Մեկնաբանություն - ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները իրանական լրատվամիջոցների դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել Իրանի 25 ֆիզիկական անձանց և 4 լրատվամիջոցների, այդ թվում՝ Fars News ու Tasnim լրատվական գործակալությունների և Press TV հեռուստաընկերության դեմ:
ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այդ պատժամիջոցները կիրառվել են Իրանում «խոսքի ազատությունը ճնշելու և տեղեկատվության ազատ հասանելիությունը սահմանափակելու» պատրվակով։
ԱՄՆ-ի կողմից խոսքի ազատությունը ճնշելու բացահայտ օրինակ հանդիսացող այս հայտարարության մեջ իրանական լրատվամիջոցների դեմ պատժամիջոցներ սահմանելու պատճառի մասին նշվել է,-«Իրանի կառավարության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները առանցքային դեր են ունեցել Մահսա Ամինի մահվանից հետո ռեժիմի դեմ բողոքի ցույցերը ճնշելու գործում»:
Մահսա Ամինիի մահվան և Իրանում 2022 թվականին տեղի ունեցած անկարգությունների ծագման տարելիցի կապակցությամբ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ հայտարարությունը վկայում է Իրանի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտողական մոտեցման և Իրանում նոր անկարգություններ հրահրելու և խրախուսելու ուղղությամբ նրա փորձի մասին: Ի դեպ Իրանի և աշխարհի իրադարձություններն արտացոլող իրանական լրատվամիջոցների, այդ թվում՝ Ֆարս և Թասնիմ լրատվական գործակալությունների և Press TV հեռուստաընկերության դեմ պատժամիջոցների կիրառումը ցույց է տալիս,որ ԱՄՆ-ն վախենում է իրանական լրատվամիջոցների կողմից Իրանի ու աշխարհի իրադարձությունների ու հայեցակետերի հրապարակումից: Press TV հեռուստաընկերությունն արդեն տարիներ է, ինչ լրատվության ու հաղորդումների ոլորտում Արևմուտքի մեդիամենաշնորհը փշրելու կողմնորոշմամբ գործունեություն է ծավալում: Քանի որ Արեւմուտքը մշտապես կոնկրետ կողմնորոշումներով եւ իր շահերին համահունչ է արտացոլում իրադարձություններն ու իրողությունները:
Press TV-ի այս գործունեությունը միշտ հարուցել է արևմտյան կառավարությունների, հատկապես ԱՄՆ-ի զայրույթը, և այդ պատճառով նրանք ժամանակ առ ժամանակ քայլ եր են ձեռնարկել այս հեռուստաընկերության դեմ, ինչպիսիք են Press TV-ի արգելափակումը վիրտուալ ցանցերում, այդ թվում YouTube-ում, Instagram-ում և այլն, և միևնույն ժամանակ, ճնշում գործադրելով Press TV-ի նկատմամբ,նրան թույլ չեն տվել շարունակել հեռարձակումը կապի արբանյակների միջոցով:Այժմ, պատժամիջոցներ կիրառելով Press TV-ի դեմ, Միացյալ Նահանգները կարծում է, որ կկարողանա համաշխարհային մակարդակով անլսելի դարձնել Իրանի ձայնը:
Ամերիկացի վերլուծաբան և լրագրող «Ռոբերտ Ֆանտինան» ասում է. «Press TV»-ի դեմ տարաբնույթ քայլեր ձեռնարկելը պետք է դիտարկել արևմտյան տերությունների հակաիրանական և իրանաֆոբիայի նախագծի մաս, որը վերջին շրջանում սրվել է։
Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողություններից է այս երկրում անկարգություններ հրահրելու փորձը՝ պնդելով, որ սատարում է Իրանի ժողովրդին, հատկապես կանանց, և պաշտպանում է Իրանում մարդու իրավունքները: Մահսա Ամինիի մահվան պատրվակով Իրանում 2022 թվականին տեղի ունեցած անկարգությունները պատճառ դարձան, որ Իրանի թշնամիները, հատկապես ԱՄՆ-ն, այն օգտագործեն որպես Իրանի ներքին գործերին միջամտելու և նոր անկարգություններ հրահրելու հնարավորություն։
Հաջորդ փուլում արեւմտյան բլոկը, հատկապես ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, անկարգություններին դիմակայելու պատրվակով պատժամիջոցների ենթարկեցին Իրանի բազմաթիվ պաշտոնյաների ու կառույցների։ Այս պատժամիջոցները, որոնք իրականացվել են Իրանի ժողովրդին պաշտպանելու պատրվակով, ոչ միայն բացահայտ միջամտություն են անկախ երկրի ներքին գործերին, որը լիովին հակասում է միջազգային օրենքներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, այլև վկայում են Իրանի ժողովրդի նկատմամբ Արևմտյան երկրների անազնիվ մոտեցման մասին:
Ներկա ժամանակահատվածում Վաշինգտոնը ձգտում է շահարկել Իրանում 2022 թվականի անկարգությունների տարելիցի իրավիճակը՝ այս երկրում անկարգությունների նոր ալիք առաջացնելու նախադրյալներ ստեղծելու համար, և այս համատեքստում մի կողմից ապարդյուն ջանքեր է գործադրում իրանական լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելու համար և մյուս կողմից օգտագործելով արևմտյան լրատվամիջոցները և արտասահմանում տեղակայված իրեն համահունչ պարսկալեզու լրատվամիջոցները, փորձում է հոգեբանական պատերազմ վարելով Իրանում վերստին անկարգություններ հրահրել: