Մամուլի տեսություն 20.09.2023
Ադրբեջանի Հանրապետության բանակի երեկվա ռազմական ագրեսիան Ղարաբաղի դեմ և զինվորականների ու քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մեծ թիվը լայնորեն արտացոլվել են իրանական մամուլում։
Շարղ
Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման առաջին օրվա կորուստներն են. 27 զոհ, ավելի քան 200 վիրավոր
Լեռնային Ղարաբաղում իրավապաշտպան աղբյուրները հայտարարել են, որ այս տարածաշրջանում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 27, վիրավորվել ավելի քան 200 մարդ։
Արցախի (Ղարաբաղ) մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեքշաբթի երեկոյան թվիթերում գրել է, որ Ստեփանակերտի գերեզմանոցից ստացված վիճակագրության համաձայն՝ մինչ այժմ զոհվել է 27 մարդ, այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 200-ը։
Ադրբեջանի Հանրապետության հարձակման հետևանքով Ղարաբաղի տարբեր շրջաններից տարհանվել է ավելի քան յոթ հազար մարդ։
Քեյհան
Սենատոր Լինդսի Գրեհեմ. Իրանի հետ վերջին գործարքը տևական մղձավանջ կլինի ԱՄՆ֊ի համար
Հարավային Կարոլինայի հանրապետական սենատորն ասել է. «Ես ուրախ եմ պատանդների ազատ արձակման համար, բայց այս գործարքը տևական մղձավանջ կլինի ԱՄՆ֊ի ազգային անվտանգության համար»:
Հարավային Կարոլինայի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, ով հայտնի է իր հակաիրանական դիրքորոշումներով, երկուշաբթի օրը X սոցիալական ցանցում արձագանքել է Իսլամական Հանրապետության բանտերից ամերիկացի բանտարկյալների և ամերիկյան բանտերից իրանցի բանտարկյալների ազատ արձակման հանգամանքին՝ գրելով. «Այդ գործարքը գալիք տասնամյակների ընթացքում մղձավանջ կլինի ԱՄՆ֊ի շահերի և ազգային անվտանգության համար»:
Վաթան Էմրուզ
Ղարաբաղը կրկին կրակի մեջ
Ի պատասխան իր 7 զինվորների սպանության՝ Ադրբեջանը հարձակումներ է սկսել Ստեփանակերտի վրա։
Արցախի վիճելի տարածաշրջանում Բաքվի տեղական ռազմական գործողությունների մասին հայտարարումից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանին մեղադրել է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հերթական լայնածավալ ագրեսիայի մեջ». Հարց, որը վկայում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում պատերազմի վերսկսման մասին։
Ջավան
«Մեծ Յոթնյակի» խումբը Չինաստանից պահանջում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
«Մեծ Յոթնյակի» խմբի երկրներն, օգտվելով Մոսկվա այցելած Չինաստանի արտգործնախարար Վան Իի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հանդիպման առիթից, պահանջել են դադարեցնել ուկրաինական պատերազմը։
Համատեղ հայտարարության մեջ G7-ի անդամ երկրների արտգործնախարարները պահանջել են Չինաստանից օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանում՝ ուկրաինական պատերազմն անհապաղ դադարեցնելու համար։
News.am
Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Ադրբեջանի Հանրապետությունը սեպտեմբերի 19-ից հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։
Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:
Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:
Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:
Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»:
News.am
Գերմանիայի կանցլեր Շոլցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։
«Իմ մտքերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ են։ Մինչ մենք խոսում ենք, վերսկսված պայքարը, որը տանում է դեպի փակուղի, պետք է ավարտվի», - ասել է Շոլցը:
Panorama.am
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել կրակը Ղարաբաղում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Ղարաբաղում և կատարել 2020 թվականի պայմանավորվածությունները, ասվում է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ:
«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառմամբ և զոհերի մասին հաղորդագրություններով, այդ թվում ՝ քաղաքացիական բնակչության շրջանում», - նշել է Դյուժարիկը:
Նա ասել է, որ գլխավոր քարտուղարը «խստորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապաէսկալացնել և խստորեն պահպանել հրադադարը և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։
Նա շարունակում է մտահոգված լինել տեղում հումանիտար իրավիճակով և կրկնում է իր կոչը՝ շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու կարիքավորներին մարդասիրական բովանդակալից հասանելիությունը: Գուտերեշը նաև կողմերին կոչ է անում վերակենտրոնացնել վստահության ամրապնդման և տարածաշրջանում տևական խաղաղության ապահովման ջանքերը:
Panorama.am
Ադրբեջանը կրակել է ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ փորձել են Լաչինի միջանցքով ԼՂ-ից տարհանել կանանց և երեխաներին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են.
«Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։
Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել են շենքեր, բակերում կայանված մեքենաներ, տներ։ Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապ օգնության մեքենան, որն ուղևորվել էր Մարտակերտի շրջան՝ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ութ անձանց մարմինները տեղափոխելու համար:
Ըստ բաց աղբյուրների տարածած տեղեկության՝ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել նաև ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ վերջիններս փորձ են կատարել Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով, Լեռնային Ղարաբաղից տարհանել կանանց և երեխաներին։
Այս փաստերը գալիս են հաստատելու, որ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ ունեն ավարտին հասցնելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաև ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն էթնիկ ծագման հիմքով թիրախավորող, ատելություն և բռնություն քարոզող և արդարացնող մեծաքանակ գրառումներ։ Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության։
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի ագրեսիան կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Պաշտպանը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին և անհապաղ միջոցներ ձեռնարկել զանգվածային ոճրագործությունները դադարեցնելու ուղղությամբ»։
Armenpress.am
Թող լռեն զենքերը Լեռնային Ղարաբաղում․ Հռոմի Ֆրանցիսկոս պապի կոչը
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Vatican News-ը, սեպտեմբերի 20-ին Սուրբ Պետրոսի հրապարակում ընդհանուր ունկնդրությունից հետո Հռոմի պապը կոչ է արել ցած դնել զենքերը։
«Երեկ մտահոգիչ լուրեր ստացա Լեռնային Ղարաբաղից՝ Արևելյան Կովկասից, որտեղ արդեն իսկ առկա ճգնաժամային հումանիտար իրավիճակն ավելի է ծանրացել նոր զինված բախումների պատճառով։
Կոչս եմ ուղղում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը, որպեսզի լռեն զենքերն ու գործի դրվեն բոլոր ջանքերը՝ խաղաղ լուծումներ գտնելու, հարգելու մարդկանց կյանքն ու մարդկային արժանապատվությունը»,- նշել է Հռոմի պապը։
Armenpress.am
Լեռնային Ղարաբաղում հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կա 32 զոհ. ՀՀ ՄԻՊ-ը մշտադիտարկում է անցկացնում
Լեռնային Ղարաբաղում հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կա 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի տարածած հայտարարության մեջ:
«Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։
Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել են շենքեր, բակերում կայանված մեքենաներ, տներ։ Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապ օգնության մեքենան, որն ուղևորվել էր Մարտակերտի շրջան՝ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ութ անձանց մարմինները տեղափոխելու համար:
Ըստ բաց աղբյուրների տարածած տեղեկության՝ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել նաև ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ վերջիններս փորձ են կատարել Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով, Լեռնային Ղարաբաղից տարհանել կանանց և երեխաներին։
Այս փաստերը գալիս են հաստատելու, որ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ ունեն ավարտին հասցնելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաև ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն էթնիկ ծագման հիմքով թիրախավորող, ատելություն և բռնություն քարոզող և արդարացնող մեծաքանակ գրառումներ։ Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության»,- ասված է հայտարարության մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի ագրեսիան կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։
Պաշտպանը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին և անհապաղ միջոցներ ձեռնարկել զանգվածային ոճրագործությունները դադարեցնելու ուղղությամբ։