Հարավարևելյան Ասիայի պետությունները (ASEAN) պատրաստվում են օգտագործել տեղական արժույթներ
(last modified Thu, 31 Aug 2023 15:15:38 GMT )
Օգոստոս 31, 2023 18:45 Asia/Tehran
  • Հարավարևելյան Ասիայի պետությունները (ASEAN) պատրաստվում են օգտագործել տեղական արժույթներ

Ինդոնեզիայի, Մալայզիայի և Թաիլանդի միջև համաձայնագրի ստորագրմամբ այս երկրների տեղական արժույթները ևս մուտք են գործել Հարավարևելյան Ասիայի միության (ASEAN) առևտրային շուկաներ։

Ինդոնեզիայի, Մալայզիայի և Թաիլանդի կենտրոնական բանկերի  ղեկավարները Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) ֆինանսների նախարարների Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայացած հանդիպման շրջանակում ստորագրելով պաշտոնական և գործառնական եղանակով տարածաշրջանային արժույթների օգտագործման մասին  համաձայնագիր,   ASEAN-ի  առևտրային շուկաներում հանել են ԱՄՆ դոլարը: Ինդոնեզիան,  որն այս տարի ստանձնել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) նախագահությունը, անդամ երկրների հետ հաստատել է  LCT համագործակցություն:  LCT համաձայնագիրը կնքվել է  ԱՍԵԱՆ-ի  ասոցիացիայի անդամ 10 երկրների և    Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև: Համաձայնագիրը  կնքվել է տարածաշրջանային ֆինանսական համագործակցությունն  ընդլայնելու նպատակով։ 

Այս համաձայնագրի կարևորագույն կետերից մեկը տեղական արժույթների օգտագործման խթանումն է և ԱՄՆ դոլարից կախվածության նվազեցումը։

Այս կապակցությամբ Ինդոնեզիայի Տնտեսական և իրավունքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն և այս երկրի առաջատար տնտեսական փորձագետ Բիմա Յադհաստարան կարծում է.-«2023 թվականին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում (ASEAN) Ջակարտայի հերթական նախագահությունը լավ հնարավորություն է LCT համաձայնագրի շրջանակում խթանելու ազգային արժույթների օգտագործումը առևտրային գործարքներում»։

Ավելի վաղ այնպիսի կարևոր միություններ, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և BRICS-ը, ցանկություն էին հայտնել դոլարը հանել տարածաշրջանային առևտրից։ Այս ոլորտում ակտիվ են եղել նաև Հարավային և Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներ: Համենայն դեպս շատ երկրների հետ համագործակցության ընդլայնումը Ինդոնեզիայի կառավարության կարևորագույն ծրագրերից է հայտարարվել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում իր նախագահության ժամանակաշրջանում: 

Նկատի ունենալով աշխարհի տարբեր երկրների կրկնակի  ջանքերը՝ ԱՄՆ դոլարը տարածաշրջանային առևտրային գործարքներից հանելու ուղղությամբ, փորձագետները կարծում են, որ  ASEAN-ի շրջանակում ստարագրված  վերջին համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային փոխանակումներում ԱՄՆ դոլարից հրաժարվելու  և տեղական արժույթներ կիրառելու համար: 

Հարավարևելյան Ասիայի միության (ASEAN)  անդամ 10 երկրների ղեկավարները վերջերս, համապարփակ տնտեսական հուշագրի ստորագրման շրջանակներում,  ակտիվացրել են անդրսահմանային էլեկտրոնային վճարումների համակարգը՝ օգտագործելով իրենց տարածաշրջանային արժույթները։ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ աշխարհի շատ երկրների կողմից ապադոլարիզացիայի քաղաքականության որդեգրման հետ մեկտեղ դոլարի մասնաբաժինը երկրների արժութային պահուստներում 2000 թվականին կազմում էր  71 տոկոս,որը նվազելով 2022 թվականին հասել է 58 տոկոսի։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դոլարը տարածաշրջանային և գլոբալ գործարքներից հեռացնելու ռազմավարության իրականացումը պահանջում է գլոբալ ապահովման շղթա: 

Եթե ​​ավելի շատ երկրներ առևտրում դոլարի և եվրոյի փոխարեն դիմեն տեղական արժույթների օգտագործմանը, կշահեն այն երկրները, որոնք դեմ են Միացյալ Նահանգների էքսպանսիոնիստական ​​և միակողմանի քաղաքականությանը, այդ թվում ASEAN-ի անդամ երկրները: Արժույթի միջազգային հիմնադրամի վիճակագրության հրապարակումը ցույց է տալիս նաև, որ ամերիկյան տնտեսությունը աշխարհի տարբեր երկրների գործարքներից դոլարը հանելու համատեքստում, չափազանց խոցելի է դարձել։ Ակնհայտ է, որ այս գործընթացի շարունակությունը հիմնարար վնաս կհասցնի ամերիկյան տնտեսությանը և կհանգեցնի նաև այս գերիշխող երկրի տնտեսության փլուզմանը։