Սեպտեմբեր 23, 2023 16:17 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23.09.2023

Իրանը խրախուսական ծրագրեր է իրականացնում Հորմուզի ռազմավարական նեղուցում գտնվող երեք կղզիների բնակչության թվի ավելացման համար։

Քեյհան

Ի՞նչ հուշանվերներ է բերել Ռաիսին Նյու Յորքից:

85 տարի անց վերադարձվել են Ամերիկայի կողմից առգրավված 3506 պատմական արձանագրություն

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ռաիսին ասել է. «Ամերիկացիները պետք է կատարեին այս արձանագրությունները վերադարձնելու իրենց պարտավորությունը ավելի քան 80 տարի առաջ, բայց դե հրաժարվեցին, սակայն այս ուղևորության ընթացքում 3500 արձանագրություն վերադարձվեց, և ես հույս ունեմ, որ մնացած արձանագրությունները ևս կվերադարձվեն հնարավորինս շուտ՝ իշխանությունների ջանքերով»:

 

Ջամեջամ

Գերմանիան և պատժամիջոցների շրջանցումը

Չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը, հատկապես ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր նավթի ներկրման դադարեցմանը, այժմ Գերմանիան սկսել է ռուսական նավթ ներկրել անուղղակիորեն։

Ըստ Spiegel-ի հետաքննական զեկույցի, ռուսական նավթը Գերմանիա է տեղափոխվում Հնդկաստանով։

 

Դոնյայե Էղթեսադ

Թեհրանի նոր քաղաքականությունը ԱՄԷ-ի պնդմանը հակազդելու համար

Բոմուսայի, Մեծ Թունբ և Փոքր Թունբ կղզիներում իրանցիների բնակչության թվի ավելացումը մի ծրագիր է, որը վերջին մի քանի ամիսներին մեծ ուշադրություն է գրավել ։ Այս Ծրագիրը, որը պատրաստվում են իրականացնել Իրանի իշխանությունները, գտնվում է երկրի հարավային հարեւանի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տասնամյակներ շարունակվող վեճի թեմայից է։

Իրանն իրականացնում է Հորմուզի ռազմավարական նեղուցում գտնվող երեք՝ Բոմուսայի, Մեծ Թունբ և Փոքր Թունբ կղզիներում բնակչության թվաքանակն ավելացնելու ծրագրեր, որի շուրջ Իրանցի պաշտոնյաներն ամիսներ շարունակ քննարկումներ են անցկացրել:

Կառավարությունը նախատեսում է 300 քմ մակերեսով անվճար հողատարածք տրամադրել այն իրանցիներին, ովքեր  մտադրություն ունեն տեղափոխվելու այնտեղ։ Բացի այդ, նրանց առաջարկվում են վարկեր տներ կառուցելու համար՝ Բնակարանային ազգային ծրագրի շրջանակում:

 

 

Ջավան

Հայաստանում հակակառավարական ցույցերի երրորդ օրը ցուցարարները փակել են փողոցները

Երեկ (ուրբաթ) առավոտյան հայ ցուցարարների խմբերը փակել են երկրի մայրաքաղաքի փողոցները՝ ասելով, որ մտադիր են թույլ չտալ վարչապետի և կառավարության նիստի անցկացումը:

Վերջին երկու օրերի բողոքի ակցիաներում, որոնք ուղեկցվում էին շշեր ու քարեր նետելով, ինչպես նաև կառավարական շենքեր ներխուժելու փորձով, ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ ։

 

Իրան

Իրանի ժողովրդի դեմ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման գործողությունները ցեղասպանության վառ օրինակ են

Իրանի Իսլամական Հանրապետության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը Մարդու իրավունքների խորհրդի ղեկավարին և գերագույն հանձնակատարին ուղղված նամակում խստորեն քննադատել է Ջավիդ Ռահմանի կողմնակալ մոտեցումն ու դիրքորոշումները ահաբեկչական խմբավորումներին և ահաբեկիչներին աջակցելու հարցում՝ ասելով, որ Իրանի կեղեքված ժողովրդի դեմ այս ահաբեկչական խմբավորման գործողությունները  մարդկության դեմ հանցագործության և ցեղասպանության վառ օրինակ են:

 

Armenpress.am

Ադրբեջանը ինֆորմացիոն տեռոր է վարում ԼՂ բնակչության նկատմամբ. ՄԻՊ

Արցախի ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ սարսափելի հաղորդագրություններ է ստանում ադրբեջանական ինֆորմացիոն տեռորի մասին, որն ակտիվորեն վարվում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես X-ի իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ-ը, ադրբեջանական տելեգրամյան ալիքները կոչ են անում հայտնաբերել, սպանել, կտտանքների ենթարկել ու բռնաբարել Արցախում անհետ կորածներին` անգամ դրա դիմաց գումար առաջարկելով։ 

 

Armenpress.am

Ադրբեջանական զորքերի` Ստեփանակերտ մտնելու լուրը իրականությանը չի համապատասխանում. Տեղեկատվական շտաբ

Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 

«Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում: 

Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Իրադրության և կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար», - ասվում է հաղորդագրության մեջ: 

 

News.am

Հայաստան ժամանած ԱՄՆ պատվիրակությունն այցելել է ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան

ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կենտրոնակայան։ X-ի իր միկրոբլոգում այս մասին հայտնել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մամուլի ծառայությունը:

«Մենք ձգտում ենք թուլացնել լարվածությունը սահմանամերձ շրջաններում», - ասել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, որին ներկա է եղել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը նշում է, որ ուրախ է ընդունել ԱՄՆ պատվիրակությանը Հայաստան այցի ընթացքում։

 

Panorama.am

Վրաստանի վարչապետն առաջարկ է արել Երևանին և Բաքվին

Վրաստանի իշխանությունները պատրաստ են Հայաստանին և Ադրբեջանին ներգրավել կառավարական «Խաղաղ հարևանության նախաձեռնության» մեջ, որպեսզի վերջապես կայուն խաղաղություն հաստատեն Հարավային Կովկասում: «Sputnik-Georgia»-ի փոխանցմամբ, սյս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր Ասամբլեայում ունեցած իր ելույթի ժամանակ:

2021 թվականի վերջին Ղարիբաշվիլին հանդես է եկել «Խաղաղ հարևանության նախաձեռնությամբ»։ Վարչապետը հարևաններին առաջարկել է ստեղծել կողմերի միջև ոչ պաշտոնական երկխոսության տարածաշրջանային հարթակ։ 2022 թվականի հուլիսին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը Թբիլիսիում։

«Մենք պատրաստ ենք մեր հարևան ու բարեկամ Հայաստանին և Ադրբեջանին ներգրավելու այս գործընթացում, որպեսզի վերջապես կայուն խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»,- հայտարարել Է վարչապետը:
 

 

News.am

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղում մարտերը դադարեցնելու ջանքերին

Միացյալ Նահանգները Թուրքիային կոչ է անում աջակցել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերի գրավոր հայտարարության մեջ։ Այն տարածվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպման արդյունքներով։

«Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնմանն ուղղված շարունակական ջանքերի համար։ Բացի այդ, նա կոչ է արել աջակցել այն ջանքերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը և այնտեղ հումանիտար իրավիճակի վատթարացմանը կանխելուն»,- նշվում է փաստաթղթում։

Միլերը նաև ասել է, որ Բլինքենը կողմ է արտահայտվել Անկարայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Շվեդիայի դիմումի արագ հաստատմանը։ «Պետքարտուղարն ընդգծել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության շուտափույթ վավերացման անհրաժեշտությունը», - ասվում է Միլերի հայտարարության մեջ:

 

Armenpress.am

Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:  

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը:  

Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։  

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակին:   

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական միության միջև առկա համագործակցության ընթացքի շուրջ:

 

 

 

Պիտակ