւէ խոչընդոտ կամ խնդիր չկա։ Բաքուն այն դեպքում է նման հայտարարություն անում, երբ միջազգային կազմակերպություններն զգուշացրել են Ղարաբաղում տիրող ծարն վիճակի մասին։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է,որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին շրջափակելով «էթնիկ զտումների քաղաքականություն» է վարում։ Հայաստանի վարչապետը նաև անօրինական է համարել Իլհամ Ալիևի կառավարության կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և ասել. «Լաչինի միջանցքի մուտքի մոտ դեռևս սպասվում է մոտ 400 տոննա մարդասիրական բեռ, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար»։
2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Լաչինի միջանցքի գրավումից ի վեր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բազմիցս անջատվել է էլեկտրաէներգիան, գազը, հեռախոսագծերը և ինտերնետը։ Սա է պատճառը, որ Ղարաբաղի հայ բնակիչների հույսը կորել է, և այս շրջանի տասնյակ հազարավոր բնակիչներ գտնվում են հոգե-հուզական անմխիթար վիճակում, և եթե իրավիճակը չփոխվի, նրանցից շատերը կլքեն իրենց բնակավայրերը: Այս համատեքստում Ղարաբաղի շրջանի բնակիչներից Աննա Մնացականյանն ասում է,-«Հիմնական խնդիրն այն է, որ Ստեփանակերտում Հայաստանի իշխանության նկատմամբ վստահություն չկա»։
Փաստորեն, ղարաբաղցիները Փաշինյանի կառավարության քաղաքականությունն անարդյունավետ են համարում։ Որովհետև այս քաղաքականության արդյունքում Իլհամ Ալիևի կառավարությունը քայլ առ քայլ առաջ է ընթանում իր պահանջներն իրականացնելու և Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին դրանք պարտադրելու ուղղությամբ։ Մյուս կողմից, Հայաստանի իշխանությունները փորձում են հուսադրել այս երկրի ժողովրդին։
Հայ քաղաքագետներն ու մեկնաբաններն ասում են, որ Լաչինի միջանցքը փակվել է ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում խնդիրները միտումնավոր կերպով սրելու նպատակով, և բանակցությունների ձախողման հիմնական պատճառը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է։ Մյուս կողմից, ադրբեջանցի վերլուծաբանները նշելով, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, իմանալով, որ Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սահմանների զատումը և պայմանական պետական սահմանների որոշումն անխուսափելի գործընթացներ են, փորձում են արհեստական խոչընդոտներ ստեղծել բանակցային և Լեռնային Ղարաբաղի վերաինտեգրման գործընթացում, և այդպիսով ժամանակ շահել: Ադրբեջանի և Հայաստանի հասարակական կարծիքի տարբեր մոտեցումների և միմյանց նկատմամբ անվստահության պատճառով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը բախվում է բազմաթիվ խնդիրների։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները պահանջում են իրագործել 2020 թվականի նոյեմբերի 9-ի կեսգիշերին Մոսկվայում ստորագրված տասը կետից բաղկացած խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը։Մինչդեռ Իլհամ Ալիեւի կառավարությունը փորձում է նոր կետ ավելացնել Մոսկվայի տասը կետից բաղկացած խաղաղության համաձայնագրին, ինչպես պահանջում են օտարները։ Ըստ այդ կետի՝ Բաքվի իշխանությունները Անկարայի կառավարության ճնշման տակ փորձում են Հայաստանի հարավից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն տանող միջանցք ստեղծել։ Ակնհայտ է, որ եթե Բաքվի և Անկարայի այս պահանջը կատարվի, ապա Իրանի հետ Հայաստանի սահմանը կփակվի։ Այս գործողության արդյունքում Իրանը կկորցնի տարածաշրջանում իր բազմաթիվ տնտեսական, քաղաքական և նույնիսկ աշխարհագրական առավելությունները։ Բաքվի և Անկարայի այս պահանջի իրականացումից հետո կարճ ժամանակում կկործանվի նաև Հայաստանը։ Այդ իսկ պատճառով Իրանը հայտարարել է, որ կտրականապես դեմ է տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության և պաշտպանելու է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Հայաստանի իշխանությունները բազմիցս դեմ են արտահայտվել Բաքվի և Անկարայի իշխանությունների այս պահանջին։ Սակայն Ադրբեջանի նախագահը միշտ ընդգծել է, որ եթե Հայաստանը ընդդիմանա, Բաքուն ուժով կկառուցի այդ միջանցքը Հայաստանի տարածքում: